Մամուլի տեսություն 17․02․2024
Այսօրվա իրանական մամուլում կարդում ենք․ «Իրանի ուշագրավ ռազմական առաջընթացի մասին The Wall Street Journal-ի հոդվածից» մինչև «ԻԼԻՊ-ի առաջնորդի ծայրահեղականության հարցում Ամերիկայի դերակատարության մասին չասված պատմություններ»
Համշահրի
The Wall Street Journal-ի հոդվածը ռազմական ոլորտում Իրանի էական առաջընթացի մասին
The Wall Street Journal-ը իր հոդվածում գրել է. «Իրանի սպառազինական արդյունաբերությունը մեծ տեմպերով զարգանում է՝ երկիրը վերածելով էժան, բարձր տեխնոլոգիաներով զենքերի խոշոր արտահանողի, որի հաճախորդները հանգիստ չեն տալիս Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին»:
Քեյհան
Աբուբաքր ալ-Բաղդադիի առաջին կինը Սաուդյան Արաբիայի հեռուստատեսությանը տված հարցազրույցում. ԻԼԻՊ-ի օտարերկրյա անդամներն էին ղեկավարում նրան
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման սպանված առաջնորդ Աբուբաքր ալ-Բաղդադիի առաջին կինը, ԶԼՄ-ներում իր առաջին հրապարակային ելույթում, զրուցել է Սաուդյան «Ալ-Հադաս» հեռուստաալիքի հետ և մանրամասներ ներկայացրել ալ-Բաղդադիի անձնական ու կազմակերպական կյանքի գաղտնիքների և նրա ինքնահռչակ խալիֆայության վերջին օրերը մասին:
Ասմա Մոհամմադը պարզաբանել է.«2004 թվականին Ամերիկյան ուժերը առանց պատճառի ձերբակալեցին և բանտարկեցին ալ-Բաղդադիին, իսկ բանտից ազատվելուց երկու տարի անց նրա մտքերը փոխվեցին։ Ալ-Բաղդադին մինչ բանտարկությունը ծայրահեղական մտքեր չի ունեցել։ 2008 թվականին ես իմացա, որ ամերիկյան ուժերը հետապնդում են ալ-Բաղդադիին։ Երբ ամերիկյան ուժերը փնտրում էին ալ-Բաղդադիին, նրանք հարձակվեցին նրա տան վրա և ձերբակալեցին ավագ եղբորը»։
Իրան
Իրանատյաց մարդիկ սևացնում են միջուկային տեխնոլոգիաների ոլորտում թռիչքը
Իրանի Սիրիկի շրջանում Միջուկային ամենամեծ գործողություններից մեկի՝ 5000 մեգավատ հզորությամբ «Իրան Հորմոզ» ատոմակայանի «Սուպեր նախագծի» կառուցման սկիզբը, Իրանում այլ ատոմակայանների զարգացմանը և միջուկային էլեկտրաէներգիայի արտադրության աճին զուգահեռ, բախվել է ներքին և արտաքին արձագանքների։
Իրանի թշնամիների չհավատալու հանագամանքը պատճառ է դարձել, որ միջուկային ձեռքբերումների գործընթացը բախվի տարաբնույթ մեկնաբանությունների, իսկ արևմտյան մեդիա շրջանակների վերլուծությունները դրսևորեն մի տեսակ ինքնակամ հակասություն իրանական միջուկային խաղաղ զարգացումների շուրջ։
Իրանի միջուկային ձեռքբերումները հերքելուց բացի, մետաղադրամի մյուս կողմում ի հայտ են եկել ընդդիմադիրների և հակաիրանական հոսանքների հակասությունները՝ կենտրոնանալով Իրանի միջուկային գործունեության սպառազինական ասպեկտի մասով մեղադրանքի վրա։ Վաշինգտոնում տեղակայված «Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտը» իր հրապարակած հոդվածում պնդել է, որ Իրանը կարող է մեկ շաբաթում ստեղծել մեկ միջուկային ռումբ, իսկ մեկ ամսում՝ վեց միջուկային ռումբ։
Վաթան Էմրուզ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է. «Նավալնիի մահվան կապակցությամբ ՆԱՏՕ-ի ղեկավարների անմիջական արձագանքը Ռուսաստանի հասցեին ուղղակի մեղադրանքների տեսքով անձնական է»: Նա հավելեց, որ դեռևս դատաբժշկական փորձաքննություն չկա, բայց Արևմուտքի եզրակացություններն արդեն պատրաստ են։
47-ամյա Ալեքսեյ Նավալնին, ով համարվում էր Վլադիմիր Պուտինի թիվ մեկ թշնամին, դատապարտվել էր 19 տարվա ազատազրկման՝ այսպես կոչված, հակակոռուպցիոն հիմնադրամ ունենալու մեղադրանքով, և կրում էր ազատազրկման պատիժը։ Նավալնին բանտարկվել է 2021 թվականին՝ Ռուսաստանում ծայրահեղականությունը ֆինանսավորելու և հրահրելու համար։
Hraparak.am
«Հրապարակ». Ինչ վտանգավոր կետ են պատրաստվում գրել Սահմանադրության նախագծում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ որոշ տեղեկությունների, նոր Սահմանադրության նախագծում ոչ միայն Անկախության հռչակագրից հրաժարվելու, Ցեղասպանության պահանջատիրությունը չմատնանշելու, ԱԺ մեծամասնություն ձևավորելու դրույթների հետ կապված փոփոխություններ են ուզում անել, այլև մի վտանգավոր կետ են պատրաստվում գրել: Այն է. «Հայաստանի Հանրապետությունն իրեն հռչակում է չեզոք երկիր, որի տարածքում չեն կարող մշտական հիմունքներով գտնվել օտարերկրյա զինված ուժեր»: Սա, բնականաբար, ուղղված է ռուսական բազաներին և սահմանապահ զորքերին:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանին հարցրինք՝ քննարկվե՞լ է արդյոք նման առաջարկ: Նա սկզբում ասաց. «Չի քննարկվել նման դրույթ, այն, ինչ քննարկվել է խորհրդում, հրապարակային է, նիստերի տեսագրությունները կան»։ Բայց զրույցի հետագա հատվածում պարզեցինք, որ այս դրույթն իրեն ծանոթ է։ «Տեսականորեն կան սահմանադրություններ, որոնք նման դրույթներ սահմանում են»,- ասաց Վ. Քոչարյանը»։
News.am
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է ԵԱՀԿ-ին անգործության մեջ և պահանջել վերացնել Մինսկի խումբն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտը՝ անվանելով դրանք «անցյալի մնացուկներ»։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մյունխենում ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն «արդեն կարգավորված է»։
«Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահին։
Armenpress.am
Լավ է, որ հայկական ու ադրբեջանական կողմերը պայմանավորվել են հարցերը լուծել առանց նոր բռնությունների. Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը հաստատել է, որ Գերմանիան ու Եվրոպան պատրաստ են աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կանցլերը հանդիպմանն է անդրադարձել X-ի իր միկրոբլոգում:
«Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ես դա հաստատել եմ երկու երկրների հետ քննարկումներում։ Լավ է, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են բաց հարցերը լուծել առանց նոր բռնությունների»,-նշել է Շոլցը:
Փաշինյան-Շոլց-Ալիև եռակողմ հանդիպումը կայացել է փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում:
Aysor.am
Հայ դիրքապահներ սպանվեցին Ադրբեջանի հետ սահմանին. կցանկանայի այս իրավիճակը քննարկել ձեզ հետ. Փաշինյանը՝ Բլինքենին
ՀՀ կառավարությունից մանրամասներ են ներկայացրել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումից:
Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հաճելի է Ձեզ տեսնել այսօր։ Մենք գնահատում ենք այն դինամիկան, որ ունենք մեր երկկողմ հարաբերություններում։ Կարծում եմ` մենք հաստատել ենք շատ արդյունավետ գործընկերություն և 2019-ին սկսեցինք Ռազմավարական երկխոսությունը: Այս տարին ևս կարևոր է, մենք սպասում ենք մեր Ամերիկյան գործընկերների հետ բավականին ծավալուն օրակարգով նիստին։ Սա շատ լավ հնարավորություն կլինի՝ քննարկելու տարբեր հարցեր, մեր երկխոսությունն առավել արդյունավետ դարձնելու համար։ Իհարկե, տարածաշրջանային հարցերը ևս շատ կարևոր են մեր օրակարգի համար։ Դժբախտաբար, այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է լարվածության նոր փուլ, վերջերս տեղի ունեցավ լարվածության նոր աճ, որը պատճառ դարձավ մեծ կորուստների։ Հայ դիրքապահներ սպանվեցին Ադրբեջանի հետ սահմանին։ Ես կցանկանայի այս իրավիճակը ևս քննարկել Ձեզ հետ»։
Իր հերթին Էնթոնի Բլինքենը նշել է. «Հաճելի է այսօր հանդիպել Ձեզ՝ պարոն Փաշինյան։ Հայաստանը շատ արժեքավոր գործընկեր է ԱՄՆ-ի համար, և մենք գնահատում ենք նրա՝ կայուն խաղաղության հանդեպ հանձնառությունը։ Մենք նաև կարող ենք ուժեղացնել մեր երկրների միջև կապերը բոլոր ուղղություններով։ Մենք այս ամենը քննարկել ենք վարչապետ Փաշինյանի հետ»։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ, կարևորել ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ: Վարչապետը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների, մասնավորապես, արդեն իսկ միջազգային հարթակներում գրավոր կերպով հրապարակային արձանագրված սկզբունքների հիման վրա:
Էնթոնի Բլինքենն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին և երկխոսությունը շարունակելու հույս հայտնել:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: