Մեկնաբանություն- Էրդողանի պարտությունը ՏԻՄ ընտրություններում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել ցանկալի արդյունքների հասնել հանրապետությունում մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։
Ուշագրավ կետն այն է, որ հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը քաղաքային ընտրություններում ստանում է ձայների 37,35 տոկոսը, իշխող ԱԶԿ-ը՝ 35,75 տոկոսը և այդպիսով մոտ 50 տարի անց առաջին անգամ դարձավ Թուրքիայի առաջին կուսակցությունը։
Քաղաքական հարցերով փորձագետ Ալի Խազային ասում է.- Թուրքիայի նախագահական վերջին ընտրություններից հետո Էրդողանը ՏԻՄ ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի համար ամենածանրաբեռնված օրերն ու գիշերներն է անցկացրել, և օգտագործել է բոլոր օրինական և արտաօրինական կարողությունները հատկապես Ստամբուլում իր կուսակցության թեկնածուների հաղթանակի համար։
Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների արդյունքները, որի ընթացքում պարտվեց Արդարություն և զարգացում կուսակցությունը, նշանակալի են մի քանի առումներով։ Նախ՝ այն լուսավորում է 2028 թվականի նախագահական ընտրությունների հորիզոնը, և այս հարցն այնքան կարևոր է, որ Էրդողանը հայտարարեց, որ այս ընթացքում կփորձենք փոխհատուցել մեր սխալները։ Երկրորդ՝ Էրդողանը չկարողացավ իր հակառակորդներից հետ վերցնել տեղական մանդատները, հատկապես Ստամբուլում և Անկարայում, և դա այն դեպքում, երբ ավելի քան 25 տարի իր վերահսկողության տակ էր այս երկու կարևոր քաղաքների քաղաքապետարանները։
Ուստի թուրքական հասարակության մեջ արծարծվում է այս կարեւոր հարցը, թե արդյոք սկսվել է Արդարության և զարգացում կուսակցության անկումը եւ միաժամանակ Էրդողանի հակառակորդների վերածնունդը։ Քանի որ Էրդողանը այնքան հեռուն գնաց, որ Ստամբուլում Արդարության և զարգացում կուսակցության թեկնածու Մուրադ Քուրումին ընդդիմադիր Աքրամ Իմամօղլուի դիմաց պաշտպանելու համար օգտագործեց կրոնական միավորումներ ու մարմիններ և խմբեր, որոնց դեմ վերջին տարիներին բազմաթիվ մեղադրանքներ են հնչել:
Ժողովրդի կրոնական զգացմունքներից օգուտ քաղելու և Մուրադ Քորումին հաստատապես աջակցելու Էրդողանի մեկ այլ տարօրինակ գործողությունն Այա Սոֆիա մզկիթում աղոթք անելն էր։ Այս մզկիթում նա աղոթել է Քուրումի հետ միասին։ Եվ քանի որ Այա Սոֆիայի թանգարանը մզկիթի վերածելը նա համարում է մեծ հեղափոխական արարք, նա փորձել է ավելի շատ ձայներ ստանալ Ստամբուլի պահպանողականներից՝ հրապարակելով աղոթքի լուսանկարը։
Հատկանշական է, որ Մուրադ Քուրումը նույնպես փորձել է ձայներ շահելու համար օգտագործել մարդկանց զգացմունքները՝ կապված Գազայի պատերազմի հետ։ Իր ելույթներում նա պնդեց, որ Գազայի ժողովուրդը անհամբեր սպասում է իր հաղթանակի բարի լուրը լսելուն, իսկ հաղթանակի հաջորդ օրը նա մի քանի մարդասիրական նավ է ուղարկելու Պաղեստին։ Ասում են նույնիսկ, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության որոշ թեկնածուներ տնային տնտեսուհիների ձայնը շահելու համար անվճար ոսկի էին խոստացել, ոմանք նաև անվճար կարտոֆիլ ու միս են բաժանել։
Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների արդյունքների երրորդ և կարևոր կետն այն է, որ Ֆաթիհ Էրբաքանի՝ «Նոր բարօրություն» կուսակցությունն այս ընտրություններում կարողացավ հավաքել ձայների վեց տոկոսը։