Սիրիայի արևելքում ԻԼԻՊ-ը պարտվել է
Սիրիայի բանակային ուժերի և նրանց դաշնակիցների մուտքը սահմանամերձ Ալբու Քամալ քաղաք, նշանակում է Սիրիայի արևելքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման վերջին կենտրոնի ազատագրում: Ահաբեկչության դեմ պայքարում այդ կարևոր հաջողությունը ձեռք է բերվել ԻԼԻՊ-ի պաշարումից ռազմավարական Դեյր Էլ-Զոր քաղաքի ազատագրումից մեկ շաբաթ անց:
Սիրիայի բանակի և զինված ուժերի գլխավոր շտաբը նոյեմբերի 3-ին հաստատելով ԻԼԻՊ-ի ձեռքից Դեյր Էլ-Զորի ամբողջական ազատագրումը, հաստատել է, որ մինչև Սիրիայի մյուս շրջանների ազատագրումը, շարունակելու է ահաբեկչության դեմ պայքարը: Այդ շրջանակում, Լիբանանի «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը չորեքշաբթի օրը հաղորդել է, որ Սիրիայի բանակը Դիմադրության ուժերի աջակցությամբ, ազատագրել է Ալբու Քամալ քաղաքը որը համարվում է ԻԼԻՊ-ի վերջին կենտրոնը: Իրաքի հետ սահմանամերձ քաղաքը համարվում էր Սիրիայի արևելքում ԻԼԻՊ-ի միակ կենտրոնը: Իրաքի Ալ-Անբար նահանգի Ալ-Ղայեմ քաղաքը և հարակից շրջաններն ազատագրվել են նոյեմբերի երեքին: Սիրիայի բանակային և ժողովրդական ուժերը Ալբու Քամալ քաղաք մտնելուց հետո, սահմանային գոտում հանդիպել են իրաքյան ուժերի հետ:
Քաղաքի ազատագրման օպերացիան սկսել է անցյալ երկուշաբթի օրը ՝ Իսլամական դիմադրության, Սիրիայի բանակի և Ռուսաստանի ավիահարձակումներով: Ալբու Քամալին երեք տարի եղել է ահաբեկիչների ձեռքում: Քաղաքն ունի 120 հազար հոգի բնակչություն: Սիրիայի արևելքում այդ երկրի բանակային և դաշնակից ուժերի հաղթանակների արդյունքում, ԻԼԻՊ-ը սահմանափակվել է Դեյր Ալ-Զորում ու Հոմսում: Սիրիայում ԻԼԻՊ-ի ոչնչացումը նշանակում է այդ երկրի թշնամիների կործանում, որոնք նպատակ ունեին ԻԼԻՊ-ից առաջ Սիրիայում և տարածաշրջանում իրականացնել իրենց ծրագրերը:
Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի կործանումն ունի ստրատեգիական մի պատգամ. Ռուսաստանի կողքին Սիրիայում և Իրաքում ԻԻՀ-ի համագործակցությունը փոշիացրել է տարածաշրջանում ԻԼԻՊ-ի աջակիցների դավերը և այսօր այլևս ոչ ոք չի խոսում այսպես կոչված իսլամական խալիֆության մասին: Այդ հաջողությունը ձեռք է բերվել ահաբեկչության դեմ լուրջ պայքարի արդյունքում, որտեղ ուշագրավ է ԻԻՀ-ի դերակատարությունը: Միջազգային հարցերում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար վելայաթին այդ կապակցությամբ ասել է.«Սիրիայում և Իրաքում Դիմադրության հետ ԻԻՀ համագործակցության շնորհիվ չեզոքացվել են Իսլամ աշխարհի դեմ թշնամիների դավերը»:
ԻԼԻՊ-ի դեմ վերջին հարվածը եղել է Ալբու Քամալ քաղաքի ազատագրումը: Դա նշանակում է Սիրիայում հավասարությունների փոփոխություն և այլևս Սիրիայում խաղի օրենքները որոշողները Արաբիան, Իսրայելը և ԱՄՆ-ը չեն: Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ը ոչնչացել է երկու երկրի ժողովուրդների զգոնության արդյունքում, որոնք դիմակայելով բազմաթիվ խնդիրների, կանգնեցին իրենց բանակների կողքին և թույլ չտվեցին, որպեսզի իրականություն դառնան անկախ ու իսլամական երկրների թշնամիների նենգ դավերը: Իրաքում և Սիրիայում հրապարակային զարգացումները ցույց են տվել, որ Դիմադրության ճակատն ամուր կանգնած է ահաբեկչների դեմ : Այդ շրջանակում է գնահատվում Իրաքի հետ սահմանին Սիրիայի Ալբու Քամալ քաղաքի ազատագրումը: Ալի Աքբար վելայաթիի ասածով ՝ Դիմադրության ճակատը՝ Իրանը, Իրաքը, Սիրիան և Լիբանանը, կանգնած են Ռուսաստանի կողքին: