Մեկնաբանություն- Հայաստանը և Ռուսաստանի կարմիր գծերի փորձարկում
(last modified Sun, 17 Mar 2024 14:57:53 GMT )
Մարտ 17, 2024 18:27 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Հայաստանը և Ռուսաստանի կարմիր գծերի փորձարկում

Հայաստանը վերջերս ևս մեկ կարևոր քայլ կատարեց Ռուսաստանի հետ համագործակցությունը նվազեցնելու ուղղությամբ։ ՀԱՊԿ-ի անդամակցության կասեցումից հետո Երևանը պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա և պահանջել դադարեցնել ռուս սահմանապահների գործունեությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլի պաշտոնյաների հարցազրույցների թեման է դարձել և այժմ Հայաստանը կանգնած է երկընտրանքի առաջ. Նախկին դաշնակիցը Մոսկվայում վստահելի չէ, և Արևմուտքը կարծես թե չի ցանկանում որևէ բան առաջարկել, բացի բարոյական աջակցությունից: Հայաստանը պետք է հոգ տանի իր մասին այս անհանգիստ տարածաշրջանում:

Ոմանք կարող են պնդել, որ Երևանն ակնհայտորեն սադրում է Մոսկվային, իսկ ոմանք կարծում են, որ Փաշինյանը պարզապես փորձարկում է Ռուսաստանի կարմիր գծերը։

Թվում է, որ Եվրախորհրդարանի բանաձևով կամ ԵՄ ռազմական դիտորդների տեղակայմամբ, Ռուսաստանի դեմ պայքարում և ներքին մարտահրավերները հաղթահարելու հարցում Երևանին օգնելու Արևմուտքի ջանքերը, ուղղակի բարոյական աջակցության ժեստ են Փաշինյանի կառավարության նկատմամբ։

Արևմուտքի համար Երևանը կողմնակի հարց է։ Նույնիսկ Վրաստանի համար, որն ունի առավելություններ, ինչպիսիք են մուտքը դեպի Սև ծով և տարանցիկ հնարավորություններ, որոնք հիմնականում կապված են Արևելյան Ասիայի կամ Ադրբեջանի հետ՝ որպես էներգիայի աղբյուրներից մեկը, Եվրոպայի ուշադրությունը գրավելը գրեթե շատ բարդ խնդիր է թվում։

Հայաստանը կշարունակի մնալ Կովկասում Արևմուտքի համար որպես լոկալ խաղաքար, և դրա նշանակությունը կփոխվի այնպիսի հասկացությունների հնանալու հետ, ինչպիսիք են «հետխորհրդային տարածքը» և «Հարավային Կովկասը»:

Թեև Հայաստանի համար ռուսական անվտանգության երաշխիքի գաղափարը կարող է առասպել լինել, այն առնվազն տեսական վավերականություն ունի, մի բան, որը Երևանին չի առաջարկի Ֆրանսիան, Հնդկաստանը կամ նույնիսկ ՆԱՏՕ-ն։

Ավելին, հաշվի առնելով ներկայիս գլոբալ պայմանները և ռեսուրսների սահմանափակումները, այս այլընտրանքներն այնքան էլ գրավիչ չեն: Թեև Հայաստանի անվտանգության շրջանակում հիմնարար վերանայումն իսկապես անհրաժեշտ է, Փարիզի աջակցությունն այս ջանքերին կարող է անհապաղ կիրառելի չլինել՝ հաշվի առնելով առկա բարդությունները:

Անշուշտ, Հայաստանի համար անվտանգության ամենակարևոր և արդյունավետ ռազմավարությունը տարածաշրջանային կայունության մեջ է, պայմանով, որ Հայաստանը ճիշտ որոշում կատարի տարածաշրջանային գործընկերնեի ընտրության հարցում, այդ թվում ընտրելով Իրանին, որը համարվում է տարածաշրջանի կարևոր տերություններից մեկը, և Հայաստանի հետ սահմանի շնորհիվ, ունի հնարավորություն ժամանակին համագործակցություն ցուցաբերելու այս երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում, և կարող է օգնել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հակամարտությունների կարգավորման հարցում։

Սա պահանջում է հեռանալ պատմական թշնամություններից և ռազմավարական դաշինքներից, փոփոխություն, որին ոչ Հայաստանը, ոչ նրա դաշնակիցները միայնակ չեն կարող հասնել: Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ օտարերկրյա ոչ մի ուժ չունի այն կարողությունը, որպեսզի կանխի Հայաստանում քաղաքական և մշակութային զարգացումները:

Հեղինակ՝ Ռուսաստանի և Կովկասի տարածաշրջանի հարցերի գիտաշխատող՝ Մեհդի Սեյֆ Թաբրիզի