Զարիֆի նամակը Մոգերինիին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i47287-Զարիֆի_նամակը_Մոգերինիին
Ֆեդերիկա Մոգերինիին նամակ հղելով՝ Իրանի արտգործնախարարը պահանջել է Իրանի դեմ շրջափակումները երկարաձգելու ԱՄՆ-ի վերջերս ընդունած որոշման հարցով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովի նիստի անցկացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2016 15:34 Asia/Tehran
  • Զարիֆի նամակը Մոգերինիին

Ֆեդերիկա Մոգերինիին նամակ հղելով՝ Իրանի արտգործնախարարը պահանջել է Իրանի դեմ շրջափակումները երկարաձգելու ԱՄՆ-ի վերջերս ընդունած որոշման հարցով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովի նիստի անցկացումը:

Շաբաթ օրը Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին հղած պաշտոնական նամակում Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Մոգերինիից պահանջել է ՀԳՀԾ-ի բոլոր կողմերին անհրաժեշտ տեղեկություններ փոխանցելով, նախադրյալներ ստեղծել ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի և շրջափակումների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի նիստի անցկացման համար՝ ԱՄՆ-ի վերջերս ընդունած որոշմանը վերահասու լինելու նպատակով:

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար՝ Ֆեդերիկա Մոգերինին նաև Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովի համակարգողն է:

Վերջին 1.5 տարվա ընթացքում Իրանը կատարել է իր բոլոր հանձնառությունները ՀԳՀԾ-ի շրջանակում: Հետևաբար նկատի ունենալով այդ ծրագրի հանձնառությունների փոխադարձ լինելու սկզբունքը, այդ սկզբունքին հակասող ցանկացած որոշում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտում է նշանակելու: Մոգերինիին հղած զարիֆի նամակում կարևորվել է ՀԳՀԾ-ի կատարյալ իրագործումը բոլոր կողմերի կողմից:

ՀԳՀԾ-ի իրագործման հարցում կան անորոշություններ, որոնք մտահոգություն են պատճառել նաև Եվրամիությանը: ԱՄՆ-ի Կոնգրեսի ընդունած որոշումը և Իրանի դեմ շրջափակումները երկարաձգելու նախագահ Բարաք Օբամայի քայլը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի պետայրերը ձգտում են արգելքներ հարուցել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործման հարցում:

ՀԳՀԾ-ը ԱԽ-ի կողմից երաշխավորված և ՄԱԳԱՏԷ-ի կողմից վերահսկվող միջազգային հանձնառություն է: Հետևաբար ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին  Իրանի արտգործնախարարությանը և ատոմային էներգիայի կազմակերպությանը պատասխանատու է համարել այդ գործողությունների իրագործման խախտման հարցում ԱՄՆ-ի հանձնառություններին հետևելու համար:

Հեռուստատեսային հաղորդման ընթացքում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին հավաստիացրել է, որ ՀԳՀԾ-ի հարցում Իրանը բացահայտորեն հայտնում է իր դիրքորոշումները: Նա նշել է, որ այդ հարցում արևմուտքը չի կատարել իր հանձնառությունները  և այդ համաձայնագրի իրագործումից հետո, արտասահմանյան բանկերը կապ չեն հաստատել Իրանի հետ:

Ավելի վաղ, Իրանն ընդգծել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հարցում ոչ մի խախտում չի հանդուրժելու և այդ հարցին հետևելու է միջազգային շրջանակներով, ինչպես նաև ԱԽ-ի թիվ 2231 բանաձևում նախատեսված կարգով:

Այն ինչ ակնհայտ է, Իրանն աշխարհին ապացուցել է, որ երկխոսության ու համագործակցության կողմնակից է, սակայն վստահություն ստեղծելը երկկողմ գործընթաց է: Մոգերինիին հղած Զարիֆի նամակը ևս այդ շրջանակում է գնահատվում: ԱՄՆ-ի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտումն անվստահություն է առաջացնում ՄԱԳԱՏԷ-ի նկատմամբ: Այդ շրջանակում, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն՝ Ալի Աքբար Սալեհիի հրավերով կիրակի օրը Թեհրան է ժամանել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարը՝ ՀԳՀԾ-ի իրագործման հարցով իրանցի պաշտոնյաների հետ բանակցելու նպատակով: