Նեթանյահուի եվրոպական շրջագայությունը ՝ ՀԳՀԾ-ի տապալման նպատակով
Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խրախուսեց հրաժարվել Իրանի հետ միջուկային համաձայնությունից, մեկնել է եվրոապական երեք երկրներ՝ միջուկային գործարքի հարցում եվրոպացիներին ապակողմնորոշելու նպատակով:
Բեռլինում գործող Գերմանիայի հրեական կենտրոնի խորհրդի լրատվական բաժին ՝ «Յուդիշե Ալմանիե»-ն հայտարարել է, որ եվրոպական երեք երկրներ այցելելով, Նեթանյահուն նպատակ ունի քննադատելով Իրանի հետ միջուկային համաձայնությունում մնալու գերմանացիների որոշումը, քննարկել նաև Սիրիայում իրանական ուժերի ներկայության հարցը: Սիոնիստական ռեժիմի վարչապետը երկուշաբթի օրը Բեռլին է մեկնել, որից հետո երեքշաբթի օրը լինելու է Փարիզում, իսկ չորեքշաբթի օրը ՝ Լոնդոնում:
Նեթանյահուի Գերմանիա, Ֆրանսիա և Բրիտանիա կատարած շրջագայության օրակարգը և ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը նույնն է ՝ բարեփոխել ՀԳՀԾ-ն և համաձայնության շրջանակից դուրս թեմաներ ավելացնել: Իրանը չբավարարեց ԱՄՆ-ի այդ պահանջները և վերջապես Իսրայելի խրախուսանքով, Վաշինգտոնը դուրս եկավ միջուկային համաձայնությունից:
Ամեն դեպքում, ԱՄՆ-ը միջուկային համաձայնությունից հրաժարվեց Իրանի հետ թշնամական և կործանարար միակողմանի քաղաքականության պատճառով և այսօր համաձայնության մյուս կողմերն են Չինաստանը, Ռուսաստանը, Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալոց հետո, Իրանը եվրոպացիներին սահմանափակ հնարավորություն է տվել՝ երաշխավորել, որ ԱՄՆ պատժամիջոցների կիրառման դեպքում, ապահովվելու են Իրանի համար ՀԳՀԾ-ի ձեռքբերումները: Հաշվի առնելով եվրոպացիների խոստումնադրժության մութ անցյալը, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին մի քանի պայմաններով ճշտել է ՀԳՀԾ-ի եվրոպական կողմի շրջանակը: Նորին Վսեմություն առաջնորդի պայմանները հետևյալներն էին ՝ չպետք է առաջ քաշել հրթիռային ծրագրի և Իրանի տարածաշրջանային ազդեցիկ ներկայության հարցերը, եվրոպան պետք է երաշխավորի Իրանի նավթի վաճառքը և Թեհրանի հետ եվրոպական բանկերի կապը, նաև խստորեն դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին:
Եվրոպական երկրների ղեկավարները ձգտում են ՀԳՀԾ-ի պահպանմանը և ընդունում են Իրանի պայմանները: Սակայն ԻԻՀ-ն այն ժամանակ է համոզվելու դրանում, երբ եվրոպական երկրները կապացուցեն իրենց բարյացակամությունը և այդ ուղղությամբ գործնական քայլեր կանեն: Նեթանյահուի նման անձանց հայտարարություններից ազդված եվրոպացիների անիրական կողմնորոշումները չեն օգնելու խնդրի կարգավորմանը: Եվրոպացիների հետ բանակցություններում Իրանը բարյացակամորեն պնդում է ստանալ գործնական երաշխիքներ, պահպանելով ՀԳՀԾ-ի ներկա շրջանակը և հայտարարում է, որ նոր թեմաների քննարկումը համարվում է իր կարմիր գիծը: Իրանի հրթիռային ծրագիրը և նրա տարածաշրջանային դերակատարությունը ՀԳՀԾ-ի հետ առնչություն չունի և ճնշումները խստացնելով, հնարավոր չէ Իրանին նահանջ պարտադրել: Իրանի ուժի ցուցիչները ծառայում են տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատմանը: Իրանի հրթիռային ծրագիրն ամբողջությամբ պաշտպանական բնույթ է կրում և անհրաժեշտ է բոլոր երկրներին: Իսկ Իրանի տարածաշրջանային ներկայությունն ուղղված է ահաբեկչության դեմ պայքարին : Իրանի խորհրդատվական օգնությունն իրականացվում է Սիրիայի կառավարության ցանկությամբ: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալով, եվրոպական երկրներից ակնկալվում է անկախ դիրքորոշում ընդունել՝ անտեսելով Իրանին ճնշելու նպատակով ներկայացվող անհիմն հայտարարությունները: Նեթանյահուի եվրոպական շրջագայությանը զուգահեռ, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն երկուշաբթի օրը հայտարարել է, որ Վճռադատ խորհրդին հղած վերջին զեկույցի համաձայն, լրացուցիչ արձանագրությունների շրջանակում, գործակալությանը հասանելի են եղել Իրանի բոլոր օբյեկտները և այն վայրերը, որտեղ անհրաժեշտ է եղել ստուգումներ անցկացնել: