Մամուլի տեսություն 12․01․2024
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i212240-Մամուլի_տեսություն_12_01_2024
Եմենի վրա ԱՄՆ-ի և Բրիտանիայի վերջին հարձակումները և այս հարձակմանը հութիների արձագանքը լայնորեն արտացոլվել են այսօրվա իրանական մամուլում:
(last modified 2025-09-16T09:07:59+00:00 )
Հունվար 12, 2024 19:23 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  12․01․2024

Եմենի վրա ԱՄՆ-ի և Բրիտանիայի վերջին հարձակումները և այս հարձակմանը հութիների արձագանքը լայնորեն արտացոլվել են այսօրվա իրանական մամուլում:

Դոնյայե Էղթեսադ

Մոսկվա. Եմենի վրա ԱՄՆ-ի հարձակումները միջազգային օրենքների անտեսում են

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է. « Եմենի վրա ԱՄՆ-ի հարձակումները Անվտանգության խորհրդի բանաձևերի խեղաթյուրման և միջազգային օրենքների լիակատար անտեսման ևս մեկ օրինակ են՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության պատրվակով»։

 

Ֆարհիխթեգան

Ֆրանսիացի հետազոտող. Ամերիկայի կործանումը լավագույն բանն է, որ կարող է պատահել Եվրոպայի համար

Ֆրանսիացի պատմաբան և մարդաբան Էմանուել Թադն ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատերազմի է ձգտում և քաոս է ստեղծում Եվրոպայում, որպեսզի թույլ չտա Եվրոպային համագործակցել Ռուսաստանի հետ, բայց Արևմուտքն այս հակամարտությունում կպարտվի, Ամերիկան ​​պետք է հրաժարվի իր իմպերիալիստական հավակնություններից։ 

 

Շարղ

Իրաքի արտգործնախարար. Բաղդադը կորոշի՝ ամերիկացիները մնա՞ն, թե՞ գնան

 

Անդրադառնալով Իրաքում Բաղդադի հրավերով ամերիկյան միջազգային կոալիցիայի ուժերի ներկայությանը, Իրաքի արտգործնախարարն ասել է.«Իրաքն է, որ որոշելու է ամերիկյան ուժերի մնալու կամ չմնալու անհրաժեշտությունը»:

Նա նշել է․«Մենք չենք ցանկանում, որ մեր հարաբերությունները Վաշինգտոնի հետ խաթարվեն, Իրաքից ամերիկյան ուժերի դուրսբերման բանակցությունների մեկնարկից առաջ ներքին տարածքը պետք է նախապատրաստվի, և բանակցությունների արդյունքներով անհրաժեշտ որոշում կայացվի այդ հարցի վերաբերյալ»:

 

Իրան

Առողջապահության ոլորտում հազար գիտելիքահենք ընկերությունների գործունեությունը

Հայտարարելով, որ այս տարի արտադրվել և երկրի դեղորայքին ավելացվել է 17 դեղամիջոց, Իրանի պարենի և դեղերի կազմակերպության ղեկավարը հայտարարեց առողջապահության ոլորտում գիտելիքահենք ընկերությունների աճի մասին և ասաց.-Առողջապահության ոլորտում գործում են հազարից ավելի գիտելիքահենք ընկերություններ, որոնցից 460 ընկերություն՝ բժշկության ոլորտում, 380 ընկերություն՝ բժշկական սարքավորումների ոլորտում։

 

tert.am

Բաքուն նոր միջպետական ​​արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ

Բաքուն նոր միջպետական արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ՝ կապված Էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակում Արցախում էներգետիկ ռեսուրսների շահագործման հետ. այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, գրում են տեղի լրատվամիջոցները: 

Ընթացակարգային նիստը տեղի է ունեցել այսօր Հաագայի մշտական արբիտրաժային դատարանի կենտրոնակայանում։

 

tert.am

Չի բացառվում, որ Միրզոյանի՝ խաղաղության պայմանագրի հարցում հետընթացի մասին հայտարարությունը կարող է կապված լինել Բոնոյի՝ Հայաստան այցի հետ. Զախարովա

 

Չի բացառվում, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցում որոշակի հետընթաց կա, կարող է կապված լինել ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների գծով խորհրդական Լուիս Բոնոյի՝ օրերս Հայաստան կատարած այցի հետ. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Իրոք, ինչ-որ կապ կարող է լինել այն բանում, որ նման եզրահանգումներ են եղել ամերիկացի  բանագնացի Երևան այցից անմիջապես հետո, բայց այդ հարցը պետք է ուղղել Հայաստանին», - նշել է նա:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Բաքվում իբրև հրաժարվել են ընդունել Բոնոյին:

 

armenpress.am

Հայաստանում անցած տարի դիվանագիտական նոր ներկայացուցչություններ է բացել 3 երկիր

 

Դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման նպատակով 2023թ. հիմնվել են Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՀՀ-ում նոր ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություններ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Կայացվել են որոշումներ բացել Հայաստանի Հանրապետության դեսպանություն Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, գրասենյակ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում՝ Բելգիայում ՀՀ դեսպանության ներքո:

Նշյալ ներկայացուցչությունների պաշտոնական բացման արարողությունները տեղի կունենան 2024 թվականին:

ՀՀ-ում նոր դիվանագիտական ներկայացուցչություններ են հիմնել.

Կանադան, Բելգիայի Թագավորությունը, Կատարի Պետությունը:

Երևանում բացվել են GIZ հայաստանյան գրասենյակը և KFW ներկայացուցչությունը:

 

news.am

Իրանագետ. Իրանի համար դեպի հյուսիս ամենաանվտանգ ճանապարհն անցնում է Հայաստանով

 

Իրանի համար դեպի հյուսիս ամենաանվտանգ ճանապարհն անցնում է Հայաստանով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի ղեկավար Պույա Հոսեյնին։

Նա բացատրել է, որ Իրանը չի ցանկանում կախված լինել Ադրբեջանից, որը միացել է հակաիրանական դաշինքին և սերտորեն համագործակցում է Թեհրանի ոխերիմ թշնամու՝ Իսրայելի, ինչպես նաև տարածաշրջանում Իրանի մրցակցի՝ Թուրքիայի հետ։

«Որքան շուտ Հայաստանն ավարտի ճանապարհի իր հատվածի շինարարությունը, այնքան լավ։ Իրանը միանշանակ նախապատվությունը կտա Հայաստանին որպես տարանցիկ երկիր:

«Հյուսիս-Հարավ» միջանցքի շահառուներ են նաև Ռուսաստանը և Հնդկաստանը։ Վերջինս հետաքրքրված է նաև հայկական երթուղով։ Բայց շատ բան կախված է Հայաստանից, թե որքան արագ կարող է ֆինանսավորում գտնել և ավարտել ճանապարհը։

Ադրբեջանով անցնող միջանցքի շինարարությունը կտևի մի քանի տարի։ Միաժամանակ Իրանն ունի այլընտրանքային ճանապարհներ դեպի հյուսիս, այդ թվում՝ Կասպից ծովով»,- նշել է Հոսեյնին։

 

armenpress.am

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ

 

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաղորդել է Ռուսաստանից մեկ ֆիզիկական և երեք իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ՝ Հյուսիսային Կորեայից Ռուսաստան հրթիռներ փոխադրելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության, պատժամիջոցների տակ հայտնված անձանց թվում են «Պետական ​​ավիաուղիների 224-րդ թռիչքային ստորաբաժանում» բաժնետիրական ընկերությունը և դրա գլխավոր տնօրեն Վլադիմիր Միխեյչիկը։

Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել Վլադիմիրովկայում գտնվող հեռանկարային սպառազինությունների և հետազոտությունների համալիրի և «Աշուլուկ» զորավարժարանի նկատմամբ։

Պատժամիջոցների ցանկում տեղ են գտել նաև չորս ինքնաթիռ, որոնք ԿԺԴՀ-ի բալիստիկ հրթիռների և հրթիռների հետ կապված բեռների փոխադրումների ժամանակ գործարկվել են 2023 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին։

Ռուսական կողմը հերքում է կորեական հրթիռների օգտագործումը: