ԱՄՆ-Արաբիա-Իսրայել ՝ սպառազինական գործարք
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i62680-ԱՄՆ_Արաբիա_Իսրայել_սպառազինական_գործարք
Իսրայելը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի և Արաբիայի միջև սպառազինական համաձայնագրի ստորագրվելու կապակցությամբ: Իսկ ԱՄՆ-ն իր ամենաարդիական զենքերը հենց Սիոնիստական ռեժիմին է տրամադրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2017 13:42 Asia/Tehran
  • ԱՄՆ-Արաբիա-Իսրայել ՝ սպառազինական գործարք

Իսրայելը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի և Արաբիայի միջև սպառազինական համաձայնագրի ստորագրվելու կապակցությամբ: Իսկ ԱՄՆ-ն իր ամենաարդիական զենքերը հենց Սիոնիստական ռեժիմին է տրամադրում:

Մայիսի 20-ին, ԱՄՆ նախագահ  Դոնալդ Թրամփը ժամանել է Ռիադ: Մայիսի 22-ին նա լքել է Ռիադը ՝ մեկնելով օկուպացված տարածքներ: Ռիադ այցի ընթացքում Արաբիայի հետ ԱՄՆ-ը ստորագրել է 110 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինական համաձայնագիր , ինչի հետևանքների  կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել Իսրայելի էներգետիկայի նախարարը: Այնուամենայնիվ, սպառազինական համաձայնագրին իրո՞ք կարող է վնասել Իսրայելի ռեժիմին:

Վերջին տարիներին Իսրայելի և Արաբիայի հարաբերություններն էապես փոխվել են՝ թշնամանքից վերածվելով մրցակցության: Ուստի եթե նույնիսկ Արաբիայի հետ ԱՄՆ-ի սպառազինական համաձայնագրերը մտահոգիչ լինեն, այդ մտահոգությունը չի կարող մեծ լինել: Թեև Իսրայելը և Արաբիան Միջին արևելքում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներն են, սակայն ԱՄՆ-ի համար Իսրայելը շատ ավելի կարևոր է , քան Արաբիան: Այդպիսով, ԱՄՆ-ն Իսրայելի անվտանգության դեմ ոչ մի քայլ չի անելու:

Մյուս հարցն այն է , որ թեև ԱՄՆ-ն Արաբիայի հետ մեծամասշտաբ համաձայնագիր է կնքում , սակայն ամերիկյան ամենաարդիական զենքերը հայտնվում են Իսրայելում, այլ ոչ թե Արաբիայում: Փաստորեն ուռճացնելով Իրանի վտանգը, ԱՄՆ-ը թվացյալ թշնամու և դավադրության տեսության օգնությամբ, Արաբիային խրախուսում է սպառազինական պայմանագրեր ստորագել : Իսկ Իսրայելի հետ հարաբերություններում , կարգավիճակը փոխվում է և դառնում ռեժիմի «Անվտանգությունը պաշտպանության հանձնառություն»:

Սաուդցիների հետ սպառազինական համաձայնագրեր կնքելով, ինչպես Թրամփն է ցանկանում, Վաշինգտոնը կթում է Ռիադին : ԱՄՆ-ն ապահովում է հսկայական եկամուտներ, իսկ մյուս կողմից իր արդիական զենքերը ՝ ռազմական օգնության անվան ներքո,  Իսրայելին է տրամադրում: 2016 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ը և Իսրայելը ստորագրեցին ռազմական ամենախոշոր օգնության մասին համաձայնագիր: Այդպիսով ԱՄՆ կառավարությունն առաջիկա տասը տարիներին ռազմական օգնության փաթեթեի տեսքով Իսրայելին է տրամադրելու 38 միլիարդ դոլարի զենք:

ԱՄՆ-Արաբիա սպառազինական համաձայնագիրը Իսրայելի համար վտանգ չի ներկայացնում, իսկ Իսրայելի էներգետիկայի նախարարն այդ կապակցությամբ մտահոգություն է հայտնել ՝ միմիայն Դոնալդ Թրամփից միավորներ ստանալու համար: Արաբիայի և ԱՄՆ-ի միջև  համաձայնագիրը կնքվել է Ռիադից տնտեսական շահեր ապահովելու նպատակով: Ինչպես որ Սիոնիստական ռեժիմը ևս տեղեկացրել է Հնդկաստանի հետ 630 միլիոն դոլարի արժողությամբ ավիացիոն պաշտպանության հմակարգերի վաճառքի նոր համաձայնագրի ստորագրման մասին: Իսրայելի և Հնդկաստանի միջև ստորգրված այս նոր համաձայնագիրը չի ընդգրկվում վերջին տասը տարիներին Հնդկաստանի զինված ուժերի հետ իսրայելական ընկերությունների միջև համագործակցությունը: