Մամուլի տեսություն 16․01․2023
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վճռական գործողությունը տարածաշրջանում Մոսադին առնչվող գործակալների շտաբները թիրախավորելու հարցում լայնորեն արտացոլվել է այսօրվա իրանական մամուլում:
Դոնյայե Էղթեսադ
«Ալ-Մայադին». Իրանը թիրախավորել է «ԴԱԵՇ-Խորասան» ուժերի ուսուցման վայրը
«Ալ-Մայադին» լրատվական ալիքը հայտարարել է. Թիրախավորված տարածքը եղել է «ԴԱԵՇ-Խորասան» ուժերի վերապատրաստման վայրը։ Այդ ուժերը ամերիկացիների կողմից ուղարկվել են Աֆղանստան եւ այնտեղից տեղափոխվում են Իրան։
Իրանի հարձակման ժամանակ կիրառվել են բարձր ճշգրտությամբ բալիստիկ հրթիռներ, որոնք կարողացել են ճշգրիտ կերպով թիրախավորել Թուրքստանի թաքֆիրական ահաբեկչական խմբավորման գլխավոր հենակետերը, որոնք գտնվում են Ջաբալ ալ-Սամաղ շրջանում՝ Հարամ ավանի մերձակայքում։
Էթեմադ
Կրեմլ. Հյուսիսային Կորեան մեր ամենամոտ հարևանն ու գործընկերն է
Կրեմլի խոսնակն ասել է, որ Հյուսիսային Կորեան մեր ամենամոտ հարեւանն ու մեր գործընկերն է, և մենք մտադիր ենք զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում։
Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը կիրակի ժամանել է Ռուսաստան։ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Ռուսաստանը ընդլայնել է իր հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ։
Քեյհան
Արեւմուտքը նեղուցների նեղության մեջ
Եմենի վրա ԱՄՆ-ի և Բրիտանիայի ռազմական հարձակումը հերթական անգամ բարձրացրեց Եմենի ռազմավարական նշանակությունը տարածաշրջանային զարգացումներում։ Արևմուտքի կողմից քարոզվող քաղաքական մտայնության մեջ Եմենը աղքատ, տառապյալ և մարգինալացված երկիր է, բայց ուսումնասիրելով պատմությունը, պարզ է դառնում, որ Եմենը այլ էություն ունի։ Այս երկիրը երբեք երկար ժամանակով չի մնացել արտաքին և տարածաշրջանային տերությունների գերիշխանության տակ։
Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի կոալիցիայի կողմից իրենց պարտադրված և շինծու կերպով «քաղաքացիական պատերազմ» կոչվող 9-ամյա պատերազմի ընթացքում եմենցիները խուսափում էին փակել Բաբ ալ-Մանդաբը կամ Կարմիր ծովը, մինչդեռ իրենց «ազգային շահը» դա էր պահանջում, բայց Պաղեստինի և Գազայի ճնշված ժողովրդին աջակցելու և բռնազավթիչ ռեժիմի վրա ճնշում գործադրելու նպատակով վրա, նրանք վերահսկողության տակ վերցրին Կարմիր ծովը և Բաբ ալ-Մանդաբ նեղուցը, մինչդեռ հստակ գիտակցում էին, որ այս գործողությունը առանց գին վճարելու և հետևանքների չէր, և Արևմուտքին կստիպեր ռազմական արձագանքի դիմել։ Ելնելով իրենց խորը կրոնական համոզմունքներից, ջիհադիստական մոտեցումներից և բարձր քաղաքական գիտակցումից, եմենցիները շտապեցին օգնել Գազայի ճնշված ժողովրդին: Այս քայլը մեծապես ազդեց Գազայի պատերազմի զարգացումների վրա և սարսափ առաջացրեց բռնազավթիչ ռեժիմի ու նրա հանցավոր կողմնակիցների մոտ։
Վաթան Էմրուզ
Թեհրան-Դելի հարաբերությունները վերականգնվելու ճանապարհին
Հնդկաստանի արտգործնախարար Ջայշանքարը Ամիր Աբդուլլահյանի հետ հանդիպման մասին ասել է. Հնդկաստանն իր կրթական համակարգում ճանաչել է պարսկերենը որպես պաշտոնական լեզու։ Հնդկաստանը ցանկանում է օգտվել տարածաշրջանում Իրանի դիրքից ՝ հյուսիս հասնելու համար։
Այս հնդիկ դիվանագետը հավելեց. «Մենք ընդհանուր տեսակետ ունենք Չաբահար նավահանգստի զարգացման վերաբերյալ։ Մենք լավ ճանապարհային քարտեզ ենք մշակել հաջորդ տարիների համար և պետք է գնահատենք այդ ծրագրերի առաջընթացը։ Երկուսս էլ շատ անհանգստացած ենք Արևմտյան Ասիայում տեղի ունեցող զարգացումներով։ Պետք է կանխել հակամարտությունների ու բռնությունների սրումը։
Panorama.am
ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացնում է ծանր հետևանքների մասին՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտման դեպքում
Եվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ու սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարություններին։
«Մենք սերտ կապի մեջ ենք եղել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ՝ առանց հոգնելու կրկնելով մեր աջակցությունը երկու երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և հիմնախնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն։ Մեր հաղորդակցության ուղիները մնում են բաց։ ԵՄ-ն օգտագործում է բոլոր հնարավորությունները Ադրբեջանին հստակ ուղերձներ հաղորդելու, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների վրա։ Մենք մնում ենք հաստատուն այս դիրքորոշման մեջ։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շարունակում են իրենց ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության հաստատման համար», - ասել է Ստանոն։
Aysor.am
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի նաև համաժողովի շրջանակում կազմակերպվող պանելային քննարկումներին։ Նախատեսված են նաև նախագահի երկկողմ հանդիպումները մի շարք երկրների առաջնորդների հետ։
News.am
ՀՀ նախկին նախագահը Իսրայելի իշխանություններին հորդորում է պաշտպանել հայ համայնքը բռնություններից
Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը իսրայելական Haaretz թերթում հրապարակած հոդվածում գրել է, որ Երուսաղեմի հին քաղաքում, որտեղ ապրում է հայկական սփյուռքի ամենահին համայնքը, հողային վեճի շուրջ տեղի ունեցած բռնությունը կարող է ապառնալ հայկական թաղամասի ապագային։
«Երուսաղեմի հայ համայնքի անդամների դեմ վերջերս իրականացրած համակարգված հարձակումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս»,- նշել է Արմեն Սարգսյանը՝ պահանջելով Իսրայելի իշխանությունների անհապաղ միջամտությունը։