Հալեպի ազատագրման նշանակությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i46543-Հալեպի_ազատագրման_նշանակությունը
Սիրիայի բանակը պաշտոնապես հաստատել է Հալեպ ռազմավարական քաղաքի լիարժեք ազատագրման մասին լուրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2016 09:53 Asia/Tehran
  • Հալեպի ազատագրման նշանակությունը

Սիրիայի բանակը պաշտոնապես հաստատել է Հալեպ ռազմավարական քաղաքի լիարժեք ազատագրման մասին լուրը:

Լուրեր կան այն մասին, որ Հալեպի որոշ հատվածներում դեռ բախումներ են ընթանում: Սակայն Սիրիայի պաշտոնական աղբյուրներ հայտարարել են, որ առաջիկա ժամերի ընթացքում Հալեպը կատարելապես մաքրվելու է ահաբեկիչների ներկայությունից:

Վերջին շաբաթների ընթացքում, ահաբեկիչները ծանր կորուստներ են ունեցել Հալեպում: Տարբեր նիստեր անկացնելով, նրանց հովանավորները փորձել են Հալեպի արևելքում դադարեցնել Սիրիայի բանակի և նրա դաշնակիցների գործողությունները: 

Անտարակույս Դամասկոսում և Հոմսում կրած պարտությունից հետո, Հալեպն ահաբեկիչների վերջին հույսն էր համարվում և այս քաղաքի լիարժեք ազատագրումը փոխելու է Սիրիայում պատերազմի  ընթացքը:

Հալեպում ահաբեկիչների պարտությունը շրջաադարձային նշանակություն ունի վերջին ամիսների ընթացքում ահաբեկիչների նկատմամբ Սիրիայի արձանագրած հաջողություններում:

Հալեպի ազատագրումը Արևմուտքի, սիոնիստների և ահաբեկչությունը հովանավորող մի շարք արաբական պետությունների ու Թուրքիայի նախագծի ձախողումն էր:

Արևմուտքը և Իսրայելը դավադրողական քաղաքականություն են հետապնդում տարածաշրջանում:

Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար՝ Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Իրաքի և Սիրիայի մասնատմամբ տարածաշրջանի խնդիրները կկարգավորվեն , ինչը վկայում է Միջին Արևելքում Իսրայելի տարածամոլական նկրտումների մասին:

Որպես Սիրիայի առանցքային նշանակություն ունեցող քաղաք՝ Հալեպը Սիրիայի դեմ դավեր նյութող պետությունների ուշադրության կենտրոնում է գտնվում: Այդպիսով ահաբեկիչների օրակարգում դրվեց Հալեպի գրավմամբ Սիրիայի մասնատման նախագիծը: Սակայն Սիրիայի բանակի և ժողովրդական ուժերի   դիմադրությույամբ, այդ նպատակը ձախողեց:

Հալեպում ահաբեկիչների ձախողումը նաև տարածաշրջանային ձեռքբերումներ է ունենալու և ոգևորելու է ահաբեկիչների դեմ պայքարող ուժերին:

Միջին Արևելքում ահաբեկիչների թուլացումը ենթահող է ստեղծելու տարածաշրջանում ավելի մեծ հաջողությունների, այդ թվում Իրաքի Մոսուլի և Լիբիայի մեծ թվով տարածքների ազատագրման համար: Հալեպում Սիրիայի բանակի և ժողովրդական ուժերի արձանագրած հաղթանակը լուսավոր ապագա է խոստանում ահաբեկիչների դեմ պայքարում: