Մամուլի տեսություն 5․12․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i210294-Մամուլի_տեսություն_5_12_2023
The Hill ամսագիրը, հղում անելով բարձրաստիճան ռազմական վերլուծաբանների խոսքերին, գրել է, որ հաշվի առնելով Իսլամական Հանրապետության ռազմական հզորությունը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական առճակատում կլինի շատ դժվար և թանկ կնստի Վաշինգտոնի համար․ Ավելի լավ է, որ Միացյալ Նահանգները խուսափի դրանից, քանի որ դա աղետալի հետևանքներ կունենա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2023 13:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 5․12․2023

The Hill ամսագիրը, հղում անելով բարձրաստիճան ռազմական վերլուծաբանների խոսքերին, գրել է, որ հաշվի առնելով Իսլամական Հանրապետության ռազմական հզորությունը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական առճակատում կլինի շատ դժվար և թանկ կնստի Վաշինգտոնի համար․ Ավելի լավ է, որ Միացյալ Նահանգները խուսափի դրանից, քանի որ դա աղետալի հետևանքներ կունենա։

Քեյհան

The Hill. Իրանի դեմ պատերազմը աղետալի կլինի Ամերիկայի համար

The Hill պարբերականը նշում է, որ լուրջ մարտահրավերների կբախվի այն արշավը, որը հենվում է օդային և ռազմածովային ուժերի վրա՝ Իրանին արագորեն կապիտուլացիայի ենթարկելու համար:

The Hill-ը խոստովանում է, որ եթե Ամերիկայի նպատակն է օգտագործել օդային և ռազմածովային ուժերը ցամաքային գործողություններ իրականացնելու համար, ապա Իրանը ևս նույնչափ  պատրաստված է: Նման հարձակումը ԱՄՆ-ի համար ահավոր ծախսատար կլինի։

Վերլուծաբանները գնահատում են, որ ցանկացած ցամաքային ներխուժման համար կպահանջվի 1,6 միլիոն ամերիկյան զորք, ինչը մոտավորապես տասը անգամ գերազանցում է այն թիվը, որը ԱՄՆ-ը պարտավորվել էր Իրաքին դեպքում: Իրան ներխուժելուց հետո Վաշինգտոնը կհանդիպի զինվորական ծառայության պատրաստ աշխարհի 13-րդ բնակչությանը, քանակի առումով աշխարհում 13-րդ զրահատեխնիկայի և ինքնագնաց հրետանիների, աշխարհի իններորդ քարշակային հրետանիների և աշխարհի ութերորդ շարժական հրթիռային հզորության հետ: Մարդկային և նյութական ծախսերը շատ բարձր են լինելու։

 

Ջամեջամ

New York Times. ՀԱՄԱՍ-ը թիրախավորել է Իսրայելի միջուկային հրթիռային ծրագրի բազան

Վկայակոչելով վիրտուալ վերլուծությունը, New York Times-ը հաղորդել է, որ Հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ ամենայն հավանականությամբ ՀԱՄԱՍ-ի ուժերի կողմից արձակված հրթիռը թիրախավորել է իսրայելական ռազմաբազան, որտեղ, ըստ փորձագետների, տեղակայված են Թել Ավիվի՝ մեծ թվով միջուկային հրթիռներ։

 

Իրան

Իրանի 30 միլիարդ դոլարի արտարժութային եկամուտը Չինաստան նավթի արտահանումից

Չինաստանի հետ 25-ամյա համագործակցության փաստաթղթի ստորագրումից հետո Իրանի նավթի արտահանման միտումը աճել է, և իրանական նավթի վաճառքի ծավալների ու գնի վերաբերյալ Kepler-ի և ՕՊԵԿ-ի վիճակագրության համաձայն՝ «Չինաստանից Իրանի նավթային եկամուտը 3 տարվա ընթացքում աճել է 30 միլիարդ դոլարով», և 3,7 միլիարդ դոլարից կհասնի մոտ 33 միլիարդ դոլարի։

Չինաստանին Իրանի նավթի վաճառքի աճին զուգահեռ սկսվել է նաև երկու երկրների տնտեսական համագործակցությունը «նավթի հետ փոխանակման» մոեթոդով ռազմավարական նախագծերի ֆինանսավորման հարցում, ինչի օրինակն է Իմամ Խոմեյնու անվան օդանավակայանի զարգացման երկրորդ փուլի 2,5 միլիարդ եվրոյի պայմանագիրը չինական «Hakan Energy» ընկերության և իրանական «Խաթամ-օլ-Անբիայի» կայազաորի կողմից:

 

Ջամեջամ

Գազայում ինտերնետն անջատվել է

Պաղեստինի կապի ընկերությունը հայտնել է Գազայի հատվածում կապի և ինտերնետի բոլոր ծառայությունների ամբողջական անջատման մասին՝ հիմնական գծերի ընդհատման պատճառով։

