Մամուլի տեսություն 12․01․2024
Եմենի վրա ԱՄՆ-ի և Բրիտանիայի վերջին հարձակումները և այս հարձակմանը հութիների արձագանքը լայնորեն արտացոլվել են այսօրվա իրանական մամուլում:
Դոնյայե Էղթեսադ
Մոսկվա. Եմենի վրա ԱՄՆ-ի հարձակումները միջազգային օրենքների անտեսում են
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է. « Եմենի վրա ԱՄՆ-ի հարձակումները Անվտանգության խորհրդի բանաձևերի խեղաթյուրման և միջազգային օրենքների լիակատար անտեսման ևս մեկ օրինակ են՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության պատրվակով»։
Ֆարհիխթեգան
Ֆրանսիացի հետազոտող. Ամերիկայի կործանումը լավագույն բանն է, որ կարող է պատահել Եվրոպայի համար
Ֆրանսիացի պատմաբան և մարդաբան Էմանուել Թադն ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատերազմի է ձգտում և քաոս է ստեղծում Եվրոպայում, որպեսզի թույլ չտա Եվրոպային համագործակցել Ռուսաստանի հետ, բայց Արևմուտքն այս հակամարտությունում կպարտվի, Ամերիկան պետք է հրաժարվի իր իմպերիալիստական հավակնություններից։
Շարղ
Իրաքի արտգործնախարար. Բաղդադը կորոշի՝ ամերիկացիները մնա՞ն, թե՞ գնան
Անդրադառնալով Իրաքում Բաղդադի հրավերով ամերիկյան միջազգային կոալիցիայի ուժերի ներկայությանը, Իրաքի արտգործնախարարն ասել է.«Իրաքն է, որ որոշելու է ամերիկյան ուժերի մնալու կամ չմնալու անհրաժեշտությունը»:
Նա նշել է․«Մենք չենք ցանկանում, որ մեր հարաբերությունները Վաշինգտոնի հետ խաթարվեն, Իրաքից ամերիկյան ուժերի դուրսբերման բանակցությունների մեկնարկից առաջ ներքին տարածքը պետք է նախապատրաստվի, և բանակցությունների արդյունքներով անհրաժեշտ որոշում կայացվի այդ հարցի վերաբերյալ»:
Իրան
Առողջապահության ոլորտում հազար գիտելիքահենք ընկերությունների գործունեությունը
Հայտարարելով, որ այս տարի արտադրվել և երկրի դեղորայքին ավելացվել է 17 դեղամիջոց, Իրանի պարենի և դեղերի կազմակերպության ղեկավարը հայտարարեց առողջապահության ոլորտում գիտելիքահենք ընկերությունների աճի մասին և ասաց.-Առողջապահության ոլորտում գործում են հազարից ավելի գիտելիքահենք ընկերություններ, որոնցից 460 ընկերություն՝ բժշկության ոլորտում, 380 ընկերություն՝ բժշկական սարքավորումների ոլորտում։
tert.am
Բաքուն նոր միջպետական արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ
Բաքուն նոր միջպետական արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ՝ կապված Էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակում Արցախում էներգետիկ ռեսուրսների շահագործման հետ. այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, գրում են տեղի լրատվամիջոցները:
Ընթացակարգային նիստը տեղի է ունեցել այսօր Հաագայի մշտական արբիտրաժային դատարանի կենտրոնակայանում։
tert.am
Չի բացառվում, որ Միրզոյանի՝ խաղաղության պայմանագրի հարցում հետընթացի մասին հայտարարությունը կարող է կապված լինել Բոնոյի՝ Հայաստան այցի հետ. Զախարովա
Չի բացառվում, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցում որոշակի հետընթաց կա, կարող է կապված լինել ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների գծով խորհրդական Լուիս Բոնոյի՝ օրերս Հայաստան կատարած այցի հետ. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Իրոք, ինչ-որ կապ կարող է լինել այն բանում, որ նման եզրահանգումներ են եղել ամերիկացի բանագնացի Երևան այցից անմիջապես հետո, բայց այդ հարցը պետք է ուղղել Հայաստանին», - նշել է նա:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Բաքվում իբրև հրաժարվել են ընդունել Բոնոյին:
armenpress.am
Հայաստանում անցած տարի դիվանագիտական նոր ներկայացուցչություններ է բացել 3 երկիր
Դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման նպատակով 2023թ. հիմնվել են Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՀՀ-ում նոր ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություններ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Կայացվել են որոշումներ բացել Հայաստանի Հանրապետության դեսպանություն Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, գրասենյակ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում՝ Բելգիայում ՀՀ դեսպանության ներքո:
Նշյալ ներկայացուցչությունների պաշտոնական բացման արարողությունները տեղի կունենան 2024 թվականին:
ՀՀ-ում նոր դիվանագիտական ներկայացուցչություններ են հիմնել.
Կանադան, Բելգիայի Թագավորությունը, Կատարի Պետությունը:
Երևանում բացվել են GIZ հայաստանյան գրասենյակը և KFW ներկայացուցչությունը:
news.am
Իրանագետ. Իրանի համար դեպի հյուսիս ամենաանվտանգ ճանապարհն անցնում է Հայաստանով
Իրանի համար դեպի հյուսիս ամենաանվտանգ ճանապարհն անցնում է Հայաստանով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի ղեկավար Պույա Հոսեյնին։
Նա բացատրել է, որ Իրանը չի ցանկանում կախված լինել Ադրբեջանից, որը միացել է հակաիրանական դաշինքին և սերտորեն համագործակցում է Թեհրանի ոխերիմ թշնամու՝ Իսրայելի, ինչպես նաև տարածաշրջանում Իրանի մրցակցի՝ Թուրքիայի հետ։
«Որքան շուտ Հայաստանն ավարտի ճանապարհի իր հատվածի շինարարությունը, այնքան լավ։ Իրանը միանշանակ նախապատվությունը կտա Հայաստանին որպես տարանցիկ երկիր:
«Հյուսիս-Հարավ» միջանցքի շահառուներ են նաև Ռուսաստանը և Հնդկաստանը։ Վերջինս հետաքրքրված է նաև հայկական երթուղով։ Բայց շատ բան կախված է Հայաստանից, թե որքան արագ կարող է ֆինանսավորում գտնել և ավարտել ճանապարհը։
Ադրբեջանով անցնող միջանցքի շինարարությունը կտևի մի քանի տարի։ Միաժամանակ Իրանն ունի այլընտրանքային ճանապարհներ դեպի հյուսիս, այդ թվում՝ Կասպից ծովով»,- նշել է Հոսեյնին։
armenpress.am
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաղորդել է Ռուսաստանից մեկ ֆիզիկական և երեք իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ՝ Հյուսիսային Կորեայից Ռուսաստան հրթիռներ փոխադրելու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության, պատժամիջոցների տակ հայտնված անձանց թվում են «Պետական ավիաուղիների 224-րդ թռիչքային ստորաբաժանում» բաժնետիրական ընկերությունը և դրա գլխավոր տնօրեն Վլադիմիր Միխեյչիկը։
Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել Վլադիմիրովկայում գտնվող հեռանկարային սպառազինությունների և հետազոտությունների համալիրի և «Աշուլուկ» զորավարժարանի նկատմամբ։
Պատժամիջոցների ցանկում տեղ են գտել նաև չորս ինքնաթիռ, որոնք ԿԺԴՀ-ի բալիստիկ հրթիռների և հրթիռների հետ կապված բեռների փոխադրումների ժամանակ գործարկվել են 2023 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին։
Ռուսական կողմը հերքում է կորեական հրթիռների օգտագործումը: