Մամուլի տեսություն 08-11-2016
«Եթե Brexit-ի պատճառով Լոնդոնը կորցնի Եվրոպական միասնական շուկան, այս կուսակցությունը դեմ կգնա Brexit-ի գործընթացին»,ասել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդը:
Ռեսալաթ
Նոր հակամարտություն Լոնդոնում
Բրիտանիայում Լեյբորիստական կուսակցության առաջնորդ՝ Ջերեմի Կորբինը Brexit-ի կապակցությամբ սկանդալային հայտարարություն է արել: Բրիտանիայի իրադարձությունները ցույց են տալիս ,որ Brexit-ի իրականացումը գտնվում է բարդ ու դժվարին ճանապարհի վրա: Ներկայումս Brexit-ը դարձել է այդ երկրի ներքին կուսակցությունների վեճերի թեման: Բրիտանիայի Գերագույն դատարանի որոշման համաձայն՝ այդ երկրի խորհրդարանը պետք է իր վերջնական տեսակետը հայտնի Brexit-ի կապակցությամբ: Խորհրդարանի մի խումբ պատգամավորներ դեմ են ԵՄ-ի կազմից այդ երկրի դուրս գալուն և պահանջում են վերանայել այդ գործընթացը: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր ,որ շուտով կմեկնարկի ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու գործընթացը:Իսկ Կորբինի վերջերս արած հայտարարությունը խորհելու տեղիք է տալիս: Նա հայտարարել է,որ եթե Brexit-ի պատճառով Լոնդոնը կորցնի Եվրոպական միասնական շուկան, այս կուսակցությունը դեմ կգնա Brexit-ի գործընթացին: Այս հարցը կասկածներ է առաջացրել իր պարտավորությունները կատարելու Թերեզա Մեյի կարողության կապակցությամբ:
---
Ջոմհուրի Էսլամի
ԱՄՆ-ն․« Հաշված օրեր են մնացել ԻԼԻՊ-ին»
Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պատերազմող կոալիցիայում ԱՄՆ-ի ներկայացուցիչ՝ Բերթ Մաք Գուրգն ասել է.«Կիրակի օրը մեկնարկել է ԻԼԻՊ-ի ճիրաններից Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրման գործողության առաջին փուլը: Մենք Թուրքիայի հետ ամուր կապեր ենք պահպանում, ԻԼԻՊ-ն ահավոր ահաբեկչական պատերազմ է ղեկավարում» , նշել է նա: Կոալիցիայում Օբամայի ներկայացուցիչը հավելել է.«ԻԼԻՊ-ի պարագլուխ Աբուբաքր Ալ-Բաղդադին իր կյանքի վերջին օրերն է անցկացնում: Նվազել են այդ ահաբեկչական խմբավորման ղեկավարների թիվը: Մենք փորձում ենք առաջիկա օրերին մեծացնել մեր ճնշումները ԻԼԻՊ-ի նկատմամբ: Ամենայն դեպս կարելի է ասել, որ հաշված օրեր են մնացել ԻԼԻՊ-ին» նշել է նա: Իսկ Սիրիայի ԱԳ նախարար՝ Վալիդ Ալ-Մուալեմն ընդգծել է.«Հալեպ քաղաքի ազատագրումը փոխելու է Սիրիայի կապակցությամբ արևմուտքի դիրքորոշումը»: Հալեպ քաղաքի ազատագրումը պատճառ կդառնա ,որ արևմտյան երկրները վերանայեն իրենց սխալ դիրքորոշումը կապված Սիրիայի նախագահ՝ Բաշշար Ասադի իշխանությունից հեռանալու արևմուտքի պնդումների հետ:
---
Ջամե Ջամ
Նոր շրջադարձ Միջին Արևելքում
Իրաքում ԱՄՆ-ն կարողացավ առանց առճակատման կոալիցիա կազմել և ճանապարհ հարթել ԻԼԻՊ-ին հարվածելու համար: Իսկ Սիրիայում ԱՄՆ-ն ճգնաժամը համար վերածել է սպանդանոցի: Հալեպի ճակատամարտը ճակատագրական է: Մյուս կողմից ստացված հաղորդումները վկայում են ,որ Սաուդյան Արաբիան դերակատար է տարածաշրջանի բազում դեպքերում այդ թվում Ռաֆիղ Հարիրիի սպանության գործում,որն անցյալում փորձում էին վերագրել Իրանին: Տարածաշրջանի իրադարձությունները ցույց են տալիս,որ այսուհետ ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերություններն անցյալի նման չեն լինելու: Ս.Արաբիան այլևս չի վստահում ԱՄՆ-ին և փորձում է ռազմական անկախություն ձեռք բերել: Եթե Սիրիայի ուժերը փորձեն Իրանի և ՌԴ-ի օգնությամբ ազատագրել Հալեպը ,բոլոր հակամարտ կողմերը կընդունեն այս իրողությունը,ինչը կնպաստի ՌԴ-ի դիրքորոշման ամրապնդմանը Միջին Արևելքում և Իրանի հեղինակության մեծացմանը: Այդիսկ պատճառով ԱՄՆ-ն ամեն ինչ անում է,որ դա տեղի չունենա:
---
News.am
Die Welt․ Եվրոպան կախման մեջ է հայտնվել Էրդողանից
Թուրքիայի հետ կնքելով միգրանտների մասին գործարք՝ Եվրոպան կախման մեջ է ընկել Էրդողանից, սնելով նրա ամենազորության նկրտումները ։ Թուրքիան վերածվում է բռնապետության, արձանագրում է Die Welt –ի հոդվածագիրը ու խոսում այն մասին, որ նման միտումը դրամատիկ է նաեւ Գերմանիայի համար։
«Ընդդիմադիր քաղաքական գործիչներին կալանավորում են գիշերվա կեսին, լրագրողներին նետում ճաղերի հետեւ, խմբագրություններ են փակում, ինտերնետը արգելափակում։ Թուրքիայի բարեկամների վախն այն առթիվ, որ Էրդողանը կարող է երկիրը նախագահական հանրապետության վերածել, չնչին է թվում այն վտանգի համեմատ, ինչ երկրին սպառնում է իրականում․ Թուրքիան բռնապետության է վերածվում»,- ասվում է հոդվածում։
Գերմանիայի բազմաթիվ քաղաքացիների համար, որոնք քրդական ու թուրքական արմատներ ունեն, դա դառնում է ողբերգություն:
«Երբ Էրդողանը նոր էր սկսել ոչ ժողովրդավարական միտումներ դրսեւորել երկրի կառավարման ոլորտում, Մերկելը նրան խստորեն քննադատում էր»,- նշում է հոդվածագիրը:«Հիմնական սխալը անցած տարի են գործել։ Թուրքիան ՆԱՏՕ-ի մասով դաշնակից է։ Աշխարհքաաղքականության տեսակետից երկիրը միշտ Արեւմուտքի անփոխարինելի գործընկերն է լինելու։ Բայց սխալ էր Էրդողանին վերագրել միգրացիոն ճգնաժամում ԵՄ փրկչի դերը, դրանով իսկ սնելով ամենակարողության մասին նրա ֆանտազիաները»,- վստահ է հեղինակը։
«Այս պահից սկսած Էրդողանը ստիպում է եվրոպացիներին բարձր գին վճարել այն բանի համար, որ սիրիացիներին, աֆղաններին, պակիստանցիներին, ու Հյուսիսային Աֆրիկայից եկած միգրանտներին չի թողնում Գերմանիա հասնել։«Քաղաքական զիջումների գնալ այլեւս չի կարելի»,- արձանագրում է լրագրողը։ Նրա կարծիքով Թուրքիայի համար վիզային ազատականացման մասին խոսք կարող է լինել միայն այն ժամանակ, երբ Անկարան իր օրենսդրությունը մոտեցնի իրավական պետության չափորոշիչներին։
Եթե Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների չեղարկումը, էլ չասենք ԵՄ-ին նրա անդամակցությունն այն պայմանն է, որի դեպքում Թուրքիան կկատարի փախստականների վերաբերյալ գործարքը, ուրեմն այդ գործարքը պետք է անվավեր ճանաչել, ամփոփում է հոդվածագիրը։
---
Galatv.am
Թրամփի հետ շատ դժվար կլինի, սակայն միեւնույն ժամանակհեշտ չի լինի Քլինթոնի հետ
«Գերմանիայի դաշնային կանցլերի գրասենյակում եւ ԱԳՆ-ում որոշակի անհանգստությամբ են հետեւում ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարին: Անգամ փորձառու դիվանագետները չեն կարողանում մտաբերել կոմպրոմատների նման հոսքով ընտրարշավ»,- Die Welt թերթում գրում են Ռոբին Ալեքսանդրը եւ Դանիել Շտուրմը:
«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հուսով են, որ ամերիկյան նախագահական ընտրություններում հաղթանակ կտանի Հիլարի Քլինթոնը, թեեւ անգամ այդ դեպքում Գերմանիային եւ ամբողջ Եվրոպային դժվարին ժամանակներ են սպասվում»:
«Եվ ԱԳՆ-ում եւ կանցլերի գրասենյակում բացարձակ վստահություն չկա, որ առավելության կհասնի Քլինթոնը: Թրամփը պարբերաբար նշում էր, որ Հիլարի Քլինթոնը հաղթելու դեպքում կդառնա «Ամերիկայի Անգելա Մերկելը»: Նա նկատի ունի գերմանացի կանցլերի միգրացիոն քաղաքականությունը, որը Թրամփն «իսկական խելագարություն» է որակել»,-նշում են հեղինակները:
«Քլինթոնի աշխատակազմը, սակայն, չի լինի գործընկեր առանց խնդիրների: Քլինթոնը փորձառու քաղաքական գործիչ է, եւ նա առավել կոշտ քաղաքականություն կվարի, քան Օբաման: Նա ՆԱՏՕ-ի հարցում Եվրոպայից ավելի շատ ջանքեր կպահանջի»:
«Գերմանացի գործիչները կարծում են, որ Թրամփի հետ շատ դժվար կլինի, սակայն միեւնույն ժամանակ հեշտ չի լինի Քլինթոնի հետ, համենայնդեպս, ոչ էժան: Նրանք կարծում են, որ ԱՄՆ նախկին պետքարտուղարը կփորձի շտկել իրավիճակը եւ Մերձավոր Աեւելքում առավել լուրջ դերակատարություն կստանձնի, ինչը բխում է Գերմանիայի շահերից, սակայն միեւնույն ժամանակ Քլինթոնը կպահանջի ՆԱՏՕ-ի ծախսերի հարցում եվրոպացիների առավել ակտիվ մասնակցությունը: Մերկելի աշխատակազմը պատրաստ է դրան եւ արդեն իսկ ավելացրել է պաշտպանական ծախսերը, սակայն ոչ բոլոր եվրոպական կառավարություններն են պատրաստ դրան»:
«Սակայն դա մանրուք է այն ամենի համեմատ, թե գերմանացի դիվանագետներն ինչ են սպասում Թրամփից: Մինչ օրս հայտնի չէ, թե ով կփոխարինի պետքարտուղար Քերիին, նաեւ պարզ չէ Թրամփի արտաքին քաղաքական ուղեգիծը, ծրագիրը եւ նրա թիմում մասնագիտական որակներ ունեցող բավարար թվով կադրերի առկայությունը»,-եզրափակում է Die Welt-ը:
Աղբյուր՝ Die Welt
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան