Մամուլի տեսություն 10․12․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i210578-Մամուլի_տեսություն_10_12_2023
Դեղերի արտադրության գործում իրանցի գիտնականների կարողությունների շնորհիվ  այս երկիրը դասվել է ռազմավարական նշանակություն ունեցող այս արտադրանքն արտադրող զարգացած երկրների շարքում, այնպես որ այժմ Իրանի ժողովրդին անհրաժեշտ դեղերի 95 տոկոսն արտադրվում է երկրի ներսում։
(last modified 2025-10-04T15:59:35+00:00 )
Դեկտեմբեր 10, 2023 19:05 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10․12․2023

Դեղերի արտադրության գործում իրանցի գիտնականների կարողությունների շնորհիվ  այս երկիրը դասվել է ռազմավարական նշանակություն ունեցող այս արտադրանքն արտադրող զարգացած երկրների շարքում, այնպես որ այժմ Իրանի ժողովրդին անհրաժեշտ դեղերի 95 տոկոսն արտադրվում է երկրի ներսում։

Քեհյան

Hill. Իրանցիները իրենց  ազդեցությունն են մեծացնում Սևծովյան տարածաշրջանում

Ամերիկյան Hill վերլուծական լրատվական կայքը իր գրառման մեջ նշել է.-«Իրանը ցանկանում է տնտեսական և տեխնոլոգիական համագործակցություն ունենալ ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ երկրներ՝Ռումինիայի և Բուլղարիայի հետ։ Իրանը  ընդլայնում է նաև իր տնտեսական հարաբերությունները Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հետ։  Իրանի ղեկավարների համար առևտուրը ռազմավարություն է, իսկ նրա արտաքին քաղաքականությունը՝ հակաարևմտյան: Զարմանալի չէ, որ Իսլամական Հանրապետությունը ցանկանում է ավելի շատ ներգրավվել սևծովյան տարածաշրջանում, որպեսզի ընդլայնի իր ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ»։

Hill-ը նշել է.-«Իրանը վերջին երկու տարիների ընթացքում հանդես է եկել որպես Վլադիմիր Պուտինի իսկական դաշնակիցներից մեկը:Իրանը մեծ գիտելիք ու փորձ ունի պատժամիջոցները շրջանցելու հարցում։ Իրանը որպես էներգիա արտահանող ուժ, որը տասնամյակներ շարունակ պայքարում է խիստ պատժամիջոցների դեմ, տիրապետում է այս արվեստին: Իրանը ներդրումներ կատարեց նավերի նավատորմի զարգացման ոլորտում՝ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների, հատկապես նավթի և զենքի տեղափոխման համար: Այդ նավերի սեփականությունն ու տեղաշարժը կոչվում է «մութ նավարկություն» , ասված է գրառման մեջ։

 

Վաթան Էմրուզ

Քաղցկեղի բուժում իրանական դեղերով

 

Իրանում գիտնականները տեղայնացրել են երկրում քաղցկեղով հիվանդների բուժման հիմնական դեղերը։

Դեղերի արտադրության գործում իրանցի գիտնականների կարողությունների շնորհիվ  այս երկիրը դասվել է ռազմավարական նշանակություն ունեցող այս արտադրանքն արտադրող զարգացած երկրների շարքում, այնպես որ այժմ Իրանի ժողովրդին անհրաժեշտ դեղերի 95 տոկոսն արտադրվում է երկրի ներսում։Վերջերս Իրանում գիտնականները տեղայնացրել են երկրում քաղցկեղով հիվանդների բուժման հիմնական դեղերը։

Ըստ առկա զեկույցների, Իրանի գիտական ​​և հետազոտական ​​վարկանիշն աշխարհում զգալի առաջընթաց գրանցելով, հասել է 15-ի։ Մյուս կողմից, Իրանի բժշկական գիտության ու գիտելիքի առաջընթացը պատճառ է դարձել, որ քաղցկեղով տառապող հիվանդների զգալի մասը բուժվի երկրում, իսկ պահանջվող դեղերի 97%-ը նույնպես արտադրվում է երկրի ներսում։ Բացի այդ, բջջային թերապիայի մեթոդը երկրում կիրառվում է շուրջ 20 տարի, իսկ Իրանն աշխարհի այն առաջին 10 երկրների շարքում է, որոնք կարողացել են կիրառել այս տեխնոլոգիան։ Դա այն դեպքում,երբ աշխարհի շատ երկրներ դեռ հետազոտության փուլում են, Իրանում ցողունային բջիջներն օգտագործվում են եղջերաթաղանթի, սրտի և մաշկի փոխպատվաստման համար։

 

Իրան

Իսրայելի խնդիրները սկսվելու են պատերազմի ավարտով

«Ալ-Աղսա փոթորիկ» գործողության մեկնարկից անցել է 64 օր, Գազայի պատերազմի ճակատագիրը դեռ անկանխատեսելի է, իսկ ԱՄՆ-ի կողմիցլ Գազայում անհապաղ հրադադար պահանջող ՄԱԿ-ի բանաձևի  վրա դրված վետոն վկայում է ընթացիկ ճգնաժամը և ամերիկա-իսրայելական պատերազմը օկուպացված տարածքներում տարածվելու մասին; 

Միջազգային հարցերով փորձագետ Մեհդի Ազիզի Դաստգերդին «Իրան» թերթի հետ զրույցում, առաջ է քաշել  Գազայի պատերազմի ապագայի հետ կապված հնարավոր սցենարները և, անդրադառնալով սիոնիստների համար այս պատերազմի հետևանքով քայքայիչ գործընթացին, բացառել է այս իրավիճակի շարունակումը  Իսրայելի համար։

 

News.am

Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին. Արցախի ԱԺ-ի հայտարարությունը

Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և ցեղասպանության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախի ազգային- ազատագրական պայքարի ճանապարհին նահատակված հայորդիների շիրիմներին:

Օրվա կապակցությամբ ԱՀ ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ .

«Արցախի ազգային – ազատագրական պայքարի պատմության մեջ ինքնորոշման և ժողովրդավարական սկզբունքների հիման վրա Հանրապետության կայացման առհավատչյան 1991 թվականի Անկախության հանրաքվեն է: 1991 թվականի Անկախության հանրաքվեն այն հիմնաքարն էր, որի վրա կառուցվեց Արցախի Հանրապետությունը և դարձավ համայն հայության պարծանքն ու հաղթանակի փարոսը: Արցախի ժողովուրդը 2006 թվականի նույն օրը Սահմանադրության ընդունման հանրաքվեով մեկ անգամ ևս արտահայտեց անկախ պետություն ունենալու և ազատության համար պայքարի ուղին անշեղորեն շարունակելու իր կամքը:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվեցին հարյուրավոր մեր հայրենակիցներ, այդ թվում ՝ երեխաներ և կանայք, հայաթափվեց հայ ժողովրդի հազարամյա հայրենիք Արցախը:

Անվտանգության և իրավունքների իրացման անհնարինությունից ելնելով՝ Արցախի բնակչությունը դիմեց հայրենիքը լքելու ծայրահեղ քայլի։ Այս ամենին իր գնահատականը տվեց նաև միջազգային հանրությունը: Ֆրանսիայի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունները, Գերմանիայի Բունդեսթագը, Ավստրիայի և Նիդեռլանդների խորհրդարանները, Եվրախորհրդարանը, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը և այլ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որակեցին որպես էթնիկ զտում։

Ադրբեջանը, հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելուց հետո , միջազգային դերակատարների աչքին թոզ փչելու և իր արարքն արդարացնելու համար, որպես ռազմական գործողությունների դադարեցման նախապայման, Արցախի Հանրապետության Նախագահին պարտադրեց ստորագրել փաստաթուղթ:

Ի սկզբանե գիտակցելով Ադրբեջանի կողմից պարտադրվող փաստաթղթի հակասահմանադրականությունը, գնահատելով խաղաղ բնակչությանը ցեղասպանության ենթարկելու, նրա ազատ տեղաշարժը խոչընդոտելու և կամայական ձերբակալությունների հնարավոր վտանգների առկայությունը՝ նախագահի կողմից ընդունվեց հրամանագիր, որով մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է կազմալուծվեին Արցախի պետական ինստիտուտները, իսկ բնակչությունը որոշում կայացներ՝ լքել հայրենիքը կամ ինտեգրվել Ադրբեջանին։

Հաշվի առնելով Արցախի հարցի վերջնական փակմամբ շահագրգռված կողմերի կատարված և կատարվող քայլերի ինտենսիվությունն ու դրանում շահագրգիռ կողմերի ագրեսիվ վարքագիծը՝ Ազգային ժողովը վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին և հայտնում իր պատրաստակամությունը՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկելու բոլոր խնդրահարույց հարցերը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, հավատարիմ Արցախի ժողովրդի ազատ կամքի արտահայտման արդյունքում ստացած մանդատին, վճռակամ է պաշտպանելու հայ ժողովրդի հազարավոր հայորդիների արյունով ու քրտինքով իրացված իրավունքներն ու ազատությունը»:

 

 Tert.am

Առաջիկա 2-3 տարում Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններում մեծ թռիչք կլինի․ Իրանի դեսպան

 

Իրանը ձգտում է, որ իրանցի գործարարները ծանոթանան Ռուսաստանի նոր տնտեսական մթնոլորտին. առաջիկա 2-3 տարում երկու երկրների հարաբերությունները լուրջ առաջընթաց կապրեն։

Ռիա Նովոստիի փոխացմամբ`Nour News գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Հաշվի առնելով ձեռնարկած քայլերը` կանխատեսում եմ, որ առաջիկա 2-3 տարում երկու երկրների հարաբերություններում մեծ թռիչք տեղի կունենա։

Դրա համար պայմաններ են ստեղծվում, խոչընդոտներն էլ կրճատվում են», - Ջալալիի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Դեսպանն «աննախադեպ» է անվանել վերջին երկու տարվա ընթացքում երկու երկրների միջև գործարարների և տնտեսագետների պատվիրակությունների այցերի քանակը։

Նա նաև ընդգծել է, որ ստեղծված նոր պայմանները նոր պահանջներ են առաջ քաշում, մասնավորապես, ըստ նրա, անհրաժեշտ է ավելի ակտիվ գործել։

 Aravot.am

Հանրապետականները Բայդենին իմպիչմենտի ենթարկելու համար հետաքննություն են նախաձեռնում

ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետականները նախագահ Բայդենի՝ իմպիչմենտի ենթակա հնարավոր հանցագործությունների համար հետաքննություն սկսելու մասին բանաձև են ներկայացրել:

Տևական ժամանակ է, ինչ հանրապետականները կասկածներ են առաջ քաշում, ըստ որոնց՝ ԱՄՆ նախագահի ընտանիքը հարստություն է ձեռք բերել արտասահմանյան բիզնես գործարքների և կաշառակերության շնորհիվ: Սպիտակ տունը իմպիչմենտի համար հետաքննություն սկսելու փորձը «հնարք» է որակել և ընդգծել, որ «բանաձևն աղերս չունի իրականության հետ»:

«Սա ծայրահեղ հանրապետականների ամոթալի ցանկությունն է՝ իշխանության չարաշահմամբ զրպարտել Նախագահ Բայդենին», – շեշտում են Սպիտակ տնից: Հանրապետական կոնգրեսականները հավանական են համարում, որ բանաձևի ընդունման քվեարկությունը տեղի կունենա գալիք շաբաթ:

News.am

Վատիկան. Հռոմի պապն իր ուրախությունն է հայտնել հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման կապակցությամբ

 

Կիրակի օրը Տերունական հրեշտակի աղոթքը կարդալուց հետո Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն իր ուրախությունն է հայտնել հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման կապակցությամբ, հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։

«Ես մեծ հույսով եմ նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման այս դրական նշանին», - ասել է Հռոմի պապը՝ կոչ անելով երկու երկրներին և նրանց առաջնորդներին «որքան հնարավոր է շուտ» խաղաղության պայմանագիր կնքել,-  Հռոմի պապի խոսքն է մեջբերել Վատիկանը։