Պաղեստինցիները հակադարձել են Երուսաղեմում Իսրայելի սադրիչ քայլերին
ՀԱՄԱՍ-ի խոսնակը` օկուպացված Երուսաղեմում «Լացի պատի» մոտ Սիոնիստական ռեժիմի կառավարության նիստի գումարումը որակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բռնագրավյալ տարածքներ կատարած այցի հետևանք:
Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ևս անօրինական է գնահատել Ալ-Աղսա մզկիթի մոտ Սիոնիստական ռեժիմի կառավարության նիստի գումարումը: Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը կիրակի օրն առաջին անգամ, իր հերթական շաբաթական նիստը գումարել է Ալ-Աղսա մզկիթի հարևանությամբ` «Լացի պատի» մոտ: Վերջին օրերին Սիոնիստական ռեժիմի բռնությունները ծավալվել են, ինչում անկասկած իր ազդեցությունն է ունեցել ԱՄՆ նախագահի օկուպացված տարածքներ կատարած այցը: Այցի ընթացքում Թրամփը կրկին անգամ շեշտել է, որ սատարելու է Սիոնիստական ռեժիմին: Ռեժիմի կառավարության նիստը «Լացի պատի» մոտ գումարելու որոշումը համարվում է վտանգավոր ու սադրիչ քայլ, որն էլ վկայում է Երուսաղեմը հրեականացնելու ուղղությամբ և Ալ-Աղսա մզկթի դեմ ոտնձգություն կատարելու՝ այդ ռեժիմի ջանքերի մասին:
Վերջին օրերին, պաղեստինյան իրադարձությունները եղել են Թրամփի տարածաշրջան կատարած այցի հակակշռի տակ: ԱՄՆ նախագահի այցը վկայում է ԱՄՆ արտաքին քաղաքականությունում Սիոնիստական ռեժիմի զբաղեցրած առանձնահատուկ դիրքի մասին: Թրամփի նախագահության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի պետայրերի միջև փոխայցելություններն ավելի հաճախակի են դարձել: Դա խոսում է այն անհերքելի փաստի մասին, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի միջև ծավալուն համագործակցությունների նպատակն է՝ տարածաշրջանում իրականացնել ԱՄՆ-ի ծրագրերը և ամբողջությամբ ոտնահարել պաղեստինցիների իրավունքները:
Պաղեստինյան տարածքների այցի ընթացքում Թրամփն անարգել է իսլամական սրբավայրերը, ինչն ապացուցում է, որ նա անում է այն ինչ Նեթանյահուն ցանկանում է: Իսրայելի իմպերիալիստական նպատակների հարցում, ԱՄՆ-ը որոշել է առավել քան երբևէ օգտակար լինել: Նման աջակցությունների պատճառով, Սիոնիստական ռեժիմը դարձել է ավելի հանդուգն: Վերջին տարիներին ռեժիմի վարչապետի կողմից Իսրայելի ամենածայրահեղական կազմով կառավարության ձևավորման հետևանքով, ռեժիմի ագրեսիվ քայլերն առավել լուրջ բնույթ են ստացել:
Ալ-Աղսա մզկիթի դեմ սիոնիստ ավանաբնակների ոտնձգությունը, ինչպես նաև Երուսաղեմում հաստատվելու համար Իսրայելի ռեժիմի ջանքերը, խոսում են պաղեստինյան տարբեր շրջաններում Իսրայելի տեղաշարժերի նոր փուլի մասին: Այդ կապակցությամբ, Երուսաղեմի հարցերով նախարարություն հիմնելու համար Նեթանյահուի ծրագիրը վկայում է մզկիթի նկատմամբ ռեժիմի դավադրության մասին: Դա այն դեպքում, երբ ռեժիմի պետայրերի օրակարգում միշտ էլ եղել է Սիոնիստական ռեժիմի վարչական ու կառավարական կառույցները Երուսաղեմ փոխադրելու հարցը: Իսրայելի պետայրերը շարունակ պնդում են, որ Երուսաղեմը համարվում է գրավված տարածքների անբաժան մասնիկը: Սա Ալ-Աղսա մզկիթի դեմ ռեժիմի սադրիչ քաղաքական քայլերի նախաբանն է: Այդ մասին է վկայում Երուսաղեմում կառավարության նիսի գումարումը: Այս հարցում, սիոնիստներին աջակցում են ամերիկացի պետայրերը՝ ռեժիմին կանաչ ազդանշան տալով: Այդպիսով ԱՄՆ-ը հատուկ դեր է ստանձում ՝ Երուսաղեմում Իսրայելի իմպերիալիստական դավերը ղեկավարելու հարցում: