Մեկնաբանություն-Ասիական դար՝ Արևմուտքի նվաստացուցիչ կարգերից աշխարհի դուրս գալու սկիզբ
(last modified Sat, 30 Mar 2024 14:24:33 GMT )
Մարտ 30, 2024 17:54 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Ասիական դար՝ Արևմուտքի նվաստացուցիչ կարգերից աշխարհի դուրս գալու սկիզբ

Վերջին տասնամյակում Ասիայի վերելքի կամ ասիական դարի հասկացությունը դարձել է համաշխարհային ռազմավարական դիսկուրսի կարևոր թեմաներից մեկը։

21-րդ դարի սկզբին ԱՄՆ-ի աճող թուլության և նրա գլխավորած աշխարհակարգի ուժի նվազման մասին հաղորդումները խթանեցին ասիական դարի հասկացությունը:

Այս հասկացության արմատներն ակունք են առել  ասիական մեծ տերությունների՝ ներառյալ Ճապոնիայի, Չինաստանի, Հնդկաստանի և Իրանի վերջին տասնամյակների հաջողությունների մասին պատմելուց:

Ասիական դարն իրականում ասիականացման արդյունք է։ Ասիականացումը ինքնին գործընթաց է, որով Ասիայի տարբեր շրջանները  շարունակ ավելի ու ավելի են համախմբվում իրենց եզակի տնտեսական և քաղաքակրթական ընդհանուր  ծրագրերի շուրջ:

20-րդ դարում արևմտյան աշխարհը փորձում էր իր գերիշխանությունը պարտադրել տնտեսական, ռազմական, դիվանագիտական ​​և քաղաքական բոլոր ոլորտներում, սակայն 21-րդ դար մտնելով տնտեսական և քաղաքական ուժերի հավասարակշռությունը փոխվեց հօգուտ Ասիայի, այնպես որ տնտեսական և քաղաքական ուժի ծանրության կենտրոնը Եվրոպա-Ատլանտյանից ուղղվեց դեպի Ասիա-Խաղաղօվկիանոսյա:

Իհարկե, ասիական վերելքը չի նշանակում գլոբալ գործերի վրա արեւմտյան աշխարհի ազդեցության կորուստ։ Փաստորեն ասիական դար նշանակում է Արեւմուտքի տնտեսական, քաղաքական եւ ինստիտուցիոնալ հզորության գերակայության կորուստ Արեւելքի դիմաց։

Ժամանակակից աշխարհում ասիական երկրներն այլևս կախյալ, թույլ և պասիվ դերակատարներ չեն միջազգային ասպարեզում, որոնք հետևում են արևմտյան տերություններին, այլ աստիճանաբար դարձել են դերակատարներ, որոնք շատ դեպքերում ունեն արևմտյան գերիշխող կառավարությունների դեմ գործելու  անկախություն:

Այս հարցը հստակ երևում է  Ուկրաինայի և Գազայի միջև պատերազմում, Անվտանգության խորհրդում մի կողմից  Ռուսաստանի, Չինաստանի և մյուս կողմից՝ ԱՄՆ-ի տարձայնությունները, ինչպես նաև Իրանի գործողությունները՝ ԱՄՆ-ին ​​Արևմտյան Ասիայի տարածաշրջանից հեռացնելու ուղղությամբ։ 

Այն Իրանը,որ  աշխարհին ցույց տվեց, որ կարելի է ապավինելով ժողովուրդներին, նսեմացնել Արևմուտքի ու ԱՄՆ-ի ռազմական  սին հեգեմոնիան ու գաղափարախոսությունը։

Իրականում Իրանի Իսլամական Հանրապետությունը ստեղծել է աշխարհակարգը փոխելու նոր առանցք, հատկապես Ասիայում՝ ներկայացնելով Դիմադրության  և ահաբեկչության դեմ Դիմադրության ճակատ ստեղծելու գաղափարը, որն ինքնավստահություն առաջացրեց ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող շատ երկրներում, նույնիսկ այլ մայրցամաքներում, ինչպես՝ Լատինական Ամերիկայում:

Ներկայումս ասիական քաղաքակրթական ուժերը, ներառյալ Չինաստանը և Իրանը, ավելի շատ են փորձում առաջ տանել ներկայիս աշխարհակարգն այնպես, որ արտացոլի ոչ թե Արևմուտքի այլ ժողովուրդների շահերը, արժեքներն ու նորմերը:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ՝ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին և Չինաստանի Հանրապետության նախագահ  Սի Ծինփին

Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն ​​աստիճանաբար չի կարողանա առաջնորդի դերում հանդես գալ, քանի որ, ի տարբերություն անցյալի, չի ունենա պարտավորեցնող ռեսուրսներ շարունակելու առաջնորդի դերը միջազգային քաղաքականության մեջ, և  ներքին պառակտումների պատճառով չի ունենա հասարակական կարծիքի աջակցությունը համաշխարհային ոստիկանի դերը կատարելու համար։

Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ավելի վաղ ամերիկյան կարգերի անկումը բացատրելիս ասել է, որ ԱՄՆ-ն  ​​ստիպված է լինելու վերջ դնել  իր միջամտությանը՝ այլ երկրների ներքին գործերին ։