 

Դոնյայե Էղթեսադ

Հիմա Մերձավոր Արևելքի լավ օրերն են

Միջազգային հարաբերությունների դասախոս Հոսեյն Դեհշյարը «Արևմտյան Ասիայում բարեկամության և թշնամանքի մոդելները» խորագրով համաժողովում, անդրադառնալով տարածաշրջանում Ամերիկայի ազդեցությանը, ասել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում կան խոցելի երկրներ, և արտատարածաշրջանային դերակատարները, հատկապես Միացյալ Նահանգները, մեծապես օգուտ են քաղում  այս խոցելիությունից՝ ներգործելով քաղաքական ուղղությունների ու  վարքագծի ձևավորման հարցում: Մերձավոր Արևելքը տարածաշրջան է, որն այսօր վայելում է իր լավ ժամանակները:

 

Panorma.am

Մենք պատրաստ ենք մասնակցել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին.Նիլակշի Սահա Սինհա

«Հնդկաստանն ու Հայաստանը դարեր ի վեր պատմական կապեր ունեն, իրանն էլ այն կամուրջներից է, որը նպաստել է այդ կապերի զարգացմանը»,- «Նոր տարածաշրջանային իրողություններ» և «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում ունեցած ելույթում ընդգծեց Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Միջոցառմանը մասնակցում են հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետները:

Դեսպանը հավելեց, որ երեք երկրների միջև դարավոր կապերը կնպաստեն ներկա սերնդին նոր որակով շարունակել համագործակցությունը և բարեկամական կապերը:

Իրանը և Հնդկաստանը սերտորեն համագործակցում են Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում, մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակում և հասկանալ, թե ինչ շահ կարող է այն բերել երկրին։ Այս մասին «Նոր տարածաշրջանային իրողություններ» և «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում դեկտեմբերի 5-ին ասել է Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Նրա խոսքով՝  Ասիայի ուղղությամբ գլոբալ զարգացման շարժումը ստեղծում է ինքնատիպ նշանակալիություն տարածաշրջանային փոխկախյալության համար։

Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ Սահա Սինհան հայտարարեց «Հնդկաստանն ու Իրանը սերտորեն համագործակցում են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախաձեռնության շրջանակում, որը Հնդկական օվկիանոսը, Պարսից ծոցը կապում է Կասպից ծովի հետ՝ դեպի Ռուսաստան ու Եվրոպա։ Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ, հասկանալու համար, թե ինչպես երկիրը կարող է օգտվել այս միջանցքի ընձեռած հնարավորություններից»։

Դեսպանը հիշեցրեց, որ Հնդկաստանի կառավարությունը տվել է Չաբահար նավահանգստի զարգացման ծրագրի մեկնարկը, որը կարող է դառնալ Հյուսիս-Հարավ միջանցքի մի մասը։

Նա հայտարարեց, որ Հնդկաստանը ողջունում է Չաբահար նավահանգիստն օգտագործելու Հայաստանի ձգտումը։

Նշելով, որ Հայաստանը սկսել է Հյուսիս-Հարավ կապի շրջանակներում զարգացնել ճանապարհաշինությունը, որոնց հանդեպ հետաքրքրություն են դրսևորում նաև հնդկական շինարարական ընկերությունները, Հայաստանում Հնդկաստանի դեսպանն ասաց. «Մենք պատրաստ  ենք մասնակցել Հայաստանի ենթակառուցվածքի զարգացման ծրագրերին»։ 

 

News.am

Վիզաների դյուրացման գործընթացը շատ լավ արդյունքներ է տալիս. որոշ ժամանակ պետք է սպասենք. Վասիլիս Մարագոս

Մենք տեղյակ ենք ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման հարցում իրավիճակին, ուսումնասիրում ենք իրավիճակը, քննարկել ենք նաեւ դեսպանատների հետ, որովհետեւ ի վերջո, դեսպանատներն են պատասխանատու վիզա տրամադրելու համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Վիզաների դյուրացման գործընթացը շատ լավ արդյունքներ է տալիս, արդեն բազմաթիվ հայեր այցելել են ԵՄ: Մենք պատրաստ ենք շարունակել քննարկումները վիզաների ազատականացման ուղղությամբ, բայց որոշ ժամանակ պետք է սպասենք, տեսնենք՝ այս պրոցեսներն ինչ արդյունքներ են տալիս, որ այդ երկխոսությունը շարունակենք: Ինչպես գիտեք, այս հարցում պետք է լինի Եմ անդամ բոլոր երկրների կոնսենսուսը»,-ասաց նա:

 

Mamul.am

«ԱՄՆ-ի աջակցությունը չափազանց կարևոր է Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար». Փալոն

ԱՄՆ-ի աջակցությունը չափազանց կարևոր է Ադրբեջանի հետագա ագրեսիան զսպելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոնը:

Նա հավելել է, որ ստորագրել է երկկուսակցական երկպալատ նամակն ուղղված Կոնգրեսի առաջնորդներին՝ կոչ անելով նրանց ներառել Հայաստանին ուղղված անվտանգության աջակցությունը առաջիկա լրացուցիչ ֆինանսավորման օրինագծում:

 

Armenpress.am

Իրանցի փորձագետը կարևորում է գիտական դիվանագիտությունը խաղաղության կերտման գործում

Իրանի նախագահի աշխատակազմի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենի միջազգային հարցերով խորհրդական Ալիրեզա Քուհքանի համոզմամբ՝ խաղաղության կերտման կարևորագույն գործիք կարող են հանդիսանալ գիտությունն ու գիտական դիվանագիտությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ դեկտեմբերի 4-ին Երևանում անցկացված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով համաժողովում, իրանցի փորձագետն անդրադառնալով Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանում խաղաղություն կերտելու հեռանկարներին, կարևորեց սոցիալական կապերի ամրապնդումը, մարդկանց միջև հարաբերությունների, փոխվստահության զարգացումը, ինչին հասնելու  կարևորագույն գործիքը նա համարում է գիտությունն ու գիտական դիվանագիտությունը։

«Խաղաղության խաչմերուկը» ֆիզիկական միջանցքներից վեր դասվող գաղափարախոսություն է, որին հասնելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել նաև գիտական դիվանագիտության և սոցիալական փոխկապակցվածության հնարավորությունները՝ որպես համակողմանի արահետներ դեպի ներդաշնակության ու փոխըմբռնման խթանում»,-համոզմունք հայտնեց նա՝ հավելելով, որ թեև գիտությունն ու խաղաղությունը հաճախ չեն արծարծվում նույն համատեքստում, սակայն գիտությունը կարող է կենսական դեր խաղալ և պայմաններ ստեղծել խաղաղության կերտման ճանապարհին։

«Նոր առաջացող հակամարտությունների դարաշրջանում անհրաժեշտ է ընդգրկել գիտական համայնքին այս գործընթացում՝ վստահ լինելով, որ վերջինս կարձագանքի մեր բազմաշերտ մարտահրավերներին՝ օգնելով հաղթահարել դրանք»,-պարզաբանեց փորձագետը՝ մանրամասնելով, որ ասվածը վերաբերում է գիտական դիվանագիտության ու փոխգործակցության օգտագործմանն  ազգերի միջև ընդհանուր խնդիրների կարգավորման և կառուցողական միջազգային գործընկերություն ձևավորելու համար։

Անդրադառնալով տարածաշրջանում այդ առումով  առկա գործիքներին ու հնարավորություններին, նա դրանցից առաջինը նշեց ուսանողների ներգրավումն ու փոխանակումը՝ հավաստիացնելով, որ Իրանը պատրաստ է հյուրընկալել ուսանողների։

Երկրորդ ուղղությունը, ըստ բանախոսի, փոխանակման ծրագրերի իրականացումն է, այդ թվում՝ ակադեմիական, վարչական, գիտական հաստատությունների  անձնակազմերի ընդգրկմամբ։

«Խոսքը վերաբերում է համատեղ ծրագրերի իրականացմանը, հրապարակումներին։ Սա իրապես հնարավոր է և բարենպաստ միջավայր կա Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի համալսարանների համար։ Այստեղ ընդգրկված են հնարավորություններ ուսումնառության, փորձի փոխանակման,փոխգործակցային գիտական գործունեության, ինչպես նաև գիտատեխնիկական աշխատանքի արդյունքներով, բացահայտումներով կիսվելու տեսանկյունից»,-ընդհանրացրեց Ալիրեզա Քուհքանը։

 

Mamul.am

«Իշխանությունը չի հանդուրժում ընտրված որևէ ընդդիմադիրի». Լևոն Զուրաբյան

Ալավերդու ՔՊ խմբակցությունը փորձում է իմպիչմենթի գործընթաց սկսել համայնքի ընդդիմադիր ղեկավարի նկատմամբ: Համայնքապետարանի բակում է նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը. «Իմ կարծիքով՝ սա Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ժողովրդավարությունն է, հիմա հարցերը լուծվում են ուժային մեթոդներով: Այսինքն՝ ոչ թե փորձում են ինչ-որ երկխոսության գնալ, դատական կարգով և այլն, այլ՝ ոստիկանության ճնշմամբ»,- ասել է Զուրաբյանը: Նրա խոսքով՝ իշխանությունը չի հանդուրժում ընտրված որևէ ընդդիմադիրի: