Մամուլի տեսություն 14․01․2024
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i212324-Մամուլի_տեսություն_14_01_2024
Մինչ սիոնիստական ​​«Եդիոտ Ահրոնոտ» թերթը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստվում է Գազայի պատերազմում իր հաղթանակի մասին հայտարարել, Նեթանյահուն ընդգծել է, որ Հաագայի դատարանը չի կարող կանգնեցնել Իսրայելի ռազմական մեքենան և սպանությունները Գազայում։
(last modified 2025-09-20T15:49:32+00:00 )
Հունվար 14, 2024 15:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14․01․2024

Մինչ սիոնիստական ​​«Եդիոտ Ահրոնոտ» թերթը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստվում է Գազայի պատերազմում իր հաղթանակի մասին հայտարարել, Նեթանյահուն ընդգծել է, որ Հաագայի դատարանը չի կարող կանգնեցնել Իսրայելի ռազմական մեքենան և սպանությունները Գազայում։

Ջավան

Սիոնիստական ​​թերթ. ՀԱՄԱՍ-ը պատրաստվում է հայտարարել իր հաղթանակի մասին

​​«Եդիոտ Ահրոնոտ» թերթը գրել է,-«Գազան ոչ Բեյրութ է, ոչ Յահյա ալ-Սինուար Արաֆաթ: Սինուարը ապաստան չի փնտրում աքսորում և պատրաստվում է նշել իր  հաղթանակը Գազայում»։

Գազայի պատերազմի 100-րդ օրը ՀԱՄԱՍ-ի և իսրայելցիների միջև  ընթացող պատերազմում եռամսյա հրադադարի մասին շշուկներ են լսվում։ ԱՄՆ նախագահը մի քանի օր առաջ ասել էր, որ «լուռ» ջանքեր է գործադրում Իսրայելը Գազայից դուրս բերելու համար։ Սիոնիստական ​​ռեժիմի զորքերի նահաջը Գազայից, որը սկսվել է անցյալ շաբաթ, նույնպես այս գործընթացի լուրջ նշան է։ Ըստ ամենայնի, 100-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 23,000 մարդ, ինչը ոմանք մեկնաբանում են որպես «պատմության մեջ խաղաղ բնակչության զանգվածային պատժի ամենադաժան գործողություններից մեկը»։ Կարելի է ասել,որ այս ընթացքում Իսրայելը չի ​​հասել Գազայի պատերազմում հետապնդած իր երեք հիմնական նպատակներից որևէ մեկին, որոնք են՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը, գերիների ազատ արձակումը և հոկտեմբերի 7-ի հարձակման նման հարձակման դեմ զսպող միջոցի ստեղծումը:

 

Համշահրի

Մենք չենք ցանկանում միջուկային զենք ունենալ

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հեռուստատեսային հաղորդման ժամանակ ասել է. «Խոսքը չկարողանալու մասին չէ, չցանկանալու մասին է, մենք չենք ուզում միջուկային զենք ունենալ, քանի որ մեր ռազմավարությունն այլ բան է, և իհարկե մենք կարողացել ենք այս մակարդակում զսպողություն ապահովել»:

 

Իրան

Իսրայելի աճող կասկածները

Առանց ԱՄՆ-ի  աջակցության Իսրայելը չէր կարող պատերազմ սկսել, որի ընթացքում օգտագործեց ավելի քան 40,000 տոննա պայթուցիկ և հազարավոր հրետանի Գազայի հատվածում, որի տարածքը կազմում է պատմական Պաղեստինի տարածքի ընդամենը 2%-ը:

Իհարկե, ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին նորություն չէ։ Այս աջակցությունը ներկայացնում է ռազմավարական գործընկերություն, որը տևել է տասնամյակներ շարունակ, սակայն ներկայիս պատերազմում աջակցությունը պայմանավորված է նախագահ Ջո Բայդենի անձնական նկատառումներով:

Ապացույցներից երևում է, որ ՀԱՄԱՍ շարժումը ի չիք է դարձրել Բայդենի նախընտրական հաշվարկներում ներառված ծրագիրը։  Այն  ծրագիրը, որը պետք է հաջորդ տարվա վերջին նախագահական ընտրությունների նախաշեմին, Սաուդյան Արաբիային տաներ դեպի Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացում ։

 

Շարղ

Նեթանյահու. Նույնիսկ Հաագայի դատարանը չի կարող մեզ կանգնեցնել

«Ոչ ոք մեզ չի կարող հետ պահել Գազայի պատերազմից, ոչ Հաագայի դատարանը, ոչ էլ չարի առանցքը։ Իսրայելի կառավարությունը և նրա անվտանգության ծառայությունները արդար պատերազմ են մղում նեոնացիստների դեմ», ասել է Բենիամին Նեթանյահուն:

Նա հավելել է․-«Ես ԱՄՆ պետքարտուղարին ասացի, որ այս պատերազմը միայն մեր պատերազմը չէ, դա նաև ձեր պատերազմն է, և պատերազմը չարի առանցքի դեմ է»։

 

Դոնյայե Էղթեսադ

Իշխող կուսակցության թեկնածուն կրկին հաղթեց/Թայվանը մնաց Արեւմուտքի ուղեծրում

 

Չնայած Չինաստանը զգուշացրել էր չքվեարկել իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցության թեկնածու և գործող փոխնախագահ Լայ Չինդեի օգտին, բայց նա հաղթեց Թայվանի նախագահական ընտրություններում։

Այդպիսով Թայվանի ժողովուրդը ցույց տվեց, որ դեռ գնում է Չինաստանի հետ մրցակցության  ճանապարհով, քան ավելի շատ համագործակցության։ Այս կապակցությամբ Թայվանի միլիոնավոր քաղաքացիներ շաբաթ օրը հերթ են կանգնել ընտրատեղամասերում և կայացրել են որոշում, որն էլ ավելի կսրի Չինաստանի հետ Թայվանի լարվածությունը։

 

Armenpress.am  

Ադրբեջանը բարձրացնում է 4, իսկ Հայաստանը` 32 գյուղի հարց. Փաշինյանն անկլավների խնդրի լուծման գործնական ուղիներ է նշում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ տարածքների ճշգրտման, սահմանների, ինչպես նաև անկլավների և էքսկլավների հարցերի առնչությամբ հստակ շեշտադրում է փոխադարձ համաձայնեցված քարտեզների հիման վրա գործնական քայլերի անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այդ մասին խոսել է հունվարի 13-ին Գեղարքունիքի մարզում` Գավառում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին։

«Ադրբեջանը բարձրացնում է չորս գյուղերի հարցեր, իսկ Հայաստանի Հանրապետությունը` 32 գյուղերի հարցեր, որոնց կենսական նշանակություն ունեցող տարածքներն օկուպացված են, այդ թվում` Գեղարքունիքի մարզում։ Քանի որ մենք հավատարիմ ենք Ալմաթիի հռչակագրի հիման վրա փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուն, մենք ասում ենք` Հայաստանի և Ադրբեջանի միջև օկուպացված տարածքներ պետք է չլինեն։ Հետևաբար, այնտեղ, որտեղ պարզվի Հայաստանն է որոշ տարածքներ հսկողության տակ պահում, որոնք «դե յուրե» պատկանում են Ադրբեջանին, Հայաստանը պետք է դուրս գա, իսկ այն տարածքները, որոնք «դե յուրե» պատկանում են Հայաստանին և Ադրբեջանն է պահում տիրապետության տակ, Ադրբեջանը պետք է դուրս գա»,-նշեց Փաշինյանը։

Նրա դիտարկմամբ` սա քաղաքական պայմանավորվածությունն է, որն արձանագրվել է, բայց գործնականում հնարավոր չէ իրագործել` առանց փոխադարձ համաձայնեցված քարտեզի։ Տարածքների ճշգրտման մեկ ճանապարհ կա` քաղաքական առումով հիմք ընդունել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի դրույթներն արտահայտող քարտեզները, գնալ տեղում նայել իրողությունը, և իրողությունները համապատասխանեցնել քարտեզներին։

«Հակառակ մոտեցումը նշանակում է ստեղծել մի իրավիճակ, որն անընդհատ բերելու է էսկալացիաների, ինչը չի կարող խաղաղության հենք դառնալ»,-ընդգծեց Փաշինյանը։

Նա նկատեց` Արծվաշենն Ադրբեջանի օկուպացիայի ներքո է արդեն 30 տարի. քաղաքական պայմանավորվածությունը մեծ հաշվով ձեռք է բերվել, որ այդ հարցը պետք է հասցեագրվի որևէ մոդելով։ Այստեղ ևս պետք է գործի նույն մոտեցումը, և տարածքի ու խնդրի ճշգրիտ հասցեագրման համար պետք է հիմք ընդունվեն փոխադարձ համաձայնեցված քարտեզները։

 

Tert.am

Իսպանիան չի արգելափակի Կարմիր ծովում նավերի պաշտպանության գործողությունը

Իսպանիան չի արգելափակի Կարմիր ծովում առևտրային նավերը Իրանի աջակցությունն ստացող շարժման հարձակումներից պաշտպանելու Եվրամիության հնարավոր գործողությունը, բայց չի պատրաստվում մասնակցել դրան:

Հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը իսպանական Pais թերթին տված հարցազրույցում: շ

Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին:

«Մենք ունենք ավելի քան 3,000 զինվոր, որոնք ներգրավված են տարբեր առաքելություններում։ Իհարկե, մենք չենք պատրաստվում առարկել, որ ԵՄ Խորհուրդը սկսի այս նոր առաքելությունը։

Սակայն մենք մտադիր չենք մասնակցել դրան, քանի որ կարծում ենք, որ արդեն ներկա ենք այլ միջազգային առաքելություններում, և որ այդ առաքելությունը պետք է ղեկավարեն այլ երկրներ»,- հայտարարել է Սանչեսը:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր Եմենի հուսի ապստամբների կողմից առևտրային նավերի վրա հարձակումների ֆոնին Կարմիր ծովի և Ադենի ծոցի պաշտպանության «Բարգավաճման պահապան» բազմազգ գործողության մեկնարկի մասին:

News.am

Իսրայելական բանակը ձերբակալել է Բեյրութում զոհված ՀԱՄԱՍ-ի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ-Արուրիի երկու քույրերին

Իսրայելական բանակը կիրակի օրը ձերբակալել է այս ամսվա սկզբին Բեյրութում սպանված ՀԱՄԱՍ-ի փոխղեկավար Սալեհ ալ-Արուրիի երկու քույրերին։

«Շաբաթ օրը երեկոյան օկուպացիոն բանակը ձերբակալել է նահատակ Սալեհ Ալ-Արուրիի քույրերին՝ Դալալ և Ֆաթիմա Ալ-Արուրիներին՝ նրանց տներում  խուզարկություններից հետո», -   թուրքական «Անադոլու» գործակալությանն է հայտնել Պաղեստինի բանտարկյալների միության ԶԼՄ-ների համակարգող Ամանի Ֆարաջնեն:

Դալալը ձերբակալվել է Ռամալլայից հյուսիսարևմուտք գտնվող Արուրա քաղաքում գտնվող իր ընտանեկան տանը, մինչդեռ Ֆաթիման ձերբակալվել է ալ-Բիրեհ քաղաքի ալ-Շորֆա շրջանում գտնվող իր տանը: