Մամուլի տեսություն  30-10-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i40543-Մամուլի_տեսություն_30_10_2016
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցկացված քվեարկության արդյունքում Ռուսաստանը բավարար քանակով ձայներ չի ստացել ՄԱԿ-ի` մարդու իրավունքների խորհրդում ընտրվելու համար, մինչդեռ Սաուդյան Արաբիան վերընտրվել է ՄԱԿ-ի այդ խորհրդում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2016 13:56 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  30-10-2016

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցկացված քվեարկության արդյունքում Ռուսաստանը բավարար քանակով ձայներ չի ստացել ՄԱԿ-ի` մարդու իրավունքների խորհրդում ընտրվելու համար, մինչդեռ Սաուդյան Արաբիան վերընտրվել է ՄԱԿ-ի այդ խորհրդում:

 

Համշահրի

Երկակի չափանիշներ  են կիրառվում Սիրիայի  ու Եմենի նկատմամբ

Հոկտեմբերի 28-ին  ՄԱԿ-ի  Գլխավոր ասամբլեայում մարդու իրավունքների խորհրդի անդամների ընտրության համար անցկացված քվեարկությունը մեկ անգամ ևս ապացուցեց,որ  աշխարհում երկակի չափանիշներ են իշխում,չափանիշներ որոնք    ուղղորդվում են Արևմուտքի կողմից:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցկացված քվեարկության արդյունքում Ռուսաստանը բավարար քանակով ձայներ չի ստացել ՄԱԿ-ի` մարդու իրավունքների խորհրդում ընտրվելու համար, մինչդեռ Սաուդյան Արաբիան վերընտրվել է ՄԱԿ-ի այդ խորհրդում:

Ընդհանուր առմամբ, եռամյա ժամկետով ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 14 անդամ, որոնք իրենց նոր գործառույթներին ձեռնամուխ կլինեն հունվարի 1-ից։

Նշվում է,որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի չընտրվելու պատճառը Սիրիայի պատերազմում այդ երկրի գործունեությունն է: Մինչդեռ երկու օր առաջ հրապարակած զեկույցում ՄԱԿ-ը հայտարարել է,որ Եմենում  ընթացող պատերազմի պատճառով  երկրի միլիոնավոր մարդիկ հայտնվել են  հումանիտար աղետի առջև:

Սաուդյան Արաբիան մոտ երկու տարի է ,որ հարձակումներ է  իրականացնում արաբ աշխարհի ամենաաղքատ երկիրը համարվող Եմենի վրա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բազմիցս պահանջել է դադարեցնել այդ պատերազմը: Նրա խոսքերով Սաուդյան Արաբիան կարող է մեղադրվել պատերազմական ոճրագործության մեջ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը  մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի  չընտրվելու մասին ասել է.«Նրանք ովքեր չեն քվեարկել ՌԴ-ի օգտին անպայման Հալեպի ոճրագործությունների պատճառով է եղել: Վերջին շաբաթների ընթացքում ավելի քան 80 միջազգային կազմակերպություններ մի նամակ հղելով ՄԱԿ-ի անդամներին պահանջել էին արգելել ՌԴ-ի  ընտրվելը խորհրդում ,իսկ մյուս  կողմից մարդու իրավունքների կազմակերպություններն ավելի քան հինգ հազար ստորագրություն էին հավաքել Սաուդյան Արաբիայի դեմ:

Սաուդյան Արաբիան 152 ձայնով վերընտրվեց խորհրդում: Սաուդցիները երեկ հրապարակած հաղորդագրությամբ հայտարարել են,որ այդ քվեարկության արդյունքն ապացուցում է,որ  աշխարհը վստահում է Ռիադին: Սակայն ՄԱԿ-ի փորձագետները համոզված են ,որ Սաուդյան Արաբիայի վերընտրվելու պատճառը Ասիայում մրցակից չունենալն է: Ռուսաստանը վերընտրվելու համար պետք է մրցակցեր  արևելաեվրոպական  երկրների հետ, Իսկ Արաբիան մրցակից չուներ:

Նշենք,որ ՄԱԿ ԳԱ-ում անցկացված քվեարկության ընթացքում Ռուսաստանի թեկնածությանն աջակցել է 112 երկիր, սակայն արևելաեվրոպական խմբում նրա մրցակիցներ Հունգարիան և Խորվաթիան ստացել են համապատասխանաբար 144 և 114 քվե։

Աֆրիկյան խմբի խորհրդի կազմի մեջ մտել են Եգիպտոսը, Ռուանդան, Թունիսն ու ՀԱՀ-ը, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) երկրներից՝ Իրաքը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան ու Ճապոնիան, լատինամերիկյան երկրներից՝ Բրազիլիան ու Կուբան, արևմտաեվրոպական և այլ երկրներից՝ ԱՄՆ-ն ու Բրիտանիան։ Ասիա-խաղաղօվկիանոսյան խմբում  մրցակից չունեցող Սաուդյան Արաբիայի թեկնածությանը քվեարկել է 152 երկիր:

---

News.am

The GuardianՄինչեւ 2020 թ աշխարհի վայրի կենդանիների կեսը կարող է վերանալ

Ըստ նոր զեկույցի տվյալների, Երկրի վրա վայրի կենդանիների քանակը մինչեւ 2020 թ. կարող է նվազել երկու երրորդով՝ դառնալով տեսակների զանգվածային ոչնչացման ու բնության կործանման սկիզբը ու վտանգելով մարդկության ապագան, գրում է The Guardian պարբերականը։

Այդ բազմակողմանի վերլուծական զեկույցում նշված է, որ 1970-2012 թթ․ մեր մոլորակի վրա կենդանիների պոպուլյացիան նվազել է 58 տոկոսով, իսկ մինչեւ 2020թ.կորուստը կարող է կազմել 67 տոկոս։ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի ու Լոնդոնի կենդանաբանական միության գիտնականները զեկույցը կազմել են գիտական տվյալների հիման վրա, եզրակացնելով, որ այդ ամենի պատճառը վայրի կենդանիների բնակության վայրի ոչնչացնումն է, որսորդությունը ու միջավայրի աղտոտումը։

Անհետացման շեմին գտնվող կենդանիներից են նաեւ փղերն ու գորիլաները, սալամանդրները ու անգղները։Ամենավտանգված բնական միջավայրերից են լճերն ու գետերը, որտեղ կենդանիների պոպուլյացիան 1970-ից առայսօր 81 տոկոսով կրճատվել է անխնա ջրօգտագործման եւ աղտոտման հետեւանքով։

Կենդանի բնության կործանումը կլիմայական փոփոխությունների հետ միասին անտրոպոցենի ամենավառ նշաններից է, այդպես է կոչվում այն դարաշրջանը, երբ մոլորակի վրա մա՛րդն է գերիշխում «Մենք այլեւս փոքր աշխարհ չենք մեծ մոլորակի վրա։ Մենք հիմա մեծ աշխարհ ենք փոքր մոլորակի վրա»,- ասված է զեկույցի նախաբանում։

«Եթե մենք կորցնենք կենսաբանական բազմազանությունը, ապա տեղի կունենա բնության աշխարհի ու կյանքի ապահովման համակարգերի կործանում»,- նախազգուշացնում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարկո Լամբերտինին՝ հավելելով, որ մարդկությունն ամբողջովին կախված է բնությունից, քանի որ նրանից է ստանում օդ ու ջուր, նաեւ պարենամթերք ու նյութեր, ոգեշնչում ու երջանկություն։

Որոշ հետազոտողներ, սակայն, կասկածներ ունեն տվյալ զեկույցը կազմողների մոտեցումների ու մեթոդաբանության նկատմամբ եւ նշում են, որ զեկույցում բազմաթիվ ենթատեսակային հետազոտություններ միավորված են մեկ ընդհանուր թվաքանակի մեջ ՝ մեկ ընդհանուր անվանումով։ «Ընդհանուր առմամբ ամեն ինչ ճիշտ է, սակայն ամբողջը ավելի քիչ է, քան մասերի գումարը»,- ասում է պրոֆեսոր Սթյուարթ Փիմը՝ ԱՄՆ Դյուկի համալսարարանից։ Նա նշում է, որ այդ տվյալները ավելի ճշգրիտ կլինեն, եթե ուսումանսիրվեն կենդանիների առանձին տեսակները ՝ օրինակ թռչունները։

Զեկույցի հեղինակները նաեւ մտահոգություն են հայտնել, որ բնական ռեսուրսների նվազման հետեւանքով աշխարհում կարող են ավելանալ նաեւ հակամարտությունները՝ ջրի ու պարենամթերքի, նաեւ բնական ռեսուրսներին տիրանալու համար։ Զեկույցի հեղինակները քաղաքական գործիչներին, բիզնես համայնքին ու բոլոր մտահոգ մարդկանց կոչ են անում շտապ անցնել գործի ու փորձել ելք գտնել բնությունը դեպի կործանում տանող արատավոր շղթայից։ Նրանց խոսքով քաղաքական գործիչները պետք է իրենց բոլոր որոշումները կայացնելիս առաջնորդվեն նաեւ ապագա սերունդների պահանջներով, եթե ուզում են խուսափել այն աղետալի պատկերից, որը նկարագրված է զեկույցում։

 

---

www.7or.am                                            

Ալ. Լուկաշենկո. «Անհրաժեշտ Է վերանայել ԵԱՏՄի մասին պայմանագիրը»

 

Հոկտեմբերի 28–ին Մինսկում ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ կայացած հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ անհրաժեշտ Է վերանայել ԵԱՏՄ–ի մասին պայմանագիրը։

Նախագահի խոսքով՝ գործողությունների անհամաձայնեցվածությունն արդեն հանգեցրել է «ներքին ինտեգրացիոն գործընթացների հավասարակշռության խախտման»։

«Հարկավոր Է արդիականացնել ԵԱՏՄ-ի մասին այդ պայմանագիրը, կատարելագործել և վերանայել բոլոր ուղղությունները՝ մի կողմ դնելով ավելորդությունները և թողնելով միայն այն, ինչ մեզ հարկավոր Է»,-ընդգծել է նախագահը:

Լուկաշենկոյի խոսքով՝ անհրաժեշտ է մշակել փոխգործակցության հստակ մեխանիզմներ:

«ԵԱՏՄ-ն տնտեսական ուժի կենտրոն դարձնելու միակ ուղին կոոպերացման հիման վրա հզոր ու ժամանակակից արտադրական բազա զարգացնելն է»,- ասել է Բելառուսի նախագահ։