ԱՄՆ-ում փորձում են ճնշել Իսրայելի բոյկոտման շարժումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i75475-ԱՄՆ_ում_փորձում_են_ճնշել_Իսրայելի_բոյկոտման_շարժումը
ԱՄՆ-ում Իսրայելի բոյկոտման շարժման ազդեցության ոլորտը մեծանալով, Վիսկոնսին նահանգը միացավ այն նահանգների շարքին, որոնք արգելում են պետական պայմանագրերի կնքումը Իսրայելի բոյկոտումը հովանավորող գործակալությունների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2017 09:26 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում փորձում են ճնշել Իսրայելի բոյկոտման շարժումը

ԱՄՆ-ում Իսրայելի բոյկոտման շարժման ազդեցության ոլորտը մեծանալով, Վիսկոնսին նահանգը միացավ այն նահանգների շարքին, որոնք արգելում են պետական պայմանագրերի կնքումը Իսրայելի բոյկոտումը հովանավորող գործակալությունների հետ:

Ներկայումս ԱՄՆ-ի 50 նահանգների գրեթե կեսը հովանավորելով Իսրայելի ռեժիմին, քայլեր են ձեռնարկել կառույցների դեմ, որոնք բոյկոտել են այդ ռեժիմին:

2005թ. ձևավորվեց Իսրայելի ռեժիմի բոյկոտման շարժումը, որպեսզի ռեժիմին պարտադրվի հարգել միջազգային կանոններն ու Պաղեստինի ժողովրդի իրավունքները: Այդ շարժումը իր հաղորդագրություններում չորս գլխավոր նպաատակներ է հայտարարել, որոնք են՝ վերջ դնել Իսրայելի զավթողականությանը, պաղեստինյան տարածքներում դադարեցնել քաղաքատիպ ավանների կառուցումը, հավասարություն ստեղծել Իսրայելի արաբ քաղաքացիների համար, և պաշտոնապես ճանաչել պաղեստինցի փախստականների իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը:

Անցած 12 տարիների ընթացքում այս շարժումը մեծ ուշադրության է արժանացել աշխարհում, այդ թվում նաև ԱՄՆ-ում: Որոշ քաղաքացիական կառույցներ, առևտրային ընկերություններ, համալսարաններ ու մշակութային կենտրոններ իրենց հովանավորությունն են հայտնել Իսրայելի բոյկոտման շարժմանը: Օրինակ՝ մի շարք իրավական ու քաղաքացիական անձինք խուսափում են համագործակցել կամ գործարքի մեջ մտնել իսրայելական ընկերությունների կամ Իսրայելի ռեժիմին հովանավորող ընկերությունների հետ: Նրանք պնդում են, որ 20-րդ դարի վերջերը Հարավաֆրիկյան հանրապետության ապարտեիդ ռեժիմի դեմ իարականցված ձևաչափը, որն այդ ռեժիմին նահանջ պարտադրեց, այսօր պետք է կիրառվի Իսրայելի ապարտեիդ ռեժիմի դեմ:

Նշենք, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք հեղինակավոր համալսարաններ նույնպես միացել են Իսրայելի բոյկոտման շարժմանը և արդյունքում եծացել են ճնշումներն այդ ռեժիմի վրա: Ուսանողները որպես հասարակության երիտասարդ, կիրթ և ազդեցիկ խավ կարևոր դերակատարություն ունեն Իսրայելի օրինազանցությունները բարձրաձայնելու գործում և այդ հարցը խիստ մտահոգություն է առաջացրել Իսրայելի պաշտոնատարների և Եվրոպայում ու ԱՄՆ-ում այդ ռեժիմի հովանավորների մոտ:

Իսրայելի հովանավորները փորձում են Իսրայելի բոյկոտման շարժմանը հրեատյացության մեջ մեղադրելով, ճնշել և լռեցնել այդ ռեժիմի դեմ հնչող որևէ ձայն: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի կառավարությունը անսովոր քայլի դիմելով դուրս է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից միայն այն պատճառով, որ այդ կազմակերպությունը քննադատել է Իսրայելին և դատապարտել է այդ ռեժիմի ջանքերը Երուսաղեմի բնակչության կազմը փոխելու համար:

ԱՄՆ-ում Իսրայելի բոյկոտման շարժման նկատմամբ թշնամական այս մոտեցումը դաշնային կառավարությունից փոխանցվել է նաև նահանգային կառավարությունենրին , այնպես որ այդ երկրի Սահմանադրության մեջ նշված խոսքի ազատության սկզբունքին հակառակ, նահանգային կառավարությունները ճնշում են այդ շարժման անդամ իրավական ու քաղաքացիական անձանց: Համենայնդեպս, նկատի առնելով Իսրայելի պաշտոնատարների կողմից միջազգային իրավունքների անտեսումը և պաղեստինցիների իրավունքների ոտնահարումը, չի թվում, որ նման մոտեցումը կկարողանա կանխել Իսրայելի բոյկոտման շարժման միջազգային տարածումը: