Եմենում Արաբիայի ոճրագործությունների և Իրանի դեմ մեղադրանքների շարունակումը
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն երեքշաբթի օրը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին : Նամակում Խոշռուն անհիմն է որակել թիվ 2216 և 2231 բանաձևերին Իրանի անուշադրության մասին սաուդական ռեժիմի հայտարարությունն, ասելով.«Սաուդական ռեժիմը անհիմն մեղադրանքներ ներկայացնելով փորձում է կոծկել Եմենում իր ոճրագործությունները»:
Եմենում Արաբիայի և նրա դաշնակիցների ագրեսիան 14 հազար եմենցիների զոհվելու, տասնյակ հազարների վիրավորման և միլիոնավոր ուրիշների անօթևան դառնալու պատճառ է դարձել:
Սաոuիդական կործանիչները հինգշաբթի օգոստոի 9-ին Սաադա նահանգի Զահյան քաղաքում աշակերտներ տեղափոխող ավտոբուսի վրա հարձակում են կատարել: Զոհվել են 55 երեխաներ, 80-ը վիրավորվել է: Հարձակումները շարունակվում են և վերջին օրերին տասնյակ խաղաղ բնակիչներ, կանայք ու երեխաներ հայտնվել են սաուդցիների հարձակման թիրախում:
Արաբիայի և Էմիրությունների կոալիցիան օպերացիա է սկսել՝ արտաքին աշխարհի հետ Եմենի դիմադրության ուժերի միակ ճանապարհը հանդիսացող Ալ-Հոդայդա նավահանգստի դեմ, սակայն Եմենի ժողովրդական ու բանակային ուժերը կանխեցին ագրեսորների առաջխաղացումը:
«Հիլ» ամերիկյան պարբերականը Եմենի զարգացումների մասին գրել է.«Եմենում Արաբիան փակուղում է հայտնվել: Եմենի իրողությունն այն է, որ Արաբիան ռազմական առումով թնջուկում է հայտնվել: Վերլուծելով Եմենում պատերազմի արդյունքբերը միջազգային ճգնաժամային խմբի ավագ վերլուծաբան՝ Աբրիել Լունեգի Ալին ասել է.« Եմենի հարավում ապրողների մեծ մասը Մանսուր Հադիի իշխանությունից կենցաղային պայմանների բարելավումն էր ակնկալում, սակայն իրավիճակը չի փոխվել և նրանք հուսալքվել են»:
Ելնելով աֆրիկյան եղջյուրամասի, հարավային ու արևմտյան ծովային սահմանների միջոցով արևելյան ափունքներում գտնվելու հանգամանքից, երկրում ստրատեգիական իրավիճակը մեծ նշանակություն ունի: Կարևոր է նաև Բաբ Ալ-Մինդիբի նեղուցին ելք ունենալու հանգամանքը, որն այդ երկրին տալիս է էներգետիկայի ու ապրանքի տարանցման հնարավորություն:
Եմենին տիրանալու և երկիրը մասնատելու հուսով, սաուդական ռեժիմն այդ երկրում անհավասար պատերազմի մեջ ներքաշվեց, սակայն ակնկալիքներին հակառակ՝ շարունակական պարտություն կրեց Եմենի բանակային ու ժողովրդական դիմադրող խմբերի կողմից: Արաբիան այօսր Եմենից փրկվելու ելք է փնտրում, սակայն այդ նպատակին հասնելու համար դիմում է Իրանի դեմ մեղադրանքներ ներկայացնելու միջոցին:
Արաբիան այն դեպքում է ՄԱԿ-ի բանաձևերը դարձնում իր ոճրագործությունները կոծկելու պատրվակ, երբ ԱՄՆ-ի աջակցությամբ խոչընդոտել է Եմենի պատերազմում փաստահավաք խմբի ձևավորումը:
Այդ փակուղուց դուրս գալու միակ ելքը պատերազմը դադարեցնելն է: ԻԻՀ-ն ավելի վաղ նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ին՝ Եմենում խաղաղություն հաստատելու համար: Նախագծում ընդգրկվում է հրադադարի հաստատման, հումանիտար օգնությունների արագ առաքման, եմանական խմբերի միջև երկխոսությունը սկսելու և համապարփակ կառավարություն ձևավորվելու կետերը: Այսօր ևս Իրանի իսլամական հանրապետությունը պատրաստ է բոլոր կողմերի հետ իմաստալի բանակցության նստել՝ հանուն խաղաղության ծրագրում մասնակցությունն արդյունավորվելու համար: