Չնայած ԱՄՆ-ի սադրանքներին` Անվտանգության խորհուրդը դրական է վերաբերվում ՀԳՀԾ-ին
ՀԳՀԾ-ի կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցը ներկայացվել է ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի շրջագնակում Իրանի գործունեության քննարկմանը նվիրված ԱԽ-ի լուսաբանական նիստում, որի համաձայն Իրանը հարգել է ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած իր բոլոր պարտավորությունները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշն այդ զեկույցում նշել է. «Հիմք ընդունելով ԱԷՄԳ-ի 7 զեկույցներն, Իրանի միջուկային ծրագիրը շարունակում է խաղաղասիրական բնույթ կրել և ԱԽ-ի անդամների մեծամասնությունը և ԵՄ-ի ներկայացուցիչը ողջունում են ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի վերցրած քայլերը»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր զեկույցի մեկ այլ բաժնում ԻԻՀ-ին կոչ է արել հրաժարվել բալիստիկ հրթիռներ արձակելուց: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիկի Հեյլինմ պատրվակ ծառայեցնելով Անտոնիո Գութերեշի զեկույցի այդ հատվածը հայտարարել է, որ Իրանը բալիստիկ հրթիռներ արձակելով և հրթիռների հետ կապված սարքավորումների անօրինական գնումներ կատարելով, ոտնահարել է ԱԽ-ի թիվ 2231 բանաձևը: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը շարունակելով մթնոլորտն Իրանի դեմ պղտորելու իր ջանքերը հայտարարել է, որ Իրանի սպառազինությունն ու ռազմական խորհրդատուները սրում են տարածաշրջանային բախումներն ու բարդացնում են դրանց կարգավորումը:
ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԱԽ-ի լուսաբանական նիստը, հինգշաբթի երեկոյան առանց որոշակի եզրակացության հանգելու, ավարտեց իր աշխատանքը: Նիստում ներկայացված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցի որոշ բաժիններում, և ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ներկայացուցիչների դիրքորոշումներում ակնհայտ էր տիրող քաղաքական մոտեցումը: Չնայած ՀԳՀԾ-ի հանդեպ ԱԽ-ի նիստի մասնակիցների, այդ թվում` ԵՄ-ի ներկայացուցչի, ինչպես նաև Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչների դրական հայացքներին, ԱՄՆ-ն անցյալի նման անհիմն հայտարարություններ կատարելով փորձեց խաթարել ՀԳՀԾ-ն ու ոտնահարել իր ստանձնած պարտավորությունները:
2016 թվականի հունվարի 16-ին` ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց հետո ԱԷՄԳ-ն, որպես միջուկային համաձայնությունը վերահսկող կառույց, 7 զեկույց է հրապարակել և ապացույցներով հաստատել է ՀԳՀԾ-ի գործադրման շարունակվելն ու նաև դրա հանդեպ Իրանի հավատարմությունը: Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ն մշտապես խափանել է ՀԳՀԾ-ի գործադրումը և միևնույն ժամանակ ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս հարցեր առաջ քաշելով ու քաղաքական մեկնաբանության ենթարկելով թիվ 2231 բանաձևն, անհիմն մեղադրանքներ է հասցեագրել Իրանին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու ԱՄՆ-ն այն պայմաններում են Իրանին կոչ արել հրաժարվել բալիստիկ հրթիռներ արձակելուց, երբ թիվ 2231 բանաձևում Իրանից պահանջվել է միջուկային մարտագլխկներ կրելու ընդունակությամբ բալիստիկ հրթիռների հետ կապված որևէ գործունեություն չունենալ: Իրանը բազմիցս ընդգծել է, որ միջուկային զենքը տեղ չունի իր ռազմական հայեցակարգում և Իրանի հրթիռները հիմնականում միջուկային մարտագլխիկներ կրելու ընդունակությամբ չեն նախագծվել: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչն այն պայմաններում է ՀԳՀԾ-ի շրջանակներից դուրս հարց առաջ քաշում ու մեղադրանքներ է հասցեագրում Իրանին, երբ ԱՄՆ-ն հիմնականում չի հարգել ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած իր պարտավորություները և այդ կապակցությամբ ՄԱԿ-ը Վաշինգտոնի խափանիչ քայլերի հանդեպ միայն դիտորդի դերում է հանդես եկել:
ԱՄՆ-ի Սենատի վերջին որոշումը ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց հետո դրա ոգին խաթարող մեկ այլ քայլ է համարվում ու չնայած դրան Սպիտակ տունը քողարկելու համար իր խոստումնադրժությունն ու նաև տարածաշրջանում իր քաղաքականությունների կրած պարտությունը մանևր է կատարում ՀԳՀԾ-ի շրջանակներից դուրս գտնվող հարցերի շուրջ և փորձում է իրագործել իր քաղաքական նպատակները: