Մեկնաբանություն- Իրանի նավթարդյունաբերության ազգայինացման մասին օրենքի ընդունման տարելիցը
(last modified Tue, 19 Mar 2024 13:52:42 GMT )
Մարտ 19, 2024 17:22 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի նավթարդյունաբերության ազգայինացման մասին օրենքի ընդունման տարելիցը

Իրանական օրացույցում Էսֆանդ ամսվա 29-ը կամ Մարտի 19 կոչվում է «Նավթի արդյունաբերության ազգայնացման օր». Այս օրը Իրանի խորհրդարանը ընդունեց Իրանի ողջ տարածքում նավթարդյունաբերության ազգայնացման մասին օրենքը՝ արձանագրելով պատմական գործողություն՝  գաղութատիրության ու հարստահարման տակ գտնվող Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։

1951 թվականի մարտի 20-ին Իրանի նավթարդյունաբերության ազգայնացման մասին օրենքի ընդունումը շրջադարձային կետ էր Իրանի ժողովրդի քաղաքական, տնտեսական ու պայքարի պատմության մեջ՝ այս երկրի ազգային կապիտալը օտարների ձեռքից փրկելու առումով:

Այն ժամանակաշրջանում, երբ Արևմտյան Ասիայում Իրանը հում նավթի ամենամեծ արտադրողն էր, և ԱՄՆ-ից, Վենեսուելայից ու Խորհրդային Միությունից հետո Համարվում էր աշխարհում չորրորդ ամենահեղինակավոր հում նավթի արտադրողը, Բրիտանիան ուներ Իրանի հարավային մասի նավթը շահագործելու արտոնություն, իսկ իրանական նավթի արտոնության վրա աչք ունեին նաև Ռուսաստանը և ԱՄՆ-ը, և իրականում գաղութատերերը  մրցակցում էին իրանական նավթի համար։

Երբ 1951 թվականի ապրիլին Իրանի այն ժամանակվա վարչապետ Մոհամմադ Մոսադեղի կառավարությունը օրակարգում դրեց նավթարդյունաբերության ազգայնացման մասին օրենքի իրագործման հարցը, Իրանի դեմ ինտրգներն ու դավադրություններն ավելի ուժեղացան: Այս դավադրությունների մի մասն էր 1953 թվականի օգոստոսի ամերիկա-բրիտանական հեղաշրջումը Մոսադեղի կառավարության դեմ։

Այս հեղաշրջումից հետո Նավթային ընկերությունները, այդ թվում British Petroleum-ը, Shell-ը և California-ի ու Texas-ի նավթային ընկերությունները, Իրանի նավթը թալանելու դաշտ մտան, որպեսզի պահպանվի իրանական նավթի նկատմամբ իրենց վերահսկողությունը՝ չնայած նավթի արդյունաբերության ազգայնացման մասին օրենքի։

Բայց 1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո չեղյալ հայտարարվեցին բոլոր արտաքին պայմանագրերը, այդ թվում՝ Կոնսորցիումի երկարաձգման մասին 1974 թվականի պայմանագիրը և 1979 թվականի մարտի 5-ից գործնականում նավթի հետախուզման, արդյունահանման, վերամշակման և արտահանման արտոնությունները վերցվեցին վերընշված կոնսորցիումից և տրվեցին Իրանի ազգային նավթային ընկերությանը։

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից և Թեհրանում ամերիկյան լրտեսական որջը (Թեհրանում ԱՄՆ դեսպանությունը) գրավելուց հետո երկու ամիս անց իրանական նավթարդյունաբերության դեմ կիրառվեցին ամերիկյան առաջին պատժամիջոցները։ Ամերիկան ​​քաջ գիտակցում էր, որ Իրանի տնտեսությանը հարվածելու համար պետք է թիրախավորեր նավթի արդյունաբերությունը։ Փաստորեն, մինչև հեղափոխությունից քսան տարի անց Իրանի դեմ պատժամիջոցները հիմնականում նավթային բնույթի պատժամիջոցներ էին։

Իրանի նավթարդյունաբերության դեմ պատժամիջոցներ կիրառելու համար թշնամիների նպատակն էր կանգնեցնել նավթի արտահանումը` Իրանի տնտեսությանը հարվածելու համար, իսկ մյուսը` թուլացնել այս արդյունաբերությունը, նվազեցնել երկրի արտադրական կարողությունները` կանխելով անհրաժեշտ սարքավորումների և ապրանքների մուտքը:

  Ուստի վտանգի տակ հայտնվեց Իրանի նավթի արդյունահանումը, որը մեծապես կախված էր հատուկ մասերի ու սարքավորումների մատակարարումից։ Այդ ժամանակ մեկ անգամ ևս իրանցի մասնագետների եռանդի, կարողության և հնարամտության շնորհիվ արտադրական և գիտելիքահենք ընկերությունների նպատակների առաջին տեղում հայտնվեց նավթարդյունաբերության համար անհրաժեշտ սարքավորումների, մասերի և ապրանքների արտադրության հարցը. Նրանց ջանքերով այդ ապրանքների և սարքավորումների մոտ 85%-ն արտադրվեց Իրանի ներսում,  իսկ մնացածը կառուցման փուլում է։ Անկասկած, էներգետիկ ոլորտը, հատկապես նավթի և գազի, Իրանի տնտեսության կարևորագույն ոլորտն է, քանի որ երկրի եկամուտների մեծ մասն ապահովում է այս հատվածը։ Վենեսուելայից, Սաուդյան Արաբիայից և Կանադայից հետո Իրանը, 160 միլիարդ բարել նավթով, չորրորդն է աշխարհում նավթի ապացուցված պաշարների առումով։ Իսկ գազի ապացուցված պաշարներով Իրանը երկրորդն է աշխարհում․ Իրանի գազի պաշարները 2022 թվականին կազմել են 33,98 տրիլիոն խորանարդ մետր։