Մեկնաբանություն - Իրանը՝ աշխարհի ամենամեծ թվով տեղահանված բնակչության հյուրընկալը
(last modified Thu, 14 Dec 2023 16:05:39 GMT )
Դեկտեմբեր 14, 2023 19:35 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանը՝ աշխարհի ամենամեծ թվով  տեղահանված բնակչության հյուրընկալը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը Ժնևում Փախստականների համաշխարհային ֆորումի նիստում ասել է, -«Հուսով ենք, որ ՄԱԿ-ը և Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը ուշադրություն կդարձնեն փախստականների, հատկապես Իրանում ապրող հինգ միլիոն աֆղանցիների նկատմամբ իրենց պարտականություններին»։

Չորեքշաբթի օրը Ժնևում կայացած  Փախստականների համաշխարհային  ֆորումի նիստում    Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է,-«Բազմաթիվ ռազմական միջամտություններ և մեր տարածաշրջանից դուրս տերությունների այլ միջամտություններ անկայունություն և անապահովություն են առաջացրել այնպես, որ այդ գործոնն ինքնին տեղահանման ալիքներ է առաջացրել ողջ տարածաշրջանում։ Իրանն իր ուսերին է  կրել  տարածաշրջանում իր հարևանության մեջ գտնվող տարածքներում ԱՄՆ-ի  և նրա դաշնակիցների անպատասխանատու քաղաքականության և ռազմական միջամտությունների հետևանքով  պարտադրված բեռը։

Փախստականների համաշխարհային ֆորումի երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել  չորեքշաբթի օրվանից առ այսօր ուրբաթ դեկտեմբերի 14-ը՝ անդամ երկրների մասնակցությամբ՝ Շվեյցարիայի կառավարության և Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի  հյուրընկալությամբ։ 
2018-ին, մի քանի տարի տեւած բանակցություններից հետո, Փախստականների մասին միջազգային կոնվենցիան մշակվեց և ՄԱԿ-ի կողմից հաստատվեց բանաձևով։

Այս փաստաթղթի հիման վրա որոշվել է 4 տարին մեկ անգամ այս մակարդակով հանդիպում անցկացնել ու քննարկել փախստականների խնդիրները։

Օտար երկրների ռազմական միջամտությունները, ներքին հակամարտությունները, բնական աղետները, տնտեսական ու մարդու իրավունքների խնդիրները հարկադիր միգրացիայի ազդեցիկ գործոններից են, և  ըստ այդմ՝ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանը համարվում է այն տարածաշրջաններից մեկը, որտեղից մեծ թվով ապաստան հայցողներ են գաղթում։

Այնուամենայնիվ, ավելի քան չորս տասնամյակ Իրանի Իսլամական Հանրապետությունը հյուրընկալում է հարևան երկրի՝ մասնավորապես Աֆղանստանի մեծ թվով քաղաքացիների, որոնց մեծ մասը տարիներ շարունակ անկարգությունների, պատերազմի և օկուպացիայի պատճառով ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը և ապաստան փնտրել իսլամական Իրանում։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարության համաձայն՝ մինչև 2021 թվականի օգոստոս ամիսը Իրանում կար երկու-երեք միլիոն աֆղան փախստական, սակայն 2021 թվականի իրադարձություններից և թալիբների իշխանության գալուց հետո Իրան է ժամանել 500,000-ից մինչև 1,5 միլիոն նոր փախստական: 

Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին  2023 թվականի  հունիսին ասել է.-«Իրանում աֆղան ներգաղթյալների թվի մասին հաշվարկների համաձայն՝  աֆղան ներգաղթյալների թիվը կազմում է ավելի քան 5 միլիոն ։

Պարզից էլ պարզ է, որ Իրանը, որպես Աֆղանստանի հարեւան և այս երկրի հետ երկար սահման ունեցող երկիր, առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Աֆղանստանի զարգացումներին, և ի տարբերություն որոշ տարածաշրջանային և միջազգային դերակատարների, այս իսլամական երկրում խաղաղությունն ու կայունությունը հավասար է համարում իր  խաղաղությանն ու կայունությանը։ Աֆղան ներգաղթյալները, ովքեր մշակութային, պատմական և կրոնական կապեր ունեն Իրանի ժողովրդի հետ, օգտվել են Իրանում կառավարության կողմից տրամադրվող բոլոր հնարավորություններից ու ծառայություններից, ինչպես Իրանի քաղաքացիները:

Իրանի արտաքին գործերի նախարարը նաև ասել է, որ Իրանը հիմնվելով  իսլամական ուսմունքների վրա, աֆղան փախստականների համար ապահովել է հարմար կենսապայմաններ, և նույնիսկ բոլոր աֆղանցի երեխաները կարող են հաճախել իրանական դպրոցներ:

Չնայած Իրանի դեմ դաժան պատժամիջոցների պատճառով առաջացած սահմանափակ ռեսուրսներին և տնտեսական խնդիրներին, Իրանում աֆղան ներգաղթյալների կարիքները հոգալու համար միջազգային օգնության ծավալը շատ փոքր է: Իրանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը ավելի վաղ հաստատել էր դա և ընդգծել, որ աջակցության մեծ մասը տրամադրվում է Իրանի կառավարության և ժողովրդի կողմից, և այդ փախստականներին ուղղված միջազգային կազմակերպությունների աջակցության նվազման մասին պետք է իրազեկել Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետություններին, որպեսզի այդ հարցում անհրաժեշտ որոշումներ կայացվեն։

Ուստի Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է,որ միջազգային շրջանակները, այդ թվում ՄԱԿ-ը և Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը պատասխանատվություն ստանձնեն  Իրանում բնակվող փախստականների ֆինանսական ծախսերին ու նրանց դժվարություններին հետամուտ լինելու հարցում։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը Ժնևում Փախստականների համաշխարհային ֆորումի նիստում, բարձրաձայնելով հիմնական հարցը, թե ինչու միայն մի քանի երկրներ պետք է պատասխանատվություն ստանձնեն  փախստականների մեծամասնությանը հյուրընկալելու համար, նշել է, որ «մի երկիր միայնակ չի կարող իր ուսերին տանել աշխարհի ամենամեծ թվով տեղահանված բնակչության ծախսերն ու բեռը» ,և սա անարդար է։  Փախստականներին ընդունելու ծախսերը պետք է արդարացիորեն բաշխվեն երկրների միջև: