Թրամփի ընտրական քայլերը Փենսիլվանիայում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i86429-Թրամփի_ընտրական_քայլերը_Փենսիլվանիայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայի քվեարկողներին կոչ է արել նահանգային ընտրություններում քվեարկել հանրապետական թեկնածուի օգտին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 11, 2018 12:05 Asia/Tehran
  • Թրամփի ընտրական քայլերը Փենսիլվանիայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայի քվեարկողներին կոչ է արել նահանգային ընտրություններում քվեարկել հանրապետական թեկնածուի օգտին:

Թրամփն, ով մեկնել է այդ նահանգ՝ Փենսիլվանիայի հատուկ ընտրություններում հանրապետական թեկնածու Ռիք Սակունիին աջակցելու համար, նահանգի արևմուտքում կուսակիցների հավաքում ասել է .«Մեր ծրագրերի իրականացման համար, Կոնգրեսում հանրապետական պատգամավորների մեծ ներկայության կարիք ունենք»:

Երեքշաբթի օրը կայանալու են 18-րդ շրջանի նահանգային խորհրդարանական ընտրությունները: Մրցակցում են Ներկայացուցիչների պալատի անդամ Ռիք Սակունին և դեմոկրատ Քաներ Լամը: Այս աթոռը թափուր է մնացել բարոյական հարցերի բացահայտման պատճառով հանրապետական Թիմ Մորֆիի հրաժարականից հետո: Դեմոկրատները փորձում են 18-րդ շրջանի նահանգային խորհրդարանական ընտրություններում պատգամավորների աթոռները շահելով , Ներկայացուցիչների պալատում մեկ ձայն ավել հավաքել: Իհարկե Կոնգրեսի գործունեության այս շրջանում Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների նկատմամբ հանրապետականների ակներև առավելության պատճառով, դեմոկրատների հավանական հաղթանակը չի փոխելու դասակարգումը:

Ամեն դեպքում, երեքշաբթի օրվա ընտրությունները համարվում են նահանգի արդյունաբերական ու բանվորական շրջանում Դոնալդ Թրամփի հանրապետական կառավարության գործելակերպի վերաբերյալ հանրաքվե: Նահանգի արևմտյան հատվածը, նաև սահմանակից Օհայո, Իլինոյզ, Արևմտյան Վիրջինիան, Վիսկանսինը, Նյու Յորքը և Միչիգանն ունեն «ժանկոտած գոտու» համբավ: Տարածքն այդպես է կոչվում հնացած արդյունաբերության պատճառով:

Փենսիլվանիայի արևմտյան բաժնի բնակիչները հիմնականում սպիտակամորթ բանվորներ են, որոնք դժգոհ են համատարած գործազրկությունից ու տնտեսական քաղաքականություններից: 2016 թվականի ընտրություններում, Փենսիլվանիայի այդ հատվածի բնակիչները քվեարկեցին հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի օգտին, ովխոստացել էր նոր աշխատատեղեր ստեղծել և վերաբացել գործարանները : Վերջին տարվա ընթացքում, Թրամփն այդ քաղաքականությունն իրականացրել է հարկային խրախուսիչ քայլերով և պողպատի ու ալյումինի նման ապրանքների ներկրման համար մաքսատուրքեր սահմանելու քաղաքականությամբ: Այդ քաղաքականության հաջողությունն ազդեցիկ է եղել Փենսիլվանիայի արևմուտքում: Հանրապետականները և Թրամփն անձամբ հուսով են, որ սակագնային ու հարկային քաղաքականություններն ի վերջո Սակոնիին հաղթանակ են բերելու: Այնուամենայնիվ, ընտրություններից երկու օր առաջ անցկացրած հարցումները խոսում են դեմոկրատների թեկնածուի առաջատար լինելու մասին: Այդ տարածքում, որտեղ թվում է, որ բնակիչները պետք է գոհ լինեն կառավարության քաղաքական տնտեսությունից, դեմոկրատների հավանական հաղթանակն ԱՄՆ-ում քաղաքական կարևոր պատգամ է ունենալու: Իհարկե 2016 թվականի նոյեմբերին Թրամփի հաղթանակից հետո կայացած բոլոր ընտրություններում հաղթել են դեմոկրատները: Սակայն միջնստաշրջանային ընտրություններից յոթ ամիս առաջ Փենսիլվանիայում հավանական հաղթանակը, մեծապես կհարվածի Կոնգրեսի և Սպիտակ տան հանրապետականներին: