Երուսաղեմի համաշխարհային օրը, Իսլամական աշխարհի հզորության ցուցադրումը սիոնիստների դավադրությունների դեմ
Այս տարի Երուսաղեմի համաշխարհային օրը առանձահատուկ կարևորություն ունի, քանի որ ԱՄՆ-ի գլխավորած իմպերիալիստական համակարգը և արաբական հետադեմ ռեժիմներն ու Սիոնիստական ռեժիմը փորձում են լուսանցք մղել պաղեստինցիների և Երուսաղեմի հարցը:
Իրանի իսլամական հեղափոխության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնին Ռամազան բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ օրը հռչակեց որպես Երուսաղեմի համաշխարհային օր: Այդ քայլով Իմամ Խոմեյնին Պաղեստինի հարցը բարձրացրեց միջազգային հարթակում: Պաղեստինի հարցը իսլամական աշխարհի առաջին խնդիրն է և Սիոնիստական ռեժիմը մուսուլման ժողովուրդների և արաբների թիվ մեկ թշնամին է համարվում:
Իմամ Խոմեյնիի հայացքը Պաղեստինի և Երուսաղեմի հարցի նկատմամբ պատճառ դարձավ, որ Պաղեստինի և Երուսաղեմի դեմ ուղղված արաբական,ամերիկյան և սիոնիստական դավադրությունները չեզոքանան և Իրանի իսլամական հանրապետության հիմնադրի հեռատեսության շնորհիվ այսօր հաշտվողական գծին գերակայում է ինթիֆադայի և դիմադրության ճանապարհը»:
Պաղեստինի ինթիֆադայի դիմադրության շարժումը փոփոխության է ենթարկել Պաղեստինի հավասարությունները և կասկածի տակ է տարել Սիոնիստական կեղծ ռեժիմի հետ հաշտվողական քայլերը: Այսօր պաղեստինցի երիտասարդները հենվելով առաջին և երկրորդ ինթիֆադայի փորձի վրա, սկսել են Պաղեստինի երրորդ ինթիֆադայի պայքարը:
Այն բանից հետո, երբ արաբական որոշ հետադեմ ռեժիմներ հաշտվողական քաղաքականություն որդեգրեցին Սիոնիստական ռեժիմի նկատմամբ և դրա հետևանքով անելացան սիոնիստների ճնշումները Ալ-Աղսա մզկիթի դեմ, 2015 թ.-ին պաղեստինցիները սկսեցին երրորդ ինթիֆադան: Երուսաղեմի ինթիֆադան մեծ սպառնալիք է դարձել Իսրայելի անվտանգության համար: Պաղեստինի ժողովուրդի ինթիֆադայի փորձը ցույց է տալիս, որ Պաղեստինի տեսլականի շուրջ հաշտվողական քաղաքականությունը ապարդյուն է անցել և միայն պետք է կենտրոնանալ Պաղեստինի ինթիֆադայի և իսլամական երկրների միասնության ռազմավարության վրա:
Միջին Արևելքի տարածաշրջանի վերջին զարգացումները, հատկապես ահաբեկչությունը, պատերազմներն ու տարբեր ճգնաժամերը վկայում են ԱՄՆ-ի գլխավորությամբ և Սիոնիստական ռեժիմի կողմից Երուսաղեմի և Պաղեստինի տեսլականի դեմ ուղղված դավադրության մասին:
Այս դավադրության նպատակն է պատերազմ հրահրել իսլամական երկրների միջև, հանրության ուշադրությունը իսլամական աշխարհի թիվ մեկ թշնամի Իսրայելից շեղելու նպատակով:
Այսօր արաբական որոշ երկրներ, այդ թվում` Սաուդյան Արաբիան փորձում են մասնակցելով Սիոնիստական ռեժիմի հետ հաշտության գործընթացին, մուսուլմանների և Պաղեստինի բռնահարված ժողովրդի բարեկամ Իրանին ներկայացնել որպես մանկասպան և ոճրագործ Սիոնիստական ռեժիմի թշնամի:
Նկատի առնելով այս ծրագրված քաղաքականությունը, այս տարի ավելի է մեծանում Երուսաղեմի համաշխարհային օրվա կարևորությունը: