Մամուլի տեսություն 18․11․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i209364-Մամուլի_տեսություն_18_11_2023
Արմատական փոփոխոիթյունների մասին փաստաթղթի շրջանակներում, Իրանն պատշաճ կերպով զարգացնում է աշակերտների տաղանդը, այնպես որ օլիմպիադայում Իրանը հայտնվել է աշխարհի առաջին 5 երկրների շարքում։
(last modified 2025-10-14T15:48:33+00:00 )
Նոյեմբեր 18, 2023 15:56 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18․11․2023

Արմատական փոփոխոիթյունների մասին փաստաթղթի շրջանակներում, Իրանն պատշաճ կերպով զարգացնում է աշակերտների տաղանդը, այնպես որ օլիմպիադայում Իրանը հայտնվել է աշխարհի առաջին 5 երկրների շարքում։

 

Քեյհան

Ռազմավարական հայացք Գազայի պատերազմի արդյունքներին

Շատերն են ասել, որ ներկայիս պատերազմի ավարտից հետո Պաղեստինն ու Իսրայելը նախկին Պաղեստինն ու Իսրայելը չեն լինի։ Ավելին, ոմանք նույնիսկ ասել են, որ Գազայի ներկայիս պատերազմի ավարտից հետո իրավիճակը Արևմուտքում և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում նույնը չի մնալու։ Սիոնիստական ​​ռեժիմի ձախողված վարչապետ Բենիամին Նեթանյահուն գտնում է, որ Գազայի ներկայիս պատերազմում հաղթանակի և պարտության հետևանքները դուրս են գալու Իսրայելի սահմաններից:

Փաստորեն, Fox News-ին տված հարցազրույցում Նեթանյահուն զգուշացնում է արևմտյան պետություններին, որ պատերազմում Իսրայելի ձախողումը կհանգեցնի Ասիայում Արևմուտքի գլխավոր ռազմավարության և հիմնարար լուծման փլուզմանը, հետևաբար, ոչ մի դեպքում նրանք չպետք է թույլ տան Իսրայելի պարտությունը Գազայի պատերազմում:

 

Վաթան Էմրուզ

Դիմադրության ժամանակաշրջան

Գազայի վերջին պատերազմի սկզբից Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս զգուշացրել է հակամարտությունների շրջանակի տարածման մասին, և դիմելով Սիոնիստական ​​ռեժիմին ու ԱՄՆ-ին՝ հայտարարել է, որ հակամարտությունների տարածքն ընդլայնվելու և Իսրայելի սպանդի մեքենան չդադարելու դեպքում դիմադրության խմբերը ձեռքները ծալած չեն նստի, և ասվածի ապացույցն է վերջին օրերին Լիբանանի Հեզբոլլահի և Եմենի Անսարուլլահի հարձակումները Պաղեստինի օկուպացված տարածքներում Սիոնիստական ​​ռեժիմի դիրքերի վրա։

 

Ջամեջամ

Օլիմպիադայում Իրանը աշխարհի առաջին 5 երկրների շարքում է

 

Իրանի փայլուն տաղանդների զարգացման ազգային կազմակերպության ղեկավարն ասաց, որ այլ երկրների կրթական համակարգը գերազանց է,  այնուամենայնիվ, Իրանը համաշխարհային օլիմպիադայի աշխարհի լավագույն 5 երկրների շարքում է։

 

Էլհամ Յավարին հավելեց, որ Արմատական փոփոխությունների մասին փաստաթուղթը թույլ է տալիս զարգացնել աշակերտների տաղանդը սպորտի, գիտության, ձեռնարկատիրական և տնտեսական, սոցիալական, կրոնական և մշակութային վեց ասպարեզներում: Այս փաստաթուղթը Իրանի կրթության և դաստիարակության նախարարությունից պահանջում է ուսուցանել աշակերտներին բոլոր ասպարեզներում և զարգացնել նրանց տաղանդը:

 

Իրան

BBC-ն բացահայտեց Սիոնիստական ​​ռեժիմի սուտը

Քանի ժամանակ առաջ Սիոնիստական ​​ռեժիմն իր ցեղասպանությունն արդարացնելու համար պնդում էր, որ ՀԱՄԱՍ-ը Շաֆա հիվանդանոցի տակ հրամանատարական կենտրոն է ստեղծել: Սա այն դեպքում, երբ BBC-ն ասում է, որ ստուոգել է Իսրայելի պնդման իսկությունը, և պարզել, որ Շաֆայի հիվանդանոցի տակ ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնը գոյություն չունի, և որ Իսրայելը ստել է։

 

Ֆարհիխթեգան

CNN-ից հետո Ամերիկյան New York Times թերթը ևս չի կարողացել ապացուցել «Շաֆա» հիվանդանոցի մասին Իսրայելի պնդումը

Ամերիկյան New York Times թերթը գրել է, որ այս թերթի 3 լրագրողների՝ Գազայի Շաֆայի հիվանդանոց կատարած այցից հետո, կարծես թե չկան այնպիսի փաստեր, որոնք կապացուցեն Իսրայելի այն պնդումը, որ ՀԱՄԱՍ-ն օգտագործել է այս հիվանդանոցը իր զենքերը թաքցնելու կամ այն ​​հրամանատարական շտաբի վերածելու համար:

Լրագրողներին թույլատրվում է այցելել միայն հիվանդանոցի շենքի շրջակայքը։ Իսրայելական բանակը լրագրողներին թույլ չի տալիս մտնել հիվանդանոցի տարբեր բաժանմունքներ կամ զրուցել այս հիվանդանոցի հիվանդների ու բուժանձնակազմի հետ։

