Մամուլի տեսություն 13․12․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i210726-Մամուլի_տեսություն_13_12_2023
The Washington Post օրաթերթը խոստովանել է, որ Լիբանանի հարավային շրջանում գտնվող գյուղերից մեկի վրա հարձակվելու համար Իսրայելն օգտագործել է վիճահարույց սպիտակ ֆոսֆորային զինամթերք, որն այդ ռեժիմին տրամադրել է Միացյալ Նահանգները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2023 14:08 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13․12․2023

The Washington Post օրաթերթը խոստովանել է, որ Լիբանանի հարավային շրջանում գտնվող գյուղերից մեկի վրա հարձակվելու համար Իսրայելն օգտագործել է վիճահարույց սպիտակ ֆոսֆորային զինամթերք, որն այդ ռեժիմին տրամադրել է Միացյալ Նահանգները:

Քեյհան

Ոչնչցավել է Իսրայել նավթ փոխադրող նավթատարը. Եմենը հայտարարել է՝ սա վետո է այն վետոյի դիմաց

Հակադարձելով հակաիսրայելական նախագիծը վետո դնելու ԱՄՆ-ի քայլին, և Եմենի Անսարոլլահի կողմից Սիոնիստական ​​ռեժիմի համար նորվեգական նավթ տեղափոխող նավի վրա հարձակման, Եմենի տեղեկատվության նախարարն ասել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի ուղղությամբ նավերի անցումն արգելելու որոշումը վետո է Գազայի պատերազմը դադարեցնելու ամերիկյան վետոյի դեմ։

 

Վաթանե Էմրուզ

Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրեն. Հում  նավթի արդյունահանումը վերջին երկու տարում աճել է 60%-ով

Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրենն ասել է.- Նավթի օրական արդյունահանումը հասել է 3,4 մլն բարելի՝ վերջին երկու տարում 1,3 մլն բարել աճով։

Անդրադառնալով Հաշվիչ դատարանին ներկայացրած Ազգային նավթային ընկերության՝ արդյունահանման և արտահանման գործունեության հաշվետվությանը, Մոհսեն Խոջասթե Մեհրն ասել է.- 13-րդ կառավարության սկզբից Հում նավթի արտահանումը ավելի քան կրկնապատկվել է, և այս ընթացքում 60%-ով ավելացել է նաև հում նավթի արդյունահանումը։

 

Համշահրի

Իրանի պաշտպանության նախարար. Տեղական ուղղաթիռներ ենք կառուցում

Իրանի Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար՝ Ամիր Աշտիանին ասել է. Պաշտպանության նախարարությունը սկսել է տեղական ուղղաթիռների կառուցումը:

Նա մատնանշեց Մասաֆ անունով մեկ այլ զինատեսակ և ասաց. «Մասաֆ» զենքը պաշտպանության նախարարության կողմից արտադրված առաջադեմ զենք է, որով մենք աստիճանաբար զինում ենք մեր ուժերին:

 

Քեյհան

Washington Post. ԱՄՆ-ի արտադրության ֆոսֆորով Իսրայելը հարձակվում է Լիբանանի վրա

The Washington Post-ը՝ վկայակոչելով հակամարտության վայրի իր վերլուծությունը, գրել է, որ Լիբանանի հարավում գտնվող Զահիրա փոքրիկ գյուղի վրա հարձակման համար Սիոնիստական ​​ռեժիմն օգտագործել է վիճահարույց սպիտակ ֆոսֆորի զինամթերքը, որն այդ ռեժիմին է տրամադրել ԱՄՆ-ը:

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ սիոնիստական ռեժիմի ​​բանակը հրետանային հարձակում է իրականացրել Լիբանանի հարավում գտնվող այս գյուղի դեմ։ Washington Post-ի լրագրողը Զահիրա գյուղում հայտնաբերել է 155 մմ ականանետի բեկորներ։

 

Իրան

Իրան են այցելել 90 երկրի առևտրականներ

Նախագահ Ռայիսիի կառավարությունը երկու տարի առաջ, իր ստեղծման օրից գնաց դեպի այն շուկաները, որոնց հետ նախորդ կառավարությունները համագործակցությունն են ունեցել: Աֆրիկյան երկրները, Հարավային Ամերիկան, Լատինական Ամերիկան ​​և Արևելյան Ասիան այն շուկաներից էին, որոնք նախորդ կառավարությունները տալիս էին մրցակիցներին և նույնիսկ չէին ցանկանում բանակցել՝ արտահանողների գործունեության դյուրացման և ներկայության համար։

13-րդ կառավարության ակտիվ գործունեությամբ և երկրի արտահանումը խթանելու երկարաժամկետ ծրագրով, տարբեր երկրներ ընդգրկվեցին արտահանողների և տնտեսական ակտիվիստների ցանկում, և արդյունքում վերջին երկու տարում արտահանման ռեկորդային է գրանցվում:

 

Tert.am

ՀՀ 32 զինծառայողը հատել են հայ–ադրբեջանական սահմանը և Հայաստանում են

2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն և կվերադառնան իրենց հարազատների մոտ: Փաշինյանը նաև հրապարակել է վերադարձածների անունները:

 

News.am

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ երկրներին կոչ է արել աջակցել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ կլինի

Եվրահանձնաժողովի նախագահը կոչ է արել ԵՄ երկրներին աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Reuters-ի փոխանցմամբ, Եվրոպական առաջնորդների առանցքային գագաթնաժողովի նախօրեին նրա արտահայտությունները կտրուկ հակասում են Կիևին ավելի մեծ օգնություն տրամադրելու վերաբերյալ Հունգարիայի քննադատությանը։

Հունգարիան դեմ է Ուկրաինային լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրելուն և սպառնացել է վետո դնել դեկտեմբերի 14-15-ին Բրյուսելում դաշինքի առաջնորդների գագաթնաժողովում ԵՄ-ին անդամակցելու Կիևի հայտի առաջմղման ծրագրերի վրա:

Իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է․ «Քանի որ պատերազմը ձգձգվում է, մենք պետք է ապացուցենք, թե ինչ է նշանակում աջակցել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ կլինի»։

Եվրահանձնաժողովն առաջարկել է, որ գագաթնաժողովում որոշում կայացվի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, հենց որ այն կատարի չորս պայմանները, որոնք ավելի վաղ սահմանվել են ԵՄ-ի կողմից: Բրյուսելում ԵՄ ներկայացուցիչը ենթադրել է, որ դա կարող է տեղի ունենալ մարտին:

 

News.am

Արեւմուտքի գլխավոր մտահղացումը ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի համագործակցության խափանումն է. Լավրով

Արեւմուտքի գլխավոր մտահղացումը ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի համագործակցության խափանումն է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Դաշնության խորհրդում, կառավարության հարցուպատասխանի ժամանակ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Արեւմուտքի ամենագլխավոր մտահոգությունը եւ հակառուսական էներգիան կենտրոնացած են հետխորհրդային տարածքում։ Նրանց առաջնահերթությունը Խորհրդային Միության նախկին հանրապետությունների միջեւ կապերը խզելն է, այդ ժողովրդատնտեսական համալիրն ավերելը, իրավապահ համակարգը, ընդհանուր անվտանգության համակարգն ավերելը»,- ասել է նա։

Լավրովի խոսքով՝ «արեւմտյան ինստիտուտները, ոչ կառավարական կառույցները, հանուն դեմոկրատիայի ամեն տեսակ ֆոնդերը Միջազգային զարգացման գործակալության գծով կամ դրա տանիքի ներքո, Վաշինգտոնի հստակ եւ լիակատար համակարգմամբ, հենց այդ ոլորտում փորձում են ներդնել իրենց դոնորական ծրագրերը»։

«Մենք բացահայտ խոսում ենք այս մասին մեր դաշնակիցների հետ։ Նրանց ճնշող մեծամասնությունը հիանալի հասկանում է Արեւմուտքի մտահղացումը։ Մենք հասկանում ենք, որ նրանք չեն ցանկանում վիճել արեւմտյան երկրների հետ։ Մենք նույնպես չէինք ցանկանա վիճել, եթե նա մեր դեմ պատերազմ չսկսեր»։

Ռուսաստանը, նշել է նախարարը, տեսնում է, թե որքան լուրջ է Արեւմուտքը ընկալում «կապերը խափանելու խնդիրը, որոնք տասնամյակներ, հարյուրամյակներ միավորում են» հետխորհրդային տարածքի երկրներին։ «Սա է նրա գլխավոր մտահղացումը։ Դրան դիմակայելուն պետք է ուղղվեն մեր հիմնական ջանքերը, որոնք պահանջում են միջգերատեսչական ձեւաչափ, եւ [ՌԴ նախագահ] Վլադիմիր Պուտինն է հիանալի տեսնում այդ խնդիրը։ Մենք այն կկատարենք»,- ամփոփել է Լավրովը։

 

Aysor.am

Քննարկվել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հարցը. Արարատ Միրզոյան

Քննարկվել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հարցը, ԱԳՆ-ում այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Զորքերի հետքաշումն իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիաները։ Չեմ ուզում ասել, որ գնում ենք համաձայնության, սա գաղափար է, որը քննարկվում է, նաև այլ գաղափարներ կան, որոնք քննարկվում են, բայց կարող եմ հույս հայտնել, որ այսպիսի փոխադարձ քայլերը դրական ազդեցություն են ունենալու հարաբերությունների կարգավորման վրա»,-ասաց նախարարը։

Նա նշեց, թե հիմնական գործընթացը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն են։

 

«Կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, հանդիպումների գործընթաց։ Գործի մեծ մասն, ըստ էության, արված է, մեզ պետք է հանդիպել և պայմանավորվածությունների գալ խաղաղության պայմանագրի շուրջ վերջնական ձևակերպումների համար»,-նշեց Միրզոյանը։

 

Aysor.am

ՀՀ կառավարությունը 65 միլիոն դոլար կհատկացնի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար

Հայաստանի ատոմակայանը «Ռոսատոմ»-ի հետ պայմանագիր կկնքի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թ. երկարաձգելու աշխատանքների իրականացման համար։

Նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում։

Ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու նպատակով «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ հետ կնքել 65 մլն ԱՄՆ դոլարի չափով պայմանգիր։