Բրիտանական սպառազինության աննախադեպ մատակարարումը Իսրայելին
Այն պայմաններում, երբ Սիոնիստական ռեժիմը շարունակում է Գազայի հատվածում ճնշել պաղեստինցիներին, աննախադեպ աճել է բրիտանական զենքի արտահանումը Իսրայել:
«Սպառազինության դեմ պայքարի» խմբի վիճակագրությունը ցույց է տալիս, որ բրիտանական ընկերությունները աննախադեպ քանակով զենք են վաճառել Իսրայելին:
Վիճակագրության համաձայն՝ 2017 թ. Իսրայել է արտահանվել է 221 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ սպառազինություն: Սիոնիստական ռեժիմը բրիտանական սպառազինությունների ընկերությունների ութերորդ խոշոր շուկան է:
Բրիտանիան 2016 թ.-ին 86 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ զենք է արտահանել Իսրայել, որը նախորդ տարի եղել է 20 մլն ֆունտ ստերլինգ:
Վերջին հինգ տարիների ընթացքում Թել-Ավիվը Լոնդոնից 350 մլն ֆունտ ստերլինգից ավելի ռազմական տեխնիկա է գնել: Չնայած Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների դեմ իրականացվող ոճրագործություններին, Բրիտանիայի պահպանողական կառավարությունը սիոնիստական ռեժիմի գլխավոր հովանավորներից մեկն է համարվում: Լոնդոնը չի արձագանքել Գազայի հատվածում պաղեստինցիների վերջին կոտորածին և շարունակում է սպառազինության վաճառել Թել Ավիվին:
Բրիտանիայի Amnesty International-ի տնօրեն Քերի Մոսքոգիուրիի խոսքերով, Գազայի հատվածում Իսրայելի անվտանգության ուժերի ծայրահեղական քայլերից հետո, Բրիտանիայի արքայազն Ուիլյամի օկուպացված Պաղեստին կատարելիք այցի հետ կապված ավելի են սրվել պաղեստինա-իսրայելականն լարվածությունը:
Չնայած, Եվրամիության շրջանակում Բրիտանիան որոշ դեպքերում, շրջափակումներ է սահմանել իսրայելական քաղաքավանների ապրանքների դեմ, սական Լոնդոնը, ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ միասին, Իսրայելի գլխավոր հովանավորն է և բոլոր տեսակի զենք և ռազմական տեխնիկա է արտահանում Իսրայել:
Վերջերս Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Կորբինը այդ երկրի կառավարությանը կոչ է արել վերանայել Իսրայելին զենք վաճառելու գործարքը՝ հատկապես, որ այդ սպառազինությունն օգտագործվում է պաղեստինցիներին դեմ և հակասում է միջազգային օրենքներին:
Բրիտանիան աջակցել է Սիոնիստական ռեժիմի ռազմական գործողություններին՝ ներառյալ 2008, 2012 եւ 2014 թվականներին Գազայի հատվածի դեմ:
2015 թ.-ի հուլիսին Բրիտանիայի Առևտրի նախարարությունը չեղարկեց Իսրայելի զենքի վաճառքի սահմանափակումները և հայտարարեց, որ այդ ռեժիմին զենքի եւ ռազմական տեխնիկայի վաճառքի համար տրվող լիցենզիաները համապատասխանում են կանոններին և չեն խախտում մարդու իրավունքների մասին օրենքը:
Բրիտանիայի առևտրի նախարարության օրենքների համաձայն՝ մարտական զենքի վաճառքը արգելվում է այն դեպքերում, երբ այն հնարավոր է օգտագործել մարդու իրավունքների խախտման համար: Սա այն դեպքում, երբ բրիտանական զենքերը վերջերս բազմիցս կիրառվել են Գազայի հատվածի ժողովրդի ճնշումների ժամանակ: Իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները բազմիցս դատապարտել են բրիտանական զենքի օգտագործումը ճնշված պաղեստինցիների, հատկապես Գազայի հատվածի ժողովրդի դեմ: Իրավապաշտպան կազմակերպությունները նաև կոչ են արել խուսափել նման զենքերի վաճառքը սիոնիստական ռեժիմին:
Այժմ Արևմուտքի աջակցությամբ ինքնապաշտպանության պատրվակով Իսրայելի ռեժիմը շարունակում է Գազայի բնակչության դեմ իր դաժան գործողությունները: