Մամուլի տեսություն - 26.01.2024
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i212938-Մամուլի_տեսություն_26.01.2024
«ԱՄՆ-ն Իսրայելին նոր զենք է ուղարկում պաղեստինցիների սպանությունն ուժեղացնելու համար» մինչև «Ամերիկայում ազոտային գազով մահապատիժը» այսօր մամուլում:
(last modified 2025-09-25T08:17:39+00:00 )
Հունվար 26, 2024 17:37 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 26.01.2024

«ԱՄՆ-ն Իսրայելին նոր զենք է ուղարկում պաղեստինցիների սպանությունն ուժեղացնելու համար» մինչև «Ամերիկայում ազոտային գազով մահապատիժը» այսօր մամուլում:

Ջամե Ջամ օրաթերթ

Իսրայելական բանակ. Ներքին կրակոցներց զոհված զինվորների թիվը սարսափելի է

Իսրայելական բանակի խոսնակը «սարսափելի բան» է որակել այս ռեժիմի զինվորների թիվը, ովքեր զոհվում են ներքին կրակոցներց Գազայի պատերազմում։

 

Ֆարհիխթեգան օրաթերթ

Ամերիկայում դատապարտյալի մահապատիժը ազոտ գազով

Ալաբամայում ազոտային գազով մահապատժի են ենթարկել 58-ամյա Քենեթ Սմիթին, ով մեղադրվում էր կանխամտածված սպանության մեջ։

Սա առաջին անգամն է, որ այս մեթոդը կիրառվում է մահապատժի կատարման համար աշխարհում։

 

Ջամե Ջամ օրաթերթ

Պաղեստինցի փոքրիկի նահատակությունը սովի պատճառով

Պաղեստինյան աղբյուրները հայտնել են, որ Գազայի հատվածում սովից մահացել է պաղեստինցի նորածին «Ջամալ Մահմուդ Կաֆարնեն»։

Գազայում 111 օր շարունակվող պատերազմից հետո Իսրայելի հանցավոր բանակը անմարդկային արարքով ամբողջությամբ շրջափակել է այս տարածքը և բնակիչներին զրկել է ջրի, սննդի, դեղորայքի և նույնիսկ վառելիքի հասանելիությունից։

 

Ֆարհիխթեգան օրաթերթ

Գազայից իսրայելական բանակի ևս մեկ բրիգադ դուրս է եկել

Իսրայելական լրատվամիջոցները հայտարարել են, որ Գազայից հեռացել է նաեւ Սիոնիստական ​​բանակի 11-րդ բրիգադը։

Սիոնիստական ​​բանակը մինչ այժմ իր հազարավոր զինվորականներին դուրս է բերել Գազայի հատվածից դիմադրությունից ստացած ծանր հարվածներից հետո:

 

Համշահրի օրաթերթ

Human Rights Watch-ը հայտարարել է Գազայում 120 զանգվածային գերեզմաններ հայտնաբերելու մասին

Իրավապաշտպան այս կազմակերպությունը հայտարարել է. «Չնայած Սիոնիստական ​​ռեժիմի շարունակական հարձակումներին և գերեզմանատների ձեռնահասություն չունենալը պատճառ է դարձել որ Գազայի քաղաքացիները ստիպված լինեն զանգվածաբար թաղել նահատակների մարմինները»։

 

Իրան օրաթերթ

Ամիր Աբդոլահյան. Մենք եմենցիներին զենք չենք տվել

ABC NEWS-ին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարարն ասել է. «Եմենի բնակիչները մեզ ասել են, որ եթե Գազայի դեմ իրականացված ցեղասպանությունն անհապաղ դադարեցվի, անվտանգությունը կվերադառնա Կարմիր ծով»:

Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է. «Մենք եմենցիներին զենք չենք տվել, նրանք օգտագործել են իրենց կարողությունները»։ Նա հավելել է. «Ամերիկայի և Անգլիայի համատեղ ռազմական գործողությունը Եմենի դեմ չի օգնում տարածաշրջանի անվտանգությանը։ Ամերիկան ​​հանցագործ է: ԱՄՆ Անգլիայի հետ հարձակվում է Եմենի վրա առանց համադրելու ՄԱԿ-ի հետ։

 

tert.am

Հույս ունենք` Երևանը և Բաքուն շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիրը. Ղարիբաշվիլի

այաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են կնքել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մենք պատմականորեն շատ ուժեղ դաշնակիցներ ու բարեկամներ ենք և ոչ միայն հարևաններ: Մենք դե ֆակտո ռազմավարական գործընկերներ էինք, սակայն այսօր ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համաձայնագիր»,–ասել է Վրաստանի վարչապետը։

Ղարիբաշվիլին նշել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի վերջին գերազանցել է 1 միլիարդ դոլարը։ Հայաստանը Վրաստանի վեցերորդ առևտրային գործընկերն է, ինչպես նաև երկրորդ արտահանող երկիրը։

Ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը ձեռքբերում է և վերջին մի քանի տարիների համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունք է ու արտացոլում է երկու երկրների ընդհանրություններն ու նպատակասլացությունը։

Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիրը, ինչն անխոս կնպաստի և կհզորացնի երկրներում խաղաղությանը:

 

tert.am

Իսրայելը պետք է քայլեր ձեռնարկի Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար. Արդարադատության միջազգային դատարան

Արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ Իսրայելը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար։ Այս մասին գրում է axios.com-ը:Այս մասին հայտարարել է դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն՝ հրապարակելով Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի հայցի վերաբերյալ որոշումը՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիայի հնարավոր խախտման վերաբերյալ։

«Իսրայելը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու բոլոր գործողությունները, որոնք մտնում են ցեղասպանության կոնվենցիայի մեջ», - ասել է նա։Միևնույն ժամանակ դատարանը չի կարգադրել Իսրայելին ամբողջությամբ դադարեցնել իր հարձակումը անկլավում:Ավելի քան 26,000 պաղեստինցիներ, որոնց ճնշող մեծամասնությունը կանայք և երեխաներ են, սպանվել են պատերազմի սկսվելուց ի վեր: ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 1,9 միլիոն մարդ տեղահանվել է։ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ սովի վտանգը Գազայում օրեցօր աճում է։

 

news.am

Մոսկվան վճռական ներդրում ունի Հայաստանի պարտությունը կանխելու գործում. Զախարովա

Մոսկվան մնում է Երևանի գործընկերը և վճռական ներդրում ունի ռազմական գործողությունների դադարեցման գործում, մասնավորապես, դա տեղի ունեցավ 2020 թվականի աշնանը և վճռական ներդրում ունի էլ ավելի բարդ իրավիճակի, նույնիսկ կարելի է ասել՝ Հայաստանի պարտությունը կանխելու գործում։ Այս մասին հունվարի 26-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան պատրա՞ստ է գործընկեր դառնալ Երևանի՝ ականապատ քարտեզները Բաքվին փոխանցելու հարցում։

Հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց միջազգային միջնորդությամբ այդ քարտերը փոխանցելու մտադրության մասին։

Հարցին, թե Մոսկվան պատրա՞ստ է նման գործընկեր դառնալ, Զախարովան նշել է.

«Մոսկվան մնում է Երևանի գործընկերը և վճռական ներդրում ունի ռազմական գործողությունների դադարեցման գործում, մասնավորապես, դա տեղի ունեցավ 2020 թվականի աշնանը և վճռական ներդրում ունի էլ ավելի բարդ իրավիճակի կանխման գործում, նույնիսկ կարելի է ասել և Հայաստանի պարտությունը։

Միևնույն ժամանակ, մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար խնդիրներին, Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է ռազմագերիների, կալանավորների փոխանակմանը, անհայտ կորածների որոնմանը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը, պատրաստ է շարունակել այդ ջանքերը, որոնք տանում են դեպի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատում»։

 

news.am

Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան

«Երեկ մեծն ԵԽԽՎ-ն բացեց իր քաղաքական գիրկն ու Ադրբեջանին մի ամբողջ տարով վտարեց իր բացառիկ ակումբից. Հենց այդպես՝ մարդու իրավունքների ոտնահարման, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և այլ սրտաճմլիկ նոտաների մասին վիրտուոզ մեղեդու հնչյունների ներքո։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ քվեարկության արդյունքում ընդունված որոշումը։

Նա նաեւ նշել է. «Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով կապիտուլյացիան։

ԵԽԽՎ-ն այնքան նրբանկատորեն է հղում կատարում «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման» ԵԽԽՎ բանաձևին, որ կարծես փորձում է քողարկել դրա ժամանակավրեպությունն ու պատշաճ հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու սեփական անօգնականությունը։ Միաժամանակ, ԵԽԽՎ-ն ցինիկաբար իր խորն ափսոսանքն է արտահայտում Լաչինի միջանցք այցելելու հնարավորության բացակայության համար։ Բայցևայնպես, ամենահուզիչն այն է, որ  ԵԽԽՎ դիտորդները չեն ստացել 2024 թվականի փետրվարի 7-ին կայանալիք Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու օրհնությունը։ Քաղաքական մշակույթի ինչպիսի տոնակատարություն են նրանք բաց թողնելու։

Եվ Հայաստանի քաղաքական իշխանությունը, իրեն բնորոշ անգրագիտությամբ, տգիտությամբ ու պոպուլիզմով հրճված ու հիացած է՝ լրջորեն հավատալով, որ ԵԽԽՎ բանաձևը հենց իր դիվանագիտական խոշոր հաղթանակն է։

Իրականությունը, սակայն, կայանում է նրանում, որ Արևմուտքը աչք է փակել նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպան գործողությունների արդյունքում Արցախի բռնի հայաթափման վրա՝ «մութ գործարքների» շղարշի ներքո հույս փայփայելով, որ դա կօգնի Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից և կստիպի Ադրբեջանին կատարել իր պարտավորությունները՝ Իրանի դեմ գործողություններ կատարելու համատեքստում։