Մեկնաբանություն- Ամերիկայի քարոզչական գործողությունները Գազային օգնության հարցում
(last modified Sat, 09 Mar 2024 14:37:15 GMT )
Մարտ 09, 2024 18:07 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ամերիկայի քարոզչական գործողությունները Գազային օգնության հարցում

Գազայի պատերազմի վեցերորդ ամսում Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Գազայի հատվածի ճնշված ժողովրդի ցեղասպանության շարունակմանը զուգահեռ, այս ռեժիմի հանցագործություններին մեղսակից ԱՄՆ-ը, արձագանքելով ներքին և գլոբալ հարաճուն քննադատություններին Թել Ավիվի նկատմամբ ռազմաքաղաքական լայնածավալ աջակցության համար , ըստ երևույթին, քարոզչական միջոցներ է ձեռնարկել Գազայի բնակիչներին օգնելու համար, ինչն իհարկե, արժանացել է բազմաթիվ քննադատությունների:

Աղետալի իրավիճակը Գազայու

 

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության գործադիր տնօրեն Ավրիլ Բենուան, անդրադառնալով մարդասիրական օգնության հոսքի ավելացման պատրվակով Գազայում ժամանակավոր նավահանգիստ կառուցելու ԱՄՆ-ի ծրագրին, ասաց, որ դրանով Վաշինգտոնը մտադիր է աշխարհի հանրային կարծիքը շեղել Գազայի հատվածի իրական խնդիրներից, այդ թվում այս տարածքի վրա սիոնիստական ​​զինվորականների վայրագ հարձակումներից և Գազայի հատվածում պաղեստինցի խաղաղ բնակիչների պատժիչ պաշարումից:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության գործադիր տնօրենի խիստ քննադատությունը Գազային օգնելու պատրվակով Վաշինգտոնի նոր նախագծի վերաբերյալ նշանակություն է ստանում՝ նկատի առնելով  Գազայի պատերազմի նկատմամբ ԱՄՆ-ի երկակի մոտեցումը։ Բայդենի կառավարությունը լայնածավալ և իրականում անսահմանափակ աջակցություն է ցուցաբերել Սիոնիստական ​​ռեժիմին, և բացի այն, որ վետո է դրել Անվտանգության խորհրդի բոլոր այն բանաձևերի վրա, որոնք ցանկանում էին հրադադար հաստատել Գազայի պատերազմում, ԱՄՆ-ը լիարժեք զինել է այդ ռեժիմին տարբեր սպառազինություններով։  Փաստորեն, Վաշինգտոնը երբեք զգալի ճնշում չի գործադրել Իսրայելի վրա, և Բայդենի կառավարությունը դեռ չի դիտարկել այնպիսի տարբերակներ, ինչպիսիք են Իսրայելի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը կամ նրան տրամադրվող միլիարդավոր դոլարների ռազմական օգնության պայմանավորումը: Մինչդեռ, վերջին զեկույցները ցույց են տալիս, որ Բայդենի կառավարության կողմից Թել Ավիվին պաշտոնապես սպառազինական օգնության տրամադրումից բացի, Ամերիկան ​​նաև գաղտնի կերպով 100 խմբաքանակ զենք է ուղարկել օկուպացված Պաղեստին:

Իսրայելին աջակցելու և Թել Ավիվի կողմից Գազայի ժողովրդի սովահարությունը որպես ճնշման լծակ օգտագործելու պատճառով Բայդենի կառավարության վրա ճնշումների ուժեղացումից հետո, չնայած այս ռեժիմին իր աջակցությանը, ԱՄՆ-ը այս երկրի նախագահական ընտրությունների նախաշեմին քարոզչական շոուի միջոցով ուղարկել է իր բանակի բեռնատար ինքնաթիռները՝ սննդամթերք և այլ սարքավորումներ Գազա տեղափոխելու համար՝ այն դիտարկելով որպես լուծման տարբերակ Գազայի հատված մուտք գործելու և մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում Իսրայելի առարկություններին:

Միջազգային օգնության կազմակերպությունների պաշտոնյաները ԱՄՆ-ի այս գործողությունը համարում են անարդյունավետ և պարզապես քարոզչական քայլ։

Այս միջոցները ձեռնարկվում են միայն Սպիտակ տան դեմ քաղաքական ճնշումը նվազեցնելու համար՝ պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործությունների շարունակման գործում նրա ակտիվ դերակատարության պատճառով։ Մինչդեռ Գազայում իրավիճակը հատել է աղետի սահմանը, և Թել Ավիվը սովի զենքով պատերազմում է ճնշված ժողովրդի դեմ, իսկ Գազայի հատվածը սովի փուլ թևակոխելու շեմին է։

Այս հարցը բազմաթիվ քննադատությունների է արժանացել նույնիսկ ամերիկացի քաղաքական գործիչների կողմից։ Ամերիկացի անկախ սենատոր Բերնի Սանդերսը բավարար չհամարեց Բայդենի վարչակազմի ջանքերը Գազայում՝ ասելով. «Վաշինգտոնը մեղսակից է Գազայում տեղի ունեցող իրադարձություններին»: Նշելով, որ ամերիկացի ժողովուրդը հասկանում է Կոնգրեսի կողմից անտեսվող մի պարզ ճշմարտություն,  ասաց. «Մի կողմից քննադատում ենք Գազայում Բենիամին Նեթանյահուի անմարդկային պատերազմը, մյուս կողմից՝ նրան ևս 10 միլիարդ դոլար ենք նվիրում այս պատերազմը շարունակելու համար․ անհեթեթ և կեղծավոր արարք է սա»։

 

Անկասկած, Գազայի պատերազմի նկատմամբ Սպիտակ տան ներկայիս մոտեցման շարունակությունը և Սիոնիստական ​​ռեժիմին աջակցելը կնվազեցնեն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ջո Բայդենի ձայները Դեմոկրատական ​​կուսակցության ավանդական կողմնակիցների շրջանում և կմեծացնեն նրա պարտության հավանականությունը։