Մեկնաբանություն- Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ զորավարժությունները Օմանի ծովում
(last modified Tue, 12 Mar 2024 14:29:09 GMT )
Մարտ 12, 2024 17:59 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ զորավարժությունները Օմանի ծովում

Օմանի ծովում Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունների հիմնական փուլի անցկացումը վկայում է այդ երեք երկրների միջև ռազմավարական, ռազմական և պաշտպանական համագործակցության ամրապնդման մասին։

Այս խոշոր զորավարժություններին, որը կոչվում է «ծովային անվտանգության գոտու կոմբինացիոն զորավարժություններ 2024», մասնակցում է Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավախումբը՝ «Varyag» հրթիռային ռազմանավի հրամանատարությամբ։
Դրա հետ մեկտեղ, այս զորավարժությանը մասնակցում են Ռուսաստանից «Մարշալ Շապոշնիկով» խոշոր հակասուզանավային հածանավը՝ մեկ ֆրեգատի և երկու ռազմանավերի հետ միասին, Չինաստանի ռազմածովային ուժերի լոգիստիկ նավը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի նավերն ու ուղղաթիռները։
Այս զորավարժությանը ներկա են նաև Պակիստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Օմանի, Հնդկաստանի և ՀԱՀ-ի ռազմածովային ուժերի ներկայացուցիչներ։
Այս զորավարժությունների նպատակն է երաշխավորել ծովային տնտեսական ակտիվությունների անվտանգությունը։
Օմանի ծովում «ծովային անվտանգության գոտու զորավարժություններ-2024»-ի  անցկացումը կարևոր է մի քանի առումներով․ առաջին հերթին այն ցույց է տալիս, որ երեք երկրների՝ Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները աճում են ռազմական և պաշտպանական հարթություններում։
Երկրորդ՝ այս երկրները, որոնք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ ունեն ընդհանուր դիրքորոշում, ունեն անհրաժեշտ պատրաստականություն և մարտունակություն՝ միջազգային և տարածաշրջանային ջրային երթուղիների անվտանգությունը հաստատելու համար։ Երրորդ՝ Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի համատեղ ռազմածովային զորավարժությունները վկայում են Արևելքում եռակողմ պաշտպանական ուժերի ձևավորման մասին՝ ցանկացած ծովային չարիքի դեմ պայքարելու համար։
Միջազգային հարցերով փորձագետ Լի Կոնտին այս կապակցությամբ ասում է. «Օմանի ծովում Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ներկայությունը Իրանի ռազմածովային նավատորմի կողքին ցույց է տալիս երեք կողմերի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը, հատկապես միջազգային ջրային երթուղիների հարցերում: Սա հստակ ուղերձ է Արևմուտքին՝ դադարեցնելու անապահովություն առաջացնելու իր ջանքերը միջազգային ջրային երթուղիներում»:
Ռազմական սահմանումների համաձայն՝ Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ զորավարժությունների անցկացումը Օմանի ծովում գտնվող Չաբահար միջազգային նավահանգստի մոտակայքում վկայում է այս երկրների միջև պաշտպանական և ռազմական համագործակցության մակարդակի բարելավման մասին՝ տարածաշրջանային և միջազգային ջրային երթուղիներում խաղաղության ու անվտանգության հաստատման գործում այդ կարողությունն ու ներուժն օգտագործելու համար։
Տարածաշրջանային և միջազգային երեք կարևոր տերությունների միջև նման զորավարժության ձևավորումն ու անցկացումը ցույց է տալիս, որ Արևելքը ստանձնում է ծովային իշխանությունը՝ ոչնչացնելով կամ թուլացնելով Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի ծովային հեգեմոնիան։
Այս երկիրը, որն իր եվրոպացի դաշնակիցների հետ միասին ճգնաժամ է ստեղծում՝ արշավելով դեպի Կարմիր ծով, անկասկած հատուկ ուշադրություն է դարձնում 2024 թվականի ծովային անվտանգության գոտու կոմբինացիոն զորավարժություններին։
Այս զորավարժություններում երեք երկրների՝ Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային նավատորմերը իրականացրին ռազմանավերի համատեղ ստորաբաժանման ձևավորման, համատեղ մարտավարական մանևրների և մարտական հրամանների կատարման վարժանքներ, ինչը ներառում է ռազմածովային զորավարժությունների բարձր մակարդակ։
Վերջերս Ամերիկան և նրա տարածաշրջանային ու միջազգային դաշնակիցները ծովային խանգարումներ են առաջացնում՝ տարբեր երկրների դեմ ծովային չարիքներ ու ագրեսիա գործելով։
Որոշ հանցավոր խմբերի ակտիվությունները ծովահենության հարցում համարվում է հաշվարկված գործողություն՝ ծովային անապահովություն ստեղծելու, և հնարավորություն՝ ջրային տարածքներում Ամերիկայի ներկայությունը ընդլայնելու համար։
Ուստի, «ծովային անվտանգության գոտու զորավարժություններ-2024»-ի անցկացումը վկայում է տարածաշրջանային և միջազգային արևելյան տերությունների պատրաստակամության մասին՝ աջակցելու անվտանգության կայունացմանը, և որ այդ երկրները ոչ միայն պասիվ չեն ծովային զարգացումների հարցում, այլև ակտիվորեն պատրաստ են ցանկացած տիպի ներգրավածության՝ աշխարհի ջրային երթուղիներում խաղաղության և անվտանգության հաստատաման գործում։