Սիրիայի հակազդեցությունը «Վաշինգտոնյան խումբ» անջատողական ու խնամակալական նախագծին
Վիեննայի բանակցություններում Սիրիայի կառավարության ներկայացուցիչների պատվիարակության ղեկավարն ասել է.«Մենք երբեք «Վաշինգտոնյան խումբ» կոչվող խմբի ոչ պաշտոնական փաստաթուղթը չենք ընունելու»:
Վիեննայի բանակցություններում Սիրիայի կառավարության ներկայացուցիչների պատվիարակության ղեկավար Բաշշար Ալ-Ջաաֆարին վճռականորեն ընդգծել է, որ Դամասկոսը դեմ է «Վաշինգտոնյան խումբ» կոչված խմբի ներկայացրած փաստաթղթին: Այդ խմբին անդամակցում են՝ ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Սաուդյան Արաբիան և Հորդանանը:
Նա ասել է.«Այդ խումբը ձգտում է ոչնչացնել Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով առկա քաղաքական միջոցների հեռանկարները»: Այս ընդգրկուն դավադրությունները իրականացվում են Սոչիում անցկացվելիք Սիրիաի ազգային երկխոսության համաժողովի անցկացման նախօրեին, մինչդեռ Սոչիի համաժողոովի նպատակն է սիրիացիների միջև անցկացնել երկխոսություն առանց արտասահմանյան միջամտության:
Ալ-Մայադին հեռուստատեսությունը հայտարարել է, որ ձեռք է բերել մի փաստաթուղթ, որի հեղինկաը «Վաշինգտոնյան խումբ» կոչվող խումբն է, որի մեջ ներառված է Սիրիայի մասնատումը և ՄԱԿ-ի խնամակալության ներքո այդ երկրի կառավարումը: Այդ փաստաթղթի մեջ անդրադարձ է կատարվել «Ապակենտրոնացված» Սիրիային ու լայն իրավասություններով շրջանային իշխանությունների ձևավորմանը:
«Վաշինգտոնյան խմբին» անդամակցում են ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Սաուդյան Արաբիան և Հորդանանը: Արևմտյան մի շարք ուժեր ու նաև արաբ իշխաններ, որոնք Սիրիայում ձախողել են իրենց սադրիչ քայլերի իրագործման մեջ այս անգամ փորձում են քաղաքական սադրանքներով հասնել իրենց նպատակներին: Սիրիայում գաղութատիրական քաղաքականություների գործադրման համար գործադրվող ջանքերի խորքում վտանգներ են բացահայտվում, որոնք սպառնում են տարածաշրջանի երկրներին ու միջազգային հասարակությանը: Այս խնդիրը մտահոգություններ է առաջացրել քաղաքական ու լրատվական շրջանակներում:
Քաղաքագետ ու ռուս նախկին դիվանագետ Վիչեսլավ Մաթազովը համոզված է, որ «Վաշինգտոնյան խումբ» անվան տակ արևմտյան մի շարք պետությունների տեղաշարժերը և Սիրիայի սահմաններում ռազմական ուժեր տեղակայելու ԱՄՆ-ի նոր նախագիծը Սիրիայի մասնատման համար նախատեսված առաջին քայլն է: Նա շեշտել է.«Մենք չպետք է մոռանանք, որ ԱՄՆ-ի այդ դիրքորոշման թիկունքում կանգնած է Իսրայելը: Այնուամենայնիվ մենք գիտենք, որ Նոր և Մեծ Միջին Արևելքի խնդիրը չի սահմանափակվում Թրամփի ժամանակաշրջանով և այս հարցը նույնպես արծածել էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը Լիբանանի դեմ Իսրայելի պատերազմի ժամանակ»:
Ամերիկա-իսրայելական նախագծերի հիմնական բաղադրիչներից մեկը Միջին Արևելքի երկրների առավելագույն մասնատումն է: Նոր Միջին Արևելք կոչվող նախագծի համաձայն Սիրիան ու Իրաքը նախագծի նպատակային երկրներից են եղել: Ռազմավարական դիրքի ու բնական հարուստ պաշարների բերումով Միջին Արևելքը շարունակ տարբեր դավադրությունների թիրախ է դարձել: Այդ պատճառով էլ տարածաշրջանի հարցերով փորձագետների մեծ մասը համոզված է, որ տարածաշրջանի ներկա զարգացումները ասոցացվում են ըստ «Սայքս-Պիկո» համաձայնության տարածաշրջանի մասնատման պայմաններին, որպեսզի տարածաշրջանը կրկին էթնիկ և կրոնական հիմունքով աշխարհագրական տարածքների մասնատման ականատեսը լինի:
1916թ. Ֆրանսիան ու Բրիտանիան գաղութատիրական պայմանագրի ստորագրմամբ Միջին Արևելքի տարածաշրջանը բաժանեցին իրար մեջ:
Այժմ էլ արևմտյան ուժերը մի շարք արաբ իշխանների օգնությամբ, աջակցելով ահաբեկչական խմբերին ու առավելագույնս հովանավորելով Սիոնիստական ռեժիմին ջանքեր են գործադրում փոխել Միջին Արևելքի քարտեզը: Այդ փոփոխությունների նպատակը Սիոնիստական կեղծ ռեժիմի ամրապնդումն ու տարածաշրջանի ժողովրդին կրոնական ու էթնիկ հողի վրա անվերջ պատերազմների մեջ ներքաշելն է: