Հալեպի ազատագրման նշանակությունը
Սիրիայի բանակը պաշտոնապես հաստատել է Հալեպ ռազմավարական քաղաքի լիարժեք ազատագրման մասին լուրը:
Լուրեր կան այն մասին, որ Հալեպի որոշ հատվածներում դեռ բախումներ են ընթանում: Սակայն Սիրիայի պաշտոնական աղբյուրներ հայտարարել են, որ առաջիկա ժամերի ընթացքում Հալեպը կատարելապես մաքրվելու է ահաբեկիչների ներկայությունից:
Վերջին շաբաթների ընթացքում, ահաբեկիչները ծանր կորուստներ են ունեցել Հալեպում: Տարբեր նիստեր անկացնելով, նրանց հովանավորները փորձել են Հալեպի արևելքում դադարեցնել Սիրիայի բանակի և նրա դաշնակիցների գործողությունները:
Անտարակույս Դամասկոսում և Հոմսում կրած պարտությունից հետո, Հալեպն ահաբեկիչների վերջին հույսն էր համարվում և այս քաղաքի լիարժեք ազատագրումը փոխելու է Սիրիայում պատերազմի ընթացքը:
Հալեպում ահաբեկիչների պարտությունը շրջաադարձային նշանակություն ունի վերջին ամիսների ընթացքում ահաբեկիչների նկատմամբ Սիրիայի արձանագրած հաջողություններում:
Հալեպի ազատագրումը Արևմուտքի, սիոնիստների և ահաբեկչությունը հովանավորող մի շարք արաբական պետությունների ու Թուրքիայի նախագծի ձախողումն էր:
Արևմուտքը և Իսրայելը դավադրողական քաղաքականություն են հետապնդում տարածաշրջանում:
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար՝ Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Իրաքի և Սիրիայի մասնատմամբ տարածաշրջանի խնդիրները կկարգավորվեն , ինչը վկայում է Միջին Արևելքում Իսրայելի տարածամոլական նկրտումների մասին:
Որպես Սիրիայի առանցքային նշանակություն ունեցող քաղաք՝ Հալեպը Սիրիայի դեմ դավեր նյութող պետությունների ուշադրության կենտրոնում է գտնվում: Այդպիսով ահաբեկիչների օրակարգում դրվեց Հալեպի գրավմամբ Սիրիայի մասնատման նախագիծը: Սակայն Սիրիայի բանակի և ժողովրդական ուժերի դիմադրությույամբ, այդ նպատակը ձախողեց:
Հալեպում ահաբեկիչների ձախողումը նաև տարածաշրջանային ձեռքբերումներ է ունենալու և ոգևորելու է ահաբեկիչների դեմ պայքարող ուժերին:
Միջին Արևելքում ահաբեկիչների թուլացումը ենթահող է ստեղծելու տարածաշրջանում ավելի մեծ հաջողությունների, այդ թվում Իրաքի Մոսուլի և Լիբիայի մեծ թվով տարածքների ազատագրման համար: Հալեպում Սիրիայի բանակի և ժողովրդական ուժերի արձանագրած հաղթանակը լուսավոր ապագա է խոստանում ահաբեկիչների դեմ պայքարում: