Մամուլի տեսություն 29-09-2018
Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՄԱԿ-ի ԳԱ-ում ելույթի ժամանակ ցուցադրելով պատկերներ հավակնեց, որ Իրանը Թեհրանի Թորղուզաբադ տարածքում ատոմային գաղտնի պահեստ ունի, որը մինչ այսօր չի հայտնաբերվել ու հիմա դա ինքը բացահայտում է: Բայց իրապես որտե՞ղ է Թորղուզաբադը և տեղացիները դրա մասին ի՞նչ են ասում:
Էբթեքար
Ատոմային գորգալվացքատունը
Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՄԱԿ-ի ԳԱ-ում ելույթի ժամանակ ցուցադրելով պատկերներ հավակնեց, որ Իրանը Թեհրանի Թորղուզաբադ տարածքում ատոմային գաղտնի պահեստ ունի, որը մինչ այսօր չի հայտնաբերվել ու հիմա դա ինքը բացահայտում է: Բայց իրապես որտե՞ղ է Թորղուզաբադը և տեղացիները դրա մասին ի՞նչ են ասում:
ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանում Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը կրկին անգամ վերածվեց Իրանի դեմ տեղեկությունների ներկայացման ասպարեզի: Սա արդեն քանիերորդ անգամն է ինչ դա տեղի է ունենում Իսրայելի վարչապետի միջոցով և վերածվել է գործընթացի, որը դիտորդների համոզմամբ նրա արտահայտությունների կապակցությամբ լրջանալու փոխարեն զավեշտական տեսք է ստացել: Իրանի և 5+1 խմբի միջև միջուկային բանակցությունների ընթացքում Նեթանյահուն ժամացույցային ռումբի պատկեր ցուցադրելով հավակնեց որ Իրանը տիրանում է միջուկային ռումբի: Այնուհետև նա տարբեր տեսարաններ կազմակերպելով փորձեց կենտրոնանալ այն հարցի վրա, որ իբր ինքը Իրանի ատոմային գաղտնի աշխատանքների մասին բացահայտումներ է կատարել և նույնիսկ հավակնեց, որ Իսրայելի գաղտնի ծառայության աշխատակիցները կարողացել Իրանի զգայուն կենտրոններից ատոմային փաստաթղթեր գողանալ:
Այս շրջագծում Իսրայելի վարչապետը հինգշաբթի օրը կրկնելով իր նախկին դիրքորոշումները ՄԱԿ-ում հայտարարեց, որ Իրանի Թեհրանի Թորղուզաբադ տարածքում ատոմային գաղտնի պահեստ ունի և ինքն առաջին բացահայտում է այն:
Թորղուզաբադ անվան վրա Նեթանյահուի շեշտադրումը իրանցի օգտատերերին մղեց վիրտուալ աշխարհում Թորղուզաբադ, Դողուզաբադ և Դարղուզաբադ բառերով երգիծական հեշթեգներ ստեղծեն, իսկ ոմանք էլ հրապարակելով Նեթանյահուի հավակնած վայրում իրենց կատարած տեսագրությունները հայտարարեցին, որ Իսրայելի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից համաշխարհային մասշտաբով Թորղուզաբադում գտնվող մի գորգալվացաքատան գովազդ է կատարել: Թորղուզաբադը Թեհրանի հարավում գտնվող գյուղ է և Թեհրանի խոսակցական լեզվում երբ ցանկանում են ասել, որ մեկը հեռավոր մի վայր է մեկնել ասում են, թե Դարղուզաբադ է գնացել:
Քեյհան
Հյուսիսային Կորեան հասավ իր նպատակին, բաց ԱՄՆ-ի ձեռքերն ունայն են
Այս անգամ հերթը «Ռոյտերզ» լրատվական գործակալությանն էր, որ անդրադառնա Կորեական թերակղզում ԱՄՆ-ի ձախողած ջանքերին և մարտահրավեր նետի այդ երկրին: «Ռոյտերզ»-ի ընդգծմամբ վերջին շրջանում Հյուսիսային Կորեան քաղաքական բազմաթիվ նվաճումներ է ունեցել, սակայն ԱՄՆ-ն շարունակել մնալ ձեռնունայն:
Ավելի քան տարի Հյուսիսային Կորեայի հետ բանակցած Վիկտոր Չան այս կապակցությամբ ասում է. «Հյուսիսային Կորեան ներկա պայմաններում հասել է այն ինչին, որ ցանկանում է:
«Ռոյտերզ»-ի ընդգծմամբ այս հաջողությունների շարանի մեջ են մտնում անցած տարվա ընթացքում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը, ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելը, Պեկինի հետ հարաբերությունների կարգավորումն ու ի վերջո անցած ապրիլին Փանմունջուն սահմանային գյուղում Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջաե-ինի հետ հանդիպումը: Այդուհանդերձ Հյուսիսային Կորեայի առաջնորդի ամենախոշոր ձեռքբերումն անցած հունիսին Սինգապուրում Թրամփի հետ պատմական ու աննախընթաց հանդիպումն է, որտեղ նրան հաջողվեց փոխել իրենից որպես համաշխարհային բռնապետ ներկայացված պատկերը:
«Այդ թվականից այս կողմ Չինաստանի պատժամիջոցների կրճատումը պատրաստ դարձավ, որ բարելավվեն Հյուսիսային Կորեայի տնտեսական պայմանները և առանց այն որ Փխենյանը հանձնի իր միջուկային սպառազինությունը աննախընթաց աճ արձանագրեն Չինաստան-Հյոսիսային Կորեա հարաբերությունները: Ընդհակառակը թվում է, որ Հյուսիսային Կորեան ընդլայնել է իր գործունեությունը, մեծացրել է ուրանի հարստացման և միջուկային գործարանների համար վառելիքի արտադրման ծավալները և միջուկային զինապահեստը թաքցնելու համար գաղտնի կառույցներ է ստեղծել ու փորձել է ապակողմնորոշել արտասահմանցի քննիչներին»,-գրում է «Ռոյտերզ»:
«Ռոյտերզ»-ն այնուհետև հարց է տալիս, թե առավելագույն ճնշումից և Սինգապուրում նիստից ԱՄՆ-ի ձեռքբերումն ի՞նչ է եղել: Պիտի հաստատել, որ վերջին ամիսներին Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների գործադրման հարցում Չինաստանը մասամբ թերացել է: Դա այն դեպքում երբ մյուս երկրները, այդ թվում Ռուսաստանը շրջանցում են Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները:
«Ռոյտերզ»-ի հաղորդման մեջ կարդում ենք. «Չնայած Թրամփի վարչակազմի պնդումին այն մասին, թե միջազգային հանրությունը պիտի հարգի Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները, այդուհանդերձ Հարավային Կորեան ցանկանում է տնտեսական կապեր հաստատել հյուսիսային հարևանի հետ: Հարավային Կորեայի ընկերությունները հատկապես շինարարության, արդյունաբերության ու ենթակառուցվածքների ընդլայնման բնագավառներում Հյուսիսային Կորեայի շուկաներ մուտք գործելու մեծ ցանկություն ունեն: Միևնույն ժամանակ երկու Կորեաների ջերմ հարաբերությունները ասիական մյուս երկրներն էլ խրախուսել է հետևել Հարավային Կորեայի նախագահի նոր քաղաքականությանը և Հյուսիսային Կորեայի հետ տնտեսական ու քաղաքական համագործակցության ձգտել:
Ալիք
Կարէն Խանլարեան. «Նախագահի ելոյթն ամրապնդեց ներքին միասնութիւնը»
ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում նախագահի ելոյթի կարեւոր ձեռքբերումներից մէկն ազգային միասնութեան ամրապնդումն էր, որն անհրաժեշտ է պահպանել:
Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում ասել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:
«Սպառնալիքներով լի, Թրամփի անմակարդակ ելոյթի համեմատութեամբ, դոկտ. Ռոհանիի ելոյթը բարձր մակարդակի էր»,- ասել է պատգամաւորը՝ յաւելելով, որ գործադրած բոլոր ջանքերով հանդերձ, ԱՄՆ-ին չյաջողւեց մեկուսացնել Իրանին:
«Հանրապետութեան նախագահի հանդիպումները Հայաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ այլ երկրների ղեկավարների եւ բարձրաստիճան պաշտօնեաների հետ վկայում են այն մասին, որ Իրանին մեկուսացնելու ԱՄՆ ջանքներն ապարդիւն են անցել: Կարծում եմ, թէ դա ինքնին մեծ ձեռքբերում է»,- նշել է Կարէն Խանլարեանը:
Անդրադառնալով ներիրանական կտրւածքով Հանրապետութեան նախագհի ելոյթին արձագանգներին, պատգամաւորը կարեւորել է յատկապէս այն փաստը, որ բացասական արձագանգներ չեն եղել. «Ես ուրախութեամբ պէտք է նշեմ, որ քաղաքական ու դիւանագիտական այս զգայուն ժամանակահատւածում մեզ յաջողւեց պահպանել ազգային միասնութիւնը: Սա ներիրանական կտրւածքով, նախագահի այցի կարեւորագոյն ձեռքբերութմներից է, որն անհրաժեշտ է արժեւորել ու զարգացնել»,- յայտնել է Կարէն Խանլարեանը:
Հրապարակ
ՀՀԿ-ն պատրաստ է իշխանությունների հետ հուշագիր ստորագրել, որ վարչապետի թեկնածու չի առաջադրի, բայց պայմանով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական դադարից հետո նախորդ օրը Մելիք-Ադամյանում անցկացված ՀՀԿ ԳՄ նիստը բավականին հետաքրքիր է անցել։ Սերժ Սարգսյանը լռել է եւ հնարավորություն է տվել բոլորին արտահայտվել, հայտնել իրենց կարծիքը «խնդրո առնչությամբ»։
Օրակարգային միակ խնդիրը խորհրդարանի շուրջ սպասվող զարգացումները, բանակցությունները, պառլամենտի լուծարումն է եղել։
Ընդհանուր մոտեցումը եղել է հետեւյալը՝ թող գա Նիկոլը, բանակցի, տեսնենք ինչ է ասում, եթե օրենքների եւ տրամաբանության շրջանակներում կլինեն իր առաջարկները, ընդառաջ կգնանք, եթե ոչ՝ մենք ունենք մեր մոտեցումները։ Շեշտել են, որ թույլ չեն տալու օրենքի, Սահմանադրության որեւէ խախտում, որեւէ ճնշում չեն հանդուրժելու։ Իրենք համաձայն են, որ, ինչպես գրված է կառավարության ներկայացրած ծրագրում՝ մեկ տարի հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, որին էլ իրենց որոշ անդամներ կողմ են քվեարկել, ըստ այդմ՝ արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել մայիսին։
Եթե կարիք կա, իշխանությունների հետ հուշագիր կստորագրեն, որ այդ ժամանակ իրենք ոչ միայն անվստահություն չեն հայտնի վարչապետի նկատմամբ, այլեւ նոր թեկնածու չեն առաջադրի՝ Փաշինյանի հրաժարականի դեպքում։ Իսկ եթե պայմանը եղավ՝ մինչեւ տարվա վերջ անցկացնել արտահերթ ընտրությունները։ «Այդ ժամանակ արդեն մենք կառաջադրենք մեր թեկնածուին»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Ո՞ւմ՝ միաբերան հարցրել են ԳՄ անդամները։