Մեկնաբանություն - Սպիտակ տան և Բայդենի հակասական դիրքորոշումները՝ Գազայում հրադադարի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i208560-Մեկնաբանություն_Սպիտակ_տան_և_Բայդենի_հակասական_դիրքորոշումները_Գազայում_հրադադարի_վերաբերյալ
Այն դեպքում ,երբ մոտ 4 շաբաթ է անցնում «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունից և Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հանցավոր հարձակումներից, որոնք հանգեցրել են հազարավոր պաղեստինցիների, հատկապես երեխաների ու կանանց նահատակությանը և վիրավորվելուն, Միացյալ Նահանգները, որպես Սիոնիստական ​​ռեժիմի հիմնական աջակիցն ու ռազմավարական դաշնակիցը դեռ ցանկանում է,որ այս արյունալի պատերազմը շարունակվի։ 
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 02, 2023 19:47 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Սպիտակ տան և Բայդենի հակասական դիրքորոշումները՝ Գազայում հրադադարի  վերաբերյալ

Այն դեպքում ,երբ մոտ 4 շաբաթ է անցնում «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունից և Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հանցավոր հարձակումներից, որոնք հանգեցրել են հազարավոր պաղեստինցիների, հատկապես երեխաների ու կանանց նահատակությանը և վիրավորվելուն, Միացյալ Նահանգները, որպես Սիոնիստական ​​ռեժիմի հիմնական աջակիցն ու ռազմավարական դաշնակիցը դեռ ցանկանում է,որ այս արյունալի պատերազմը շարունակվի։ 

Դա այն դեպքում,երբ Սպիտակ տունն ու Ջո Բայդենը հակասական դիրքորոշումներ են որդեգրել Գազայում հրադադարի հաստատման վերաբերյալ։ Սպիտակ տան խոսնակը չորեքշաբթի երեկոյան իր ելույթում ասել է, որ Գազայում համընդհանուր և համատարած հրադադարը ճիշտ լուծում չէ։ Նա հավելել է. «Մենք չենք կարող վերադառնալ հոկտեմբերի 7-ից առաջ, և կարծում ենք, որ պատերազմի ավարտից հետո ՀԱՄԱՍ-ն այլևս չի կարող իշխել Գազայում»: Մյուս կողմից, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի առավոտյան ասել է, որ հրադադարը Գազայի հատվածում անհրաժեշտ է, քանի որ այն հնրավորություն կտա ազատ արձակել սիոնիստ գերիներին: Պնդելով, որ ինքն ի սկզբանե պաշտպանել է երկու պետություններ ստեղծելու լուծումը, որը վերջ կդնի պաղեստինյան ճգնաժամին, Բայդենն ասել է,- «Ես կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է հրադադար հաստատել Գազայում»: Միևնույն ժամանակ, Associated Press լրատվական գործակալությունը նաև հաղորդել է, որ ԱՄՆ-ի կառավարության ներքին քննարկումների ժամանակ, Բայդենը կոչ է արել հումանիտար զինադադար հաստատել Գազայում՝ սիոնիստ  գերիներին  ազատ արձակելու համար։

Թվում է, թե չնայած Գազայի պատերազմում հրադադար չհաստատելու վերաբերյալ ամերիկյան կառավարության պաշտոնական շեշտադրմանը, ԱՄՆ նախագահը քաջ գիտակցում է այն փաստը, որ եթե առկա իրավիճակը և Սիոնիստական ​​ռեժիմի օդային հարձակումներն ու ցամաքային ագրեսիան շարունակվեն, ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան Դիմադրության այլ խմբերի տրամադրության տակ գտնվող գերիների ողջ մնալու հնարավորությունը զգալիորեն նվազում է:Նկատի ունենալով,որ 2024 թվականի նոյեմբերին տեղի են ունենալու ԱՄՆ նախագահական ընտրությունները, սա Բայդենի համար համարվում է բացասական կետ, և ամերիկացի ընտրողների մոտ դա կհամարվի Բայդենի կողմից  արտաքին քաղաքականության խնդիրների թույլ և ձախողված կառավարման նշան։

Մեկ այլ խնդիր, որն արդեն նշվել է այս համատեքստում, այն է, որ Ալ-Աղսայի փոթորիկ գործողությունից հետո Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների նոր փուլը Գազայի հատվածի վրա մինչ այժմ հանգեցրել է ավելի քան 9 հազար պաղեստինցիների նահատակության և ավելի քան 32 հազար վիրավորվելուն։  Միևնույն ժամանակ ոչնչացվել են դպրոցներ, բնակարաններ, հիվանդանոցներ, և այս բոլորն արժանացել են ՄԱԿ-ի և եվրոպական դաշնակիցների քննադատությանը։ Նույնիսկ Բայդենն առերևույթ ցավ է հայտնել այդ կապակցությամբ։ Պաղեստինցի փախստականների զբաղվածության և աջակցության գործակալության (UNRWA) տնօրեն Ֆիլիպ Լազարինին, ով վերջերս է վերադարձել Գազայի հատվածից, աննախադեպ է անվանել իրավիճակի սրությունն այս տարածաշրջանում։ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը նույնպես խստաոճ հայտարարությամբ հանդես գալով,ասել է,  որ իրեն «սարսափեցնում է» փախստականների Ջաբալիա ճամբարի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակման հետևանքով զոհերի մեծ թիվը։

Այն դեպքում,երբ ԱՄՆ-ի ֆինանսական, սպառազինական, գործառնական և հետախուզական անսահմանափակ աջակցության շարունակումը Սիոնիստական ​​ռեժիմին հանգեցրել է Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին պաղեստինցի խաղաղ բնակիչների, կանանց և երեխաների ռմբակոծությունների  ուժգնացմանը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամբոխավարական հայտարարություն անելով ասել է,-«Մեզ համար Գազայում անմեղ մարդկանց կորուստը ողբերգական իրադարձություն է, և մենք տխուր ենք այս մահերի համար»:

Զավեշտալին այն է, որ չնայած այս ցուցադրական դիրքորոշմանը, Բայդենը դեռևս ընդգծում է Իսրայելի` ինքնապաշտպանության իրավունքը: Շարունակելով այն պնդումը, որ Թել Ավիվը  պատասխանատվություն է կրում օկուպացված Պաղեստինի բնակիչներին հարձակումներից պաշտպանելու համար , Բայդենը նշել է.- Իսրայելը պետք է դա անի այնպես, որ համապատասխանի մարդասիրական իրավունքին և առաջնահերթություն տա խաղաղ բնակչության պաշտպանությանը»:

Բայդենը նաև պնդել է, որ իրենք կշարունակեն ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ հավատարիմ մնալու միջազգային օրենքներին, որոնք վերաբերում են պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության պաշտպանությանը։ Այստեղ հարցն այն է, թե ի՞նչ նկատի ունի Բայդենը Սիոնիստական ​​ռեժիմի նկատմամբ  ճնշում գործադրել ասելով։ ԱՄՆ-ն ներկայումս եծ դեր է խաղացել բոլոր տեսակի զինամթերքի և ռումբերի տրամադրման գործում, որոնք Թել Ավիվը նետում է Գազայի անմեղ ժողովրդի վրա, և Սիոնիստական ​​ռազմաօդային ուժերի ամերիկյան արտադրության ինքնաթիռները նույնպես իրականացնում են այդ ռմբակոծությունները։ 

Վերջին կետն այն է, որ թեև Բայդենի նախագահության տարիներին նրա հարաբերությունները Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ սառն էին, սակայն օկուպացված Պաղեստինում ներկայիս պատերազմը և Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի ուժգին հարձակումները պատճառ դարձան,որ Վաշինգտոնը ֆինանսական ու սպառազինական մեծ աջակցություն ցուցաբերի Թել Ավիվին, և նույնիսկ 14 միլիարդ 300 միլիոն դոլարի օգնություն առաջարկվի Բայդենի կողմից։ Նաև Ջո Բայդենի այցը օկուպացված Պաղեստին և ԱՄՆ առտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Էնթոնի Բլինկենի և Լլոյդ Օսթինի հաջորդական այցերը օկուպացված Պաղեստին և արաբական այլ երկրներ վկայում են Վաշինգտոնի վճռականության մասին՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում այսպես կոչված, Սիոնիստական ​​ռեժիմի առավելությունը  պահպանելու և Իսրայելի  դիրքորոշումն ամրապնդելու համար։