 

Mamul.am

Երևանում մեկնարկում է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը

Երևանում այսօր մեկնարկում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը՝ «ԵԱՀԿ-ն ճգնաժամի պահերին. խորհրդարանական վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերները հակազդելու գործում» խորագրի ներքո: Ինչպես հայտնում է ԱԺ-ն, Հայաստան են ժամանել շուրջ 47 երկրի 300 պատվիրակներ։

Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն մասնակցում նիստին։

«Մենք պատրաստ էինք ապահովել Ադրբեջանի պատվիրակության անվտանգությունը, բայց չեն եկել»․ Սարգիս Խանդանյան

Այս պահին լրագրողների հարցերին է պատասխանում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Հարցին՝ նստաշրջանի ընթացքում նախատեսվո՞ւմ է բանաձևի ընդունում, ասել է՝ ըստ ԽՎ կանոնադրության, աշնանային նստաշրջանում փաստաթղթեր չեն ընդունում։ Մյուս հարցին՝ Թուրքիայի, Ադրբեջանի, ՌԴ-ի պատվիրակությունները պատճառաբանություն ներկայացրե՞լ են՝ ինչու չեն եկել, նշել է․ «Որպես էդպիսին, պարզաբանումներ չեն ներկայացվել։ Գիտեմ, որ ՌԴ պատվիրակությունը երեկ նամակով դիմել է ԽՎ նախագահին՝ ընդամենը տեղեկացնելով, որ չեն մասնակցելու։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը, մի քանի անգամ հարց են բարձրացրել իրենց անվտանգության հետ կապված, ՀՀ-ն արձագանքել է, որ ԱԺ-ն պատրաստ է ապահովել անվտանգությունը, բայց, ինչպես տեսնում եք, Ադրբեջանի պատգամավորները չկան։ Ինչ վերաբերում է Թուրքիայի պատվիրակությանը, որևէ տեղեկություն չունենք»։

 

Armenpress.am

ԵԱՀԿ ԽՎ նախագահի տպավորությամբ՝ Ադրբեջանն արդեն պատրաստ է ՀՀ-ի հետ խաղաղ բանակցությունների

ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի տպավորությամբ` Ադրբեջանը արդեն պատրաստ է Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահն այս մասին հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում։

«Մինչ այստեղ ՝ Հայաստան գալը, ես հնարավորություն ունեցա երկու օրով այցելել Ադրբեջան, և ինձ մոտ տպավորություն էր, որ նրանք արդեն պատրաստ են խաղաղ բանակցությունների։ Համենայն դեպս, դա այն ուղերձն է, որը նրանք ցանկանում են փոխանցել: Եվ, իհարկե, ես ուզում եմ հավատալ վերջնական համաձայնության հասնելու հնարավորությանը։ Հուսով եմ ՝ այն արդեն տեղի կունենա առաջիկա շաբաթվա ընթացքում»,- ասաց Կաուման։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն կոչ է անում երկու կողմերին շարունակել բանակցությունները և փնտրել նոր հնարավորություններ, որտեղ նրանք կարող են համաձայնության գալ: 

«Այս տարածաշրջանը շատ կարևոր է նաև տնտեսական տեսանկյունից, այստեղ շատ հնարավորություններ կան, բայց դրանք բոլորը պահանջում են խաղաղություն և անվտանգություն, քանի որ հակառակ դեպքում ներդրողները տատանվում են գալ այստեղ: Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիներն արժանի են խաղաղության։ Եկել է խաղաղության նոր ուղի գտնելու ժամանակը, և մենք ՝ որպես կազմակերպություն և ես անձամբ աջակցում ենք հայերին խաղաղության ուղի գտնելու հարցում»,- եզրափակեց Կաուման։

 

Panorama.am

Մետաքսե Հակոբյան. Պարտավորություն ունենք թույլ չտալու փակվի Արցախի հարցը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր 5 խմբակցությունների ներկայացուցիչները հավաքվել են Արցախի ներկայացուցչությունում՝ քննարկելու անելիքները, առաջիկայում ԱԺ նիստ գումարելու հարցը։

«Բնականաբար, մենք ձեռքներս ծալած չենք նստել, այս ամբողջ ժամանակահատվածում փորձել ենք հանդիպումներ կազմակերպել, տևական ժամանակ չէր ստացվում ուղղակի պատգամավորների տեղակայման վայրերով պայմանավորված»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը։

Նա նշեց, որ, ի վերջո, հաջողվել է հանդիպել ԱԺ ողջ կազմով, տարբեր քննարկումներ են տեղի ունեցել անելիքների կապակցությամբ։

«Մենք ոչ թե ինչ-որ գործ պետք է անենք, այլ պարտավորություն ունենք՝ պարտավորություն թույլ չտալու փակվի Արցախի հարցը, քանի որ այն բացողը նաև մենք չենք եղել, հետևաբար, մենք նման որոշում կայացնելու իրավունք էլ չունենք»,- ասաց Մ.Հակոբյանը։

Արցախի ԱԺ պատգամավորը հայտնեց, որ, ըստ ընթացակարգի, որոշել են աշխատանքային խորհրդակցություն հրավիրել խմբակցությունների ղեկավարների, մշտական  հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ, որից հետո կորոշվի հաջորդ քայլն ու դրանից բխող մնացած քայլերը։

Մ. Հակոբյանը նաև հայտնեց, որ ընթացքի մեջ է հասարակական կազմակերպություն ստեղծելու գործընթացը, շուտով հնարավորություն կունենան նաև այդ ուղղությամբ հայտարարություն անել։