Մամուլի տեսություն 3․01․2024
Չորեքշաբթի օրը, Իրանի ԻՀՊԿ Ղոդս ուժերի հրամանատար գեներալ Սոլեյմանի նահատակության չորրորդ տարելիցն է, որի կապակցությամբ իրանական թերթերի վերնագրերն ու գլխավոր էջերը նվիրված էին այս մեծապատիվ նահատակի անհատականության ասպեկտների ու ժողովրդական կերպարի նկարագրմանը:
Քեյհան
Ինչպես Հաջ Ղասեմը նվաճեց ազգերի սրտերը
Թեհրանում գեներալ Սոլեյմանի մարմնի ուղեկցման արարողության ժամանակ մարդկանց հոծ բազմությունը առավոտյան ժամը 6-ից դուրս էր եկել փողոց, այնպես որ վերջին 25 տարիներին երբեք նման արարողություն չէր տեսնվել:
Իրոք, այս զինվորական հրամանատարը ինչ էր արել մարդկանց սրտերի հետ, որ այդ օրը նրանք այդպես սգավոր, զայրացած ու լացակումած դուրս էին եկել փողոց և սրտի խոր կսկիծով պահանջում էին վրեժ լուծել Հաջ Ղասեմի եւ նրա զինակիցների մաքրեմաքուր արյան համար: Աշխարհի և այս երկրագնդի որ մասում կարելի է գտնել միլիոնավոր բազմության այդպիսի սուգ՝ մի զինվորի, մի հրամանատարի կամ մի գեներալի կորստի համար։
Ինչպես ասել է ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Մայքլ Մուրը, ով ապշել էր նահատակ գեներալի ու իր զինակիցների մարմինների հուղարկավորության փառահեղ արարողությունից՝ «... Ապշեցուցիչ է: Կա արդյոք ամերիկացի գեներալ, ում հուղարկավորության ժամանակ մեզանից միլիոնավոր մարդիկ մասնակցած լինեն»։
Իրաքում ամերիկյան ուժերի նախկին հրամանատար եւ ԿՀՎ-ի նախկին պետ գեներալ Պետրաուսը նրան համարել է շատ ավելի վեհ ու բարձր, քան ԱՄՆ-ի բանակի մի քանի բարձրաստիճան գեներալներ ու ռազմական ու անվտանգային ղեկավարներ:
Վաթան Էմրուզ
Ժողովրդականացնելու արվեստը որպես Դիմադրության օրինաչափություն. Հայացք՝ նահատակ Սոլեյմանիի անձի բնավորությանը եւ հրամանատարության մեթոդին
բոլոր հրամանատարներին եւ զինակիցներին Նահատակ Ղասեմ Սոլեյմանի մշտական ցուցումն էր ուշադրություն դարձնել իրենց պահվածքին: Թեև գեներալ Սոլեյմանի բարոյական եւ վարքային որոշ կողմերը բոլորին բացահայտվեցին նրա նահատակությունից հետո, այնուամենայնիվ այս ազգային հերոսի եւ իսլամական աշխարհի մեծ հրամանատարի անհատական ասպեկտներից շատերը դեռևս մնում են չբացահայտված:
Իրան
Բիբին ճահճի մեջ
Վերջապես, վիճահարույց նախագիծը, որը Բիբիի (Նեթանյահու) կաբինետի ձևավորման առաջին օրերից սկսած օկուպացված Պաղեստինը ներքաշել էր քաղաքական, սոցիալական, դիվանագիտական եւ անվտանգային աննախադեպ ճահճի մեջ, եւ բազմաթիվ դիտորդների կարծիքով, դրա կործանարար ազդեցությունը գործնականում ստվերել էր այդ ռեժիմի բանակը, եւ հող պատրաստեց «Ալ-Աղսայի Փոթորկի» գործողության համար, վերջապես փակուղի մտավ, և Սիոնիստական Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց դատական համակարգի բարեփոխումների վիճահարույց օրենքը:
Ի պատասխան դրան, Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրն ասաց, որ կաբինետի եւ նախարարների նկատմամբ դատարանի վերահսկողությունը սահմանափակող օրենքի վերացումը վտանգավոր է եւ վնասում է պատերազմական ջանքերին:
Դոնյայե Էղթեսադ
Իրանի առաջին փոխնախագահ. Միջազգային հարաբերություններում մենք գտնվում ենք աննախադեպ վիճակում
Իրանի առաջին փոխնախագահ Մոխբերն ասաց, որ միջազգային հարաբերությունների ոլորտում մենք գտնվում ենք աննախադեպ վիճակում։ Նախագահի այցերի ժամանակ կնքված բոլոր համաձայնագրերն ու փոխըմբռնումները լավ արդյունքներ են ունեցել, եւ այդ փոխըմբռնումներ մեծ մասը հանգեցրել է պայմանագրի, եւ դրա հետեւանքները մարդկանց կյանքի վրա երևելի կդառնա:
Aysor.am
Այս տարի Մերձավոր Արևելքն աննախադեպ ուժգնությամբ է թեժանալու, պատրաստվեք․ Թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Վերջին 24 ժամը՝ մեր անմիջական հարևանությամբ․ գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ մանրամասնելով․
«Իսրայելի կազմակերպած պայթյուն՝ Բեյրութում, որի արդյունքում զոհվում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մեկը։
Թուրքիան ձերբակալում է 30-ից ավել մարդկանց, որոնք, ըստ պաշտոնական աղբյուրի, լրտեսում էին ի օգուտ Իսրայելի։
Իրան Քերման քաղաքում տեղի է ունենում ահաբեկչություն, որի արդյունքում մի քանի տասնյակ զոհ կա։
Այս տարի Մերձավոր Արևելքն աննախադեպ ուժգնությամբ է թեժանալու, պատրաստվեք»։
News.am
Իրանի ԱԳՆ ղեկավարը հերքել է այն պնդումները, թե Մեծամորի ԱԷԿ-ը աղտոտում է Արաքս գետը
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հերքել է այն պնդումները, թե հարևան Հայաստանի Մեծամորի ատոմակայանը կարող է ռադիոակտիվ նյութերով աղտոտել սահմանային Արաքս գետը, գրում է Tasnim-ը։
Իրանի ԱԳ նախարարը կիրակի օրը Թեհրանում մասնակցել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստին։
Պատասխանելով հյուսիսարևմտյան Արդաբիլ նահանգի երկու սահմանամերձ շրջանները ներկայացնող պատգամավորի հարցին՝ Ամիր Աբդոլլահիանը հերքել է Արաքս գետի ռադիոակտիվ աղտոտման վերաբերյալ մտահոգությունները:
Նա հայտարարել է, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տեխնիկական զեկույցը և ստուգման աշխատանքները հերքել են Հայաստանում Մեծամորի ատոմակայանի շահագործման արդյունքում Արաքս գետի աղտոտման հավանականությունը։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Մեծամորի ատոմակայանը, իբր, ամեն օր 12-16 հազար խորանարդ մետր ռադիոակտիվ թափոն է լցնում Արաքս գետը։
Panorama.am
Ովքեր կարող են վերադառնալ Արցախ՝ ըստ Ալիևի ներկայացուցչի
Արցախի Հանրապետությունն օկուպացրած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչի Էլչին Ամիրբեկյովը հայտարարել է, թե ովքեր չեն կարող վերադառնալ հայրենիք։
«Երբ ասում ենք, որ ողջ հայ բնակչությունը կարող է վերադառնալ, պետք է հասկանանք, որ այնտեղ չեն կարող վերադառնալ Հայաստանի զինված ուժերի զինծառայողները, որոնք այնտեղ ապրում էին ընտանիքների հետ։ Այսինքն, եթե մենք վերցնում ենք 15 հազար մարդու, գումարում ենք ընտանիքի անդամների թիվը, ապա լուրջ քանակ է ստացվում։ Այդ մարդկանց մենք այնտեղ չենք սպասում, քանի որ նրանք բնիկ չեն, այնտեղ չեն ապրել»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Armenpress.am
Հայաստանի տարածքում ցանկացած կապ պետք է գործի այդ երկրի ինքնիշխանության ներքո․ Իրանի դեսպան
Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի հարցի արծարծումը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի, երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լուրեր»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին շարունակվում են հնչել պահանջներ ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Թուրքիայից, ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը արտատարածքային միջանցք ենթադրող թեզերի շուրջ։
Դեսպանն ընդգծել է՝ արտատարածքային միջանցքն այլ երկրի տարածքում որևէ իմաստ չունի, իսկ յուրաքանչյուր երկրի հաղորդակցման ուղիները գտնվում են իր ինքնիշխանությունն այդ տարածքում իրացնող պետության ձեռքում։
«Կարծում եմ, որ Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի հարցի արծարծումը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի, երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության հետ։ Կարծում եմ՝ ինչպես նշված է Հայաստանի վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, Հայաստանի տարածքում տարածքային ցանկացած կապ պետք է գործի այդ երկրի ազգային ինքնիշխանության ներքո։ Այն երկրները, որոնք խոսում են Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի մասին, պատրա՞ստ են արդյոք իրենց տարածքում ստեղծել նման արտատարածքային միջանցքներ։ Կարծում եմ՝ պատասխանը բացասական է։ Ուստի, այն, ինչն իրենք իրենց համար չեն ցանկանում, ուրիշների համար ևս չպետք է ցանկանան»,- ասել է դեսպանը։
Դեսպանը նաև նշել է, որ Իրանի դիրքորոշումը այս հարցում չի փոխվել՝ դեմ են տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխություններին։
«Սահմանների փոփոխությունը մեր համար կարմիր գիծ է, դա Իրանի բարձրագույն իշխանությունների մակարդակով է հայտարարվել, և ոչ ոք չի կարող հետ կանգնել դրանից»,- եզրափակել է Սոբհանին։
Armenpresss.am
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին զինված ուժերի սերժանտական կորպուսի կատարելագործման հարցում
Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի զինված ուժերին՝ սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության ձևավորման և նախնական մշակման աշխատանքների կազմակերպման հարցում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը։
«Վերջերս Հայաստանում էր ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին՝ աջակցելու Հայաստանի զինված ուժերի սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության ձևավորման և նախնական մշակման աշխատանքներին։ Ամուր գործընկերություն հանուն ավելի ամուր ապագայի»,- ասված է հաղորդագրության մեջ։