Մեկնաբանություն-Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Փաշինյանի կառավարության արևմտամետ մոտեցումը
Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները վաղուց փոխվել են, ու կարծես թե արդեն ուրվագծված են նոր վեկտորները։ Մոսկվայի հետ Երեւանի ռազմավարական համագործակցությունը հասել է իր ավարտին. Իհարկե, Գյումրիի ռազմաբազայի հարցը, ամենայն հավանականությամբ, առայժմ չի բարձրացվելու, բայց նույնիսկ Երեւանի օդանավակայանից սահմանապահների հեռանալը բոլորովին այլ կդարձնի Հայաստանի դիրքորոշումը։
Հայաստանը ստիպված է ընդունել Ռուսաստանից իր հեռանալու հնարավոր հետևանքները և վճարել դրանց համար։ Բայց հարց է առաջանում, թե «Ինչպե՞ս ենք պատժվելու»։ Հայաստանում մի քանի ամիս խորհելուց հետո եկան այն եզրակացության, որ վատագույնն արդեն եղել է։
Երեւանում գտնում են, որ Հայաստանն արդեն վճարել է Ռուսաստանից հեռանալու և բաժանվելու գինը, իսկ դրա գինը Ղարաբաղի կորուստն էր։
Վատագույն դեպքում Հայաստանում կարող է լինել իշխանափոխություն կամ քաղաքական հեղաշրջում ընդդիմադիր ուժերի ու տարբեր կիսառազմական կառույցների օգնությամբ։
Իրականում, ղարաբաղյան երկու պատերազմների շատ վետերաններ գոհ չեն Փաշինյանից, ու հիմա նրանց ավելացել է 100 հազար հայ փախստական Ղարաբաղից։ Բայց վերջին տարիներին ենթադրությունները, թե ղարաբաղցիները կգան Երեւան և կսկսեն հեղափոխությունը, բազմիցս ապացուցվել է դրանց անհնարինությունը գործնականում։
Նույնիսկ եթե ենթադրենք, որ երկրում կրկին արտահերթ ընտրություններ են անցկացվելու, ապա Ղարաբաղի փախստականները օրենքով չեն կարող մասնակցել դրանց։ Նրանց անձնագրերը թեև շատ քիչ են տարբերվում Հայաստանի սովորական քաղաքացիների անձնագրերից, բայց Հայաստանի կառավարությունը դրանք ճանաչում է միայն որպես ճամփորդական փաստաթղթեր և նրանց տերերին չի համարում Հայաստանի քաղաքացիներ, քանի դեռ նրանք չեն անցել վերադարձի օրինական գործընթացը:
Շատ քննադատներ դեմ են արտահայտվում այն տեսությանը, որ Ռուսաստանը կարող է պատժել Հայաստանին Ադրբեջանի միջոցով, և ինչ-ինչ պատճառներով դա հնարավոր չեն համարում։ Ի թիվս դրանց, պետք է նշել, որ Բաքվի վերջին մի քանի տարիների բոլոր գործողությունները վկայում են, որ նրանք չեն ենթարկվում Մոսկվային, հատկապես իրենց արտաքին քաղաքականության հիմնական հարցերում։
Հարցը, թե արդյոք նոր պատերազմ կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, դեռևս չունի հստակ պատասխան, բայց դա Բաքվի որոշումն է, ոչ թե Մոսկվայի։
Տնտեսական դաշտում տեսությունների մեծ մասը վերաբերում է Հայաստանի տնտեսական կառույցների քայքայմանը։ Հարցն այն է, թե Ռուսաստանը, որն արդեն խզել է իր հարաբերությունները Եվրոպայի հետ, որքանո՞վ կարող է իրեն թույլ տալ կորցնել մնացած հարևան երկրների շուկաները, հատկապես այն իրավիճակում, երբ Հայաստանի վրա նման տնտեսական ճնշման արդյունավետությունը հարցականի տակ է։ Այս երկրին անծանոթ չէ շրջափակման պայմաններում ապրելը։
Բայց այս կապակցությամբ ամենակարևորը լինելու է Հայաստանի անվտանգության նոր գործընկերների՝ Թուրքիայի պատմական հակառակորդներ հանդիսացող Ֆրանսիայի և Հունաստանի արդյունավետությունը։ Այս հարցի պատասխանը, ամենայն հավանականությամբ, հայերի համար այնքան էլ հուսադրող չի լինի։ Նոր գործընկերները կաջակցեն Երեւանի դիրքորոշումներին այնքան ժամանակ, քանի դեռ գումար են ստանում զենք գնելու համար, սակայն Ադրբեջանի հետ ցանկացած նոր պատերազմի դեպքում նրանք հանդես կգան որպես միջազգային հարթակներում Հայաստանի իրավապաշտպաններ, այլ ոչ թե որպես ռազմական դաշնակիցներ։
Բնականաբար, այս չափի աջակցությունը շատ ավելի քիչ է, քան Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրամադրված աջակցությունը, կամ Ուկրաինային տրամադրված ՆԱՏՕ-ի աջակցությունը։
Կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը չէ, քանի որ չունի ընդհանուր սահման այս երկրի հետ, բայց շատ բան կարող է անել Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Երեւանի ու Մոսկվայի դիրքորոշումներն ավելի մոտ լինեն։
Հեղինակ՝ Կովկասի հարցերով իրանցի հետազոտող Մեհդի Սեյֆ Թաբրիզի