Մամուլի տեսություն 19․11․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i209442-Մամուլի_տեսություն_19_11_2023
Չնայած խիստ պատժամիջոցներին՝ Իրանը ավիացիոն արդյունաբերության ոլորտում հասել  է այն մակարդակի, որ կարողանում է մարդատար ինքնաթիռների  պահպանման և սպասարկման ծառայություններ մատուցել Լատինական Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի այլ երկրներին:
(last modified 2025-09-27T13:50:11+00:00 )
Նոյեմբեր 19, 2023 19:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19․11․2023

Չնայած խիստ պատժամիջոցներին՝ Իրանը ավիացիոն արդյունաբերության ոլորտում հասել  է այն մակարդակի, որ կարողանում է մարդատար ինքնաթիռների  պահպանման և սպասարկման ծառայություններ մատուցել Լատինական Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի այլ երկրներին:

Քեյհան
Իրանը դարձել է մարդատար ինքնաթիռների սպասարկման և վերանորոգման կենտրոն


Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավարը հայտնել է Լատինական Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի երկրների մարդատար ինքնաթիռներն երկրի  ներսում վերանորոգելու մասին։
Մոհամմադ Մոհամմադի Բախշն  ասել է․- «Ներկայումս Լատինական Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի երկրները վերանորոգման համար  իրենց ինքնաթիռները Իրան են բերում կամ ինքնաթիռի շարժիչն են  ուղարկում մեր երկիր»։
Նա նշեց,- «Այդ ինքնաթիռները «Բոինգ» և «Էյրբաս» տիպի են, և մենք Իրանում ծանր ստուգումներ ենք իրականացնում։ Իրականում երկար ժամանակ է, ինչ իրանական ոչ մի ինքնաթիռ վերանորոգման  համար չի ուղարկվում արտերկիր։  Իրանն այսօր դարձել է ինքնաթիռների սպասարկման շատ երկրների նպատակակետ։ Ազգային այս կարևոր նվաճումը ձեռք է բերվել մի իրավիճակում, երբ մենք գտնվում ենք Միացյալ Նահանգների ամենախիստ և ճնշող պատժամիջոցների տակ»։

 

Ջավան

Սիոնիստական ​​ռեժիմը   Գազայի գազի պաշարներին տիրանալու երազանք է փայփայում

Գազայի հատվածի վրա սիոնիստների հարձակումները հիշեցնում են անկախ լրագրողի կանխատեսումը, ով 10 տարի առաջ գրել էր. «Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, Իսրայելը կդառնա գազի և գուցե նավթի խոշոր արտահանող»: Ներկա իրավիճակում Իսրայելի համար կարծես ամեն ինչ «ընթանում է ըստ պլանի»։ Գազայի հատվածը քարտեզից ջնջելով՝ Իսրայելը կարող է տիրանալ միլիարդավոր դոլարների ծովային գազի պաշարներին:

Ոչ վաղ անցյալում ամերիկյան լրատվական կայքը բացահայտել է մի գաղտնի համաձայնագրի մանրամասները, ըստ որի Պաղեստինի ինքնավար կազմակերպությունը Մահմուդ Աբբասի գլխավորությամբ, համագործակցել է Եգիպտոսի և Ղոդսը  բռնազավթած ռեժիմի հետ՝ Գազայի հատվածի ափերից  գազ արդյունահանելու և գողանալու համար։
Ըստ Al-Monitor լրատվական կայքի՝ Եգիպտոսի հետախուզական գործակալության պաշտոնյան հայտնել է, որ մի քանի ամիս առաջ Կահիրեին հաջողվել է համոզել իսրայելական օկուպացիոն ռեժիմին սկսել բնական գազ արդյունահանել Գազայի հատվածի ափերից։ Ըստ այս կայքի՝ այն դեպքում երբ ձմռան շեմին եվրոպական երկրները ռուսական գազին այլընտրանք են փնտրում, այս քայլն արվում է ուկրաինական ճգնաժամի հետևանքով էներգետիկայի համաշխարհային գների բարձրացմանը զուգահեռ։

Վաթան Էմրուզ

Իրանը Միջին Ասիայի դարպասն է

Իրանի 13-րդ շրջանի կառավարության հիմնական քաղաքականություններից է տրանսպորտային միջանցքների ամբողջացումը և առկա անցուղիներում առավել ակտիվ դերակատարումը։ Վերջին 2 տարում, Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության և ճանապարհների ու քաղաքաշինության նախարարության հատուկ ուշադրությունը հանգեցրեց Ռաշտ-Աստարա երկաթուղային գծի  շահագործման մեկնարկին, իսկ մյուս կողմից, Երկրի ներսում մեծ քայլեր են ձեռնարկվել այս միջանցքից օգտվելու համար, որոնցից են՝ շահագործման հանձնված  Համադան-Սանանդաջ երկաթուղային առանցքը  և Շիրազ-Սպահան ավտոմայրուղին։ Ակտիվ տարածաշրջանային դիվանագիտությամբ Իրանը վերադարձել է Արևելք-Արևմուտք միջանցք։ Այս հնարավորության  բերումով, Իրանը կկարողանա  Միջին Ասիան  և բաց ջրերը կապել միմյանց։ 

 

Armenpress.am

ՀՀ և Բահրեյնի ԱԳ նախարարներն ընդգծել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման պատրաստակամությունը

Մանամայում նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր: Երկուստեք ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման պատրաստակամությունը՝ կարևորելով այդ ուղղությամբ երկու ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդակցությունները, անհրաժեշտ իրավապայմանագային դաշտի ձևավորումը, համատեղ միջոցառումների և բարձրաստիճան այցերի կազմակերպումը։ Որպես երկկողմ հարաբերությունների հեռանկարային ուղղություններ Արարատ Միրզոյանը մատնանշել է առևտրատնտեսական, քաղաքացիական ավիացիայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառները՝ կարևորելով նաև ներդրումների խրախուսման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

«Նախարար Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում տնտեսական զարգացումը ենթադրում է կայուն և անվտանգ միջավայր և հենց այդ համատեքստում ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Նշելով, որ Հայաստանը կարևորում է Ծոցի արաբական երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների խորացումը՝ ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ծրագիրը գրավիչ կլինի նաև մերձավորարևելյան երկրների, այդ թվում՝ Բահրեյնի համար։ Երկուստեք ողջունվել է համանման ծրագրերով խաղաղության օրակարգն առաջ մղելու տեսլականը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման օրակարգում են եղել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարը բահրեյնցի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, ինչպես նաև ՀՀ մոտեցումները տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը, առկա խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանք չեն հեշտացնում նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղին։ Վերահաստատելով ՀՀ հանձնառությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է տարածքային ամբողջականության փոխադարձ, առանց երկիմաստությունների ճանաչման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա սահմանազատման, ինչպես նաև երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերում Ադրբեջանի կողմից ամուր հանձնառության արտահայտման անհրաժեշտությունը։

 

Tert.am

Հնդկաստանը MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցներ կուղարկի Հայաստան. Indian Defence Research Wing

Հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անիվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար։ Ինչպես հայտնում է հնդկական Indian Defence Research Wing պորտալը, գործարքը Հնդկաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման մաս է կազմում։

MArG 155 մմ-ը բնութագրվում է որպես առաջադեմ հրետանային համակարգ, որը հագեցած է 155 մմ 39 տրամաչափի թնդանոթով և 4x4 անիվավոր շասսիով:

Աղբյուրը նկատում է, որ Հնդկաստանը դառնում է Հայաստանին պաշտպանական տեխնիկայի հիմնական մատակարար։ Ռազմական համագործակցության շրջանակում 2020 թվականին Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել չորս Swati շարժական ռադիոտեղորոշիչ համակարգ, իսկ 2022 թվականի սեպտեմբերին կնքվել է 245 միլիոն դոլարի պայմանագիր Pinaka բազմափողանի հրթիռային կայանների, հակատանկային հրթիռների և տարբեր տեսակի զինամթերքի գնման համար։

 

Tert.am

Ադրբեջանի ԱԳՆ-ն «հակասական» է որակել ԵԱՀԿ ԽՎ նիստում Փաշինյանի ելույթը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին ԵԱՀԿ ԽՎ նիստում՝ նրա արտահայտած մտքերը որակելով «հակասական», հայտնում են տեղի լրատվամիջոցները։«Անընդունելի է, որ հայկական կողմը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացնելու և բանակցություններ սկսելու փոխարեն Ադրբեջանին մեղադրանքներ է ներկայացնում»,- ասվում է գերատեսչության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի մեկնաբանությունում։Վերջինս նշել է, որ Հայաստանի վարչապետի՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների՝ «հայրենի հողը» անվտանգ և արժանապատիվ վերադառնալու ցանկությունը որպես Հայաստանի դեմ ագրեսիայի նախապատրաստում ներկայացնելու փորձը լիովին «անհիմն է»։«Մենք կոչ ենք անում հայկական կողմին, որը շարունակում է ագրեսիվ զրպարտիչ հռետորաբանություն կիրառել մեր երկրի դեմ՝ օգտագործելով տարբեր միջազգային հարթակներ, դադարեցնել խաղաղության հեռանկարներին վնասող հայտարարությունները և օգտագործել Հարավային Կովկասի տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածքի վերածելու համար ստեղծված պատմական հնարավորությունները»,- ասված է հայտարարության մեջ։Հիշեցնենք, որ երեկվա իր ելույթում Փաշինյանն ասել էր, որ «Երևանն ու Բաքուն դեռևս խոսում են ամենատարբեր դիվանագիտական լեզուներով և շատ հաճախ չենք հասկանում իրար»։Շեշտելով, որ Ադրբեջանն, օրինակ, ոչ մի անգամ հրապարակային հղում չի արել արդեն համաձայնեցված երեք սկզբունքներին, չի վերահաստատել իր հավատարմությունն այդ սկզբունքներին՝ Փաշինյանը նշեց՝ դա խորացնում է անվստահության մթնոլորտը։«Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և ըստ էության պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»։ Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է»,- ասել էր  նա:

 

News.am

Հորդանանի թագավոր. Իսրայելի այլանդակ պատերազմի պատճառով առաջացած հումանիտար աղետը պետք է կանգնեցվի

 

Հորդանանի թագավոր Աբդալլահը կիրակի օրը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է հասնի Գազայում կրակի անհապաղ դադարեցմանը, որպեսզի կանգնեցնի  հումանիտար աղետը, որն առաջացել է «քաղաքացիական բնակչության դեմ Իսրայելի այլանդակ պատերազմի» հետևանքով, հայտնում է Reuters-ը։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հանդիպման ժամանակ միապետը հայտարարել է, որ համաշխարհային տերությունները պետք է ստիպեն Իսրայելին հետևել քաղաքացիական բնակչության պաշտպանության միջազգային իրավունքին   և ապահովեն, որ Իսրայելն ականջալուր լինի անկլավ օգնության անխափան հոսքի ապահովման կոչերին։

 

Tert.am

ԱՄՆ-ն, Իսրայելը և ​​ՀԱՄԱՍ-ը մոտ են Գազայում մարտերը 5 օրով դադարեցնելու համաձայնությանը. The Washington Post

Միացյալ Նահանգները, Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մոտ են մարտերի հնգօրյա դադարի և պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության հասնելուն: Այս մասին հայտնում է The Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին։Նրանց խոսքով՝ կողմերը «մոտ են համաձայնության կնքմանը, որով Գազայի հատվածում մարտերի հնգօրյա դադարի դիմաց ազատ կարձակվեն պատանդ պահվող տասնյակ կանայք և երեխաներ»։Հրատարակության աղբյուրները նշում են, որ պատանդների ազատ արձակումը կարող է սկսվել «մոտ օրերս»։Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, «վեց էջանոց համաձայնագիրը» ենթադրում է, որ «հակամարտության բոլոր կողմերը կսառեցնեն ռազմական գործողությունները առնվազն հինգ օրով»։Սպասվում է, որ ազատ կարձակվեն «239 պատանդից 50-ը կամ ավելին», նախատեսվում է, որ նրանք ազատ կարձակվեն «խմբաքանակով՝ յուրաքանչյուր 24 ժամը մեկ»։ Մարտական դադարը կօգտագործվի նաև Եգիպտոսից «մարդասիրական օգնության, ներառյալ վառելիքի մատակարարումը զգալիորեն մեծացնելու համար», նշում է WP-ն։Պարբերականը պարզաբանում է, որ փաստաթուղթը համաձայնեցվել է Դոհայում՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ը ներկայացնող միջնորդների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցություններից հետո։ Նրա խոսքով՝ «մինչև վերջին պահը պարզ չէր՝ արդյոք Իսրայելը կհամաձայնի Գազայի հատվածում իր ռազմական գործողության  ժամանակավոր դադարին»։