Մարդու իրավունքների կազմակերպությունները միգրանտների հանդեպ բռնությունների հարցով քննադատեցին ԵՄ-ին
Amnesty International կազմակերպությունն ու «Աքսֆամ»-ը փախստականների հարցով Իտալիայի ու Լիբիայի միջև կայացած համաձայնությունից հետո հայտարարել են, որ ԵՄ մեղսակից է փախստականների հանդեպ բռնությունների ու Լիբիայում նրանց հումանիտար վատ պայմանների համար:
Կազմակերպությունները քննադատել են անօրինական միգրացիայի դեմ պայքարում Լիբիայի ծովային գվարդիային հովանավորելու կապակցությամբ շուրջ մեկ տարի առաջ Իտալիայի ու Լիբիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն ու դրա հանդեպ ԵՄ-ի ցուցաբերած հովանավորությունը: Այս պայմանավորվածության շրջանակում կանխվել է Եվրոպայում շուրջ 20 հազար հոգու ապաստանությունն ու նրանք Լիբիա են վերադարձվել:
Քննադատության համար հիմք են ծառայել Լիբիայում անօրինական միգրանտների սոսկալի պայմանների մասին հրապարակված զեկույցները: Ի դեպ, «Աքսֆամ» հաստատությունը ԵՄ-ից պահանջել է չեղարկել անօրինական միգրացիայի հարցով Իտալիայի ու Լիբիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը:
Այս պահին Աֆրիկայից դեպի Եվրոպա անօրինական միգրացիայի կապակցությամբ առկա է երկու լուրջ խնդիր: Առաջինը՝ Լիբիայում նրանց վաճառելու լուրերի հաստատումն է, ինչը միջազգային լայն արձագանք է ստացել: Միևնույն ժամանակ Միջազգային ներում կազմակերպությունը հայտարարել է, որ այս կասկածելի պայմանավորվածության պատճառով, մարդիկ կտտանքների, կամայական կալանքի ու դրամաշորթության զոհ են դառնում ու գաղթակայաններում կալանքի տակ են պահվում աննկարագրելի պայմաններում: Երկրորդ հարցը Աֆրիկայի մայրցամաքի տարբեր երկրներից դեպի Եվրոպա հազարավոր մարդկանց անօրինական միգրացիայի հոսքի շարունակվելն է Միջերկրական ծովի ճանապարհով, որն այսօր ԵՄ-ի դիմագրաված գլխավոր բարդություններից է դարձել:
Քաղաքագետ Մարթին Փլուիմի համոզմամբ, փախստականների ճգնաժամը մեծ թվով փախստականների Եվրոպայի տարածք մուտք գործելու ճգնաժամ լինելուց առավել, եվրոպական կառավարման ու քաղաքականությունների մշակման ճգնաժամի արդյունքն է: Այդպիսով, անօրինական միգրանտների ու փախստականների Աֆրիկայի հյուսիսային ափամերձ տարածքներից դեպի Միջերկրական ծով հոսքն ու ապա այնտեղից մարդու թրաֆիկինգի բանդաների օգնությամբ նավերի ու լաստանավերի միջոցով դեպի Եվրոպա շարժվելը, Եվրոպայի սահմանամերձ երկրներին ու մասնավորապես Իտալիային կանգնեցրել է մեծ մարտահրավերի առջև: Դա ԵՄ-ին ու Իտալիային մղել է անօրինական միգրացիայի դեմ պայքարն աջակցելու նպատակով համաձայնագրեր կքնել Լիբիայի ծովային գվարդիայի հետ:
Դա ի տես այն բանի, որ իրավապաշտպանները դատապարտել են ԵՄ-ին ու այդ կապակցությամբ Իտալիայի ջանքերը, քանի որ ծովից փրկվածները վերադարձվում են Լիբիա և այդ երկրում բռնությունների են ենթարկվում: Առավել լավ կյանք ունենալու և պատերազմից ու անապահովությունից խույս տալու համար Աֆրիկայից Եվրոպա մեկնող միգրանտների ու ապաստանյալների հանդեպ եվրոպացիների ցուցաբերած վերաբերմունքն անմարդկային է և հակասում է հումանիտար իրավունքների պաշտպանության վերաբերյալ նրանց բոլոր հայտարարություններին:
Միգրացիայի հարցերով փորձագետ Օլիվեր Անգլեյը փախստականների հանդեպ եվրոպական երկրների խիստ քաղաքականության կապակցությամբ ասում է. «Իշխանությունները վախենում են իրենց քվեարկողներից»: Եվրոպացիները շատ դեպքերում դերակատար են եղել անօրինական միգրացիայի ու փախստականների ճգնաժամին ծնունդ տված պայմանների ստեղծման գործում և անօրինական միգրացիայի ու փախստականների ճգնաժամի առաջացման ուղղակի կամ անուղղակի պատասխանատուն են համարվում: