Մամուլի տեսություն 26․11․2023
Վերլուծաբանների կարծիքով Իրանի անդամակցությունը այնպիսի տնտեսական կազմակերպություններին, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը և BRICS-ը, բարձրացրել է նման կառույցների հեղինակությունը։
Քեյհան
Իրանի անդամակցությունը բարձրացրել է BRICS-ի և ՇՀԿ-ի հեղինակությունը
Ռուսաստանի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ղեկավարը համոզված է, որ Իրանն ու Ռուսաստանը ապրում են միաբևեռ աշխարհակարգի տապալման ժամանակաշրջանում, և Իրանի անդամակցությունը այնպիսի տնտեսական կազմակերպություններին, ինչպիսիք են ՇՀԿ-ն և BRICS-ը, մեծացրել է նման կառույցների հեղինակությունը։
Մոսկվայում IRNA-ի թղթակցին տված հարցազրույցում Ռուսաստանի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Դինկինն BRICS և ՇՀԿ տնտեսական կազմակերպություններին , որպես տարածաշրջանի ամենամեծ ուժերից մեկի՝ Իրանի անդամակցության կարևորության մասին ասել է, - Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը և BRICS-ին ճիշտ ուղղությամբ արված քայլ է։ Իրանի պես մեծ ու անկախ տերության մուտքը մեծացնում է նման կառույցների հեղինակությունը։ Իր հերթին, Իրանի ձայնն աշխարհում հիմնված կլինի անդամ երկրների հավաքական դիրքորոշման վրա։
Վաթան Էմրուզ
Մաքրան, մոռացված գանձ՝ծովային զարգացման ոլորտում
Անցած օրերի ընթացքում Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից ծովային զարգացման ընդհանուր քաղաքականությունների ծանուցումը շրջադարձային կետ էր ծովի օգտագործման կարևոր և վեհ նպատակի առաջխաղացման գործում Իրանը տարածաշրջանային և համաշխարհային մեծ տերության վերածելու համար, ինչը վկայում է երկրի համար այս հարցում ծովային տիրույթի կարևորության բարձր մակարդակի մասին։
Անվտանգությունը այս քաղաքականության ամենակարևոր մասերից մեկն է, որի դրսևորումը կարելի է պարզապես տեսնել վերջին 2 տասնամյակներում իրանական նավախմբերի հեռավոր օվկիանոսներ և ծովեր գործուղման ընթացքում։ Դրա ամենավառ օրինակը մենք տեսանք 86-րդ նավատորմի առաքելության ժամանակ։ Այս նավատորմը 8 ամսում երկրագնդի շուրջ 65 հազար կիլոմետր նավարկելուց հետո, վերադարձավ Իրան։
Իրան
Իրանի կախվածությունը նավթի ավանդական գնորդներից նվազել է 13-րդ շրջանի կառավարության օրոք
Իրանի 13-րդ շրջանի կառավարությունը հետևել է հում նավթի առևտրի զարգացման ռազմավարությանը` կենտրոնանալով նոր շուկաների ստեղծման և պահանջարկի ավելացման վրա: Այս մոտեցումը ներառում է այնպիսի տարածաշրջաններ, ինչպիսիք են Աֆրիկան և Հարավային Ամերիկան, որտեղ նավթի սպառման աճի ներուժ կա: Ակտիվացնելով այդ տարածքներում նավթավերամշակման գործարանների չօգտագործված հզորությունները՝ Իրանը կարողացել է իր նավթն արտահանել այդ շուկաներ՝ դիվերսիֆիկացնելով իր հաճախորդներին և նվազեցնելով ավանդական գնորդներից կախվածությունը:
Ջավան
Իսրայելը զինադադար հայտարարեց, քանի որ գիտի, որ չի հաղթելու
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը Թել Ավիվի և ՀԱՄԱՍ-ի միջև ժամանակավոր զինադադարի իրագործման առաջին օրը հայտնել է, որ Սիոնիստական ռեժիմը ՀԱՄԱՍ-ի հետ գերիների փոխանակման համաձայնագրի շրջանակներում ազատ է արձակել 39 պաղեստինցի ազատորդիների՝ 13 սիոնիստ գերիների դիմաց։
ՀԱՄԱՍ-ի և սիոնիստների միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է։ Թել Ավիվն ընդունեց Դիմադրության հետ հրադադարի համայնագիրը,այն էլ այն պայմաններում,երբ ոչ միայն եբրայական լրատվամիջոցների շրջանում Սիոնիստական ռեժիմը ամեն կարգի հոխորտանք էր հնչեցրել Դիմադրության հասցեին, այլև, ինչպես խոստովանում է ամերիկյան ռազմական հետախուզության նախկին սպան, դա քայլ է, որը պայմանավորված է նրանով, որ սիոնիստները գիտեն, որ չեն հաղթելու։
Tert.am
Ռուսաստանի հուսով է, որ որոշ ժամանակ անց Հայաստանը կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ գործունեությանը. Կրեմլ
Ռուսաստանի Դաշնությունը հուսով է, որ որոշ ժամանակ անց Հայաստանը կվերսկսի լիարժեք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործունեությանը. այս մասին «Ռոսիա 1»-ի թղթակից Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։Նրա խոսքով՝ Երևանը մնում է Մոսկվայի բարեկամը, գրում է news.ru-ն:«Մենք հուսով ենք, որ մեր հայ ընկերները նույնպես ի վերջո կվերսկսեն իրենց մոտեցումը՝ ի նպաստ կազմակերպության ընդլայնված մասնակցության»,- պարզաբանել է Պեսկովը։
News.am
Իրանը և Սաուդյան Արաբիան կարող են զարգացնել համագործակցությունը միջազգային տրանսպորտային միջանցքների ոլորտում
Իրանն ու Սաուդյան Արաբիան կարող են զարգացնել համագործակցությունը միջազգային տրանսպորտային միջանցքների ոլորտում, գրում է Tasnim-ը։
Գործակալությունը նշում է, որ Ռուսաստանի Դաշնության հետ Սաուդյան Արաբիայի ապրանքաշրջանառությունը հասնում է մոտ 1,6 մլրդ դոլարի, և իրանական երթուղին երկու երկրների միջև ապրանքների փոխադրման ամենահարմար ուղիներից է։
Սաուդյան Արաբիան, որպես հում նավթի աշխարհի ամենախոշոր արտահանող, միշտ կախված է եղել նավթային եկամուտներից այնպես, որ երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կեսը ստացվում է նավթային եկամուտներից:
Սաուդյան Արաբիան այժմ ձգտում է դերակատարում ունենալ միջազգային միջանցքներում:
«2023 թվականի մարտին, ինտենսիվ բանակցություններից հետո Իրանը և Սաուդյան Արաբիան 7 տարվա ընդմիջումից հետո կարգավորեցին իրենց հարաբերությունները, և դա կարող է հանգեցնել երկու երկրների միջև լոգիստիկ համագործակցության։
Քանի որ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և Սաուդյան Արաբիայի միջև առևտրային բեռները տարանցվում են Իրանի տարածքով, միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծումը կարող է տնտեսական, անվտանգության և սոցիալական օգուտներ բերել ինչպես Իրանին, այնպես էլ Սաուդյան Արաբիային, ինչպես նաև կարող է նպաստել երկու երկրների միջև կայուն համագործակցության ամրապնդմանը»,- ընդգծում է իրանական լրատվամիջոցը։
Ինչպես նշում է Tasnim-ը, այս տարանցիկ համագործակցությունը կարող է նպաստել երկու երկրների տնտեսական զարգացմանը, ինչպես նաև կարող է կանխել ԱՄՆ-ի նման երկրների մուտքը տարածաշրջան։
Բացի այդ, Իրանը և Սաուդյան Արաբիան կարող են տարանցիկ հանգույցների դեր խաղալ տարածաշրջանի երկրների համար և ընդլայնել նրանց համագործակցությունը լոգիստիկայի ոլորտում։
Armepress.am
Հայաստանի պատմության թանգարանը բացեց ՀՀ ազգային արժույթի 30-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանը հանրության համար բացեց «Դրամը Հայաստանում․ ժամանակներ և հարաբերություններ» խորագրով նոր ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված ՀՀ ազգային արժույթի 30-ամյակին։
«Արմենպրես»-ի հաղորդմամաբ՝ ՀՀ դրամի 30-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված է Հայաստանի պատմության թանգարանում պահվող դրամագիտական մեծ և հարուստ հավաքածուից ինքնատիպ և ներկայացուցչական նմուշների մի խումբ, որը կարող է պատկերացում տալ հին, միջնադարյան և նորագույն ժամանակների հայկական դրամաթողարկումների մասին։ Ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ ներկայացվել են բացառիկ նմուշներ բանկի հավաքածուից։
Aravot.am
Հայաստանի դեսպանը Միջազգային քրեական դատարանում ներկայացրել է Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը
Նոյեմբերի 24-ին Նիդերլանդների դեսպան Հենկ Կոր ֆան դեր Կվաստի և Հարավային Կորեայի դեսպան Հյոնգ-չան Չոյի աջակցությամբ Միջազգային քրեական դատարանում տեղի ունեցավ քննարկում՝ դեսպան Վիկտոր Բիյագովի և Դատարանի մասնակից պետությունների դեսպանների և այլ ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հայաստանի դեսպանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։ Իր ելույթում դեսպանն ընդգծեց, որ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու մասին որոշումը պայմանավորված է համընդհանուր արժեքների, բազմակողմ քաղաքականության և արդարադատության նկատմամբ անկեղծ հավատով։
Դեսպան Վիկտոր Բիյագովը վստահեցրեց գործընկերներին անպատժելիության դեմ պայքարում ոչ մի ջանք չխնայելու Հայաստանի աներկբա հանձնառության մասին։ Գործընկերները ողջունեցին Հռոմի կանոնադրությունը վավերացնելու Հայաստանի որոշումը՝ որպես միջազգային քրեական արդարադատության համընդհանուրացմանն ուղղված կարևոր քայլ։ Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին Միջազգային քրեական դատարանի արդյունավետության բարձրացման, Հայաստանի համար կարողությունների զարգացման հնարավոր ծրագրերի և առաջիկայում կայանալիք Մասնակից պետությունների ասամբլեայի շուրջ։