Արաբիան պատերազմում է եմենցի երեխաների դեմ
Ինչպես նշվել է Զինյալ բախումների ժամանակ երեխաների իրավունքների ոտնահարման մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի զեկույցի նախաբանում, սաուդական ոտնձգիչ կոալիցիան մեղադրվել է երեխաների իրավունքների ոտնահարման մեջ:
«Ֆրանս պրես» գործակալությանը հասանելի են դարձել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցի որոշակի հատվածները: Մոտ ապագայում Գուտերեշի զեկույցն Անվտանգության խորհրդին է տրամադրվելու, որտեղ հայտարարված է, որ եմենցի երեխաների 50 տոկոսի մահվան պատասխանատուն սաուդական կոալիցիան է: «2016 թվականին սաուդական կոալիցիան Եմենում զանգվածաբար ոտնահարել է երեխաների իրավունքները».նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցում:
Միջազգային հանրությունը լավ տպավորություններ չունի ՄԱԿ-ի նախկին քարտուղար Պան Գի Մունի պաշտոնավարման օրերիից: Նրա օրոք, Արաբիան հայտնվեց երեխաների իրավունքները ոտնահարողների սև ցուցակում: Թեև ՄԱԿ-ի նման կազմակերպությունից ակնկալվում է նման քայլերի նախաձեռնումը, սակայն երբ մարդու իրավունքների հարցում և քաղաքական դիրքորոշումների դաշտում տիրակալ են լինում հակասությունները, ապա կարելի է ասել, որ միջազգային կառույցները ևս ղեկավարվում են նման երկակի քաղաքականությամբ:
Երբ Պան Գի Մունը սաուդական կոալիցիայի անունը զետեղեց երեխաների իրավունքները ոտնահարողների ցուցակում, Արաբիան դիմեց ֆինանսական սպառնալիքների, որն էլ հաղթեց ՄԱԿ-ի նկատմամբ միջազգային հանրության ակնկալիքներին: Ի վերջո, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը 2016 թվականի հունիսին ցուցակից հանեց Արաբիայի անունը: ՄԱԿ-ի այդ կողմնորոշումը վկայում է այն մասին, որ մարդու իրավունքների հարցը միջոց է ծառայում և այդ կոմնորոշման հետևանքով է, որ լինելով մարդու իրավունքների ոտնահարման խորհրդանիշը, Սաուդիան Արաբիան դառնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ: Այդ կապակցությամբ, միջազգային հարցերում Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարի տեղակալ՝ Քազեմ Ղարիբաբադին վերջերս ասել է.«Երկիր, որը ոտնձգում է մյուս երկրների դեմ, դառնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ, ինչը վկայում է մարդու իրավունքների ոլորտում դիրքորոշումների հակասական բնույթի մասին»:
Հաշվի առնելով Եմենում տիրող աղետալի իրավիճակը, սաուդցի ոտնձգիչների հարձակումների հետևանքով խոլերայի համաճարակը , միջազգային հանրությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից պահանջում է սաուդական կոալիցիայի անունն ընդգրկել երեխաների իրավունքները ոտնահարողների ցուցակում : Այդ կապակցությամբ Եմենում ՄԱԿ-ի հատուկ փորձագետ Բիսմարկ Սուանգինը վերջերս հայտարարել է.«Եմենում պատերազմն ուղղված է երեխաներին, որոնք այսօր թերսնման պատճառով մահամերձ են, իսկ մյուս կողմից մոլեգնում է խոլերան»: