Մամուլի տեսություն 17-10-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99518-Մամուլի_տեսություն_17_10_2018
Իրանական ճանաչված օրաթերթերում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների և հակաօրինական քայլերի դեմ ուղղված համատեղ խմբագրականի հրապարակումը լայն արձագանք ունեցավ աշխարհի ԶԼՄ-ներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2018 08:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17-10-2018

Իրանական ճանաչված օրաթերթերում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների և հակաօրինական քայլերի դեմ ուղղված համատեղ խմբագրականի հրապարակումը լայն արձագանք ունեցավ աշխարհի ԶԼՄ-ներում:

Էթթելաաթ

Իրանի օրաթերթերի համատեղ խմբագրականի հրապարակման արձագանքները

 

Իրանական ճանաչված օրաթերթերում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների և հակաօրինական քայլերի դեմ ուղղված համատեղ խմբագրականի հրապարակումը լայն արձագանք ունեցավ աշխարհի ԶԼՄ-ներում: «Համշահրի», «Իրան», «Իրան Դեյլի», «Սազանդեգի», «Էթթելաաթ», «Բահար», «Թաադոլ» և «Ֆորսաթ-ե Էմռուզ» օրաթերթերը «Հանուն ազատության պաշտանության» խորագիրը կրող այս համատեղ խմբագրականում խոսքն ուղղել են աշխարհում իրենց իրազեկ և ազատախոհ գործընկերներին և ՀԳՀԾ-ն լքելու ու Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու համար քննադատելով ԱՄՆ-ի վարչակազմին նրանց կոչ են արել «չլռել և ճշմարտությունը բարձրաձայնել»: Արհեստակցական այս նախաձեռնությունն աննկատ չմնաց և «Ասոշիետդպրես»-ի, «Վաշինգտոն Փոստ»-ի, «Նյու Յորք Թայմզ»-ի, «Ֆաքս Նյուզ»-ի ու «Դեյլի Մեյլ»-ի նման ԶԼՄ-ներ անդրադարձան այդ համատեղ խմբագրականին: «Ասոշիետդպրես»-ն «Իրանական օրաթերթերի ընդգծմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները ոտնահարում են իրանցիների մարդու իրավունքները» խորագրով հաղորդման մեջ գրել է. «Այս խմբագրականը հրապարակվել է պարսկերեն ու անգլերեն լեզուներով և ընդգծում է, որ ԱՄՆ-ն ստում է այն պատժամիջոցների մասին, որոնք թիրախ են դարձնում սովորական քաղաքացիներին և սահմանափակում են բժշկական ծառայություններին ու հնարավորություններին նրանց հասանելիությունը»: «Նյու Յորք Թայմզ»-ն այս խմբագրականին նվիրած հաղորդման մեջ հղում կատարելով այդ խմբագրականին գրել է, որ 2015 թվականին Իրանի հետ կնքված միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարումը ոչ-դիվանագիտական ու ոչ-բարոյական արարք է: Օրաթերթն այնուհետև  անդրադառնալով միջուկային համաձայնությունը կենդանի պահելու համար և մոտ ժամանակներս մեկնարկող ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու համար Եվրոպայի ու Իրանի ջանքերին, գրել է. «Այս խմբագրականը տեղավորվում է նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների գործադրման սեմին համաշխարհային հասարակական կարծիքին ուղղված իրանցի բարեփոխականների ջանքերի շրջագծում»: Ամերիկյան մյուս հեղինակավոր օրաթերթ «Վաշինգտոն Փոստ»-ը, որ վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր քննադատներից է եղել, իր հաղորդման մեջ մեջբերումներ կատարելով իրանական մամուլի համատեղ խմբագրականից անդրադարձել է Իրանի հետ բարեկամության պայմանագրից հրաժարվելու մասին ԱՄՆ-ի պաշտոնական գրությունը ստանալու մասին ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմիի հայտարարությանն ու Հաագայի դատարանում նույն պայմանագրին հղում կատարելով Իրանի արձանագրած իրավական հաղթանակին: «Էլ-Մանիթոր»-ն էլ այս կապակցությամբ իր հոդվածում հղում է կատարել ԱՄՆ-ի անկախության հռչակագրին ու այդ երկրի պատմության հայտնի մտածողների ասույթներին: «Էլ-Մանիթոն»-ն այս խմբագրականի մասին գրեց. «Հիշյալ խմբագրականը մերժում է պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի հավակնություն, ըստ որի դրանք միայն թիրախ են դարձնում Իրանի կառավարությանը և ազդարարել է, որ պատժամիջոցներն ազդելու են միլիոնավոր իրանցիների կյանքի վրա»:

 

Ջոմհուրի Էսլամի

Գործարքի նշանները

 

Արաբական-ամերիկյան քաղաքացիություն ունեցող Ջամալ Խաշողջիի Ստամբուլում Արաբիայի դեսպանատան մեջ սաուդացի դահիճների միջոցով սպանվելու հետևանքով քաղաքական ու քարոզչական ճգնաժամը հաղթահարելու նպատակով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը Ռիադ և Անկարա նոր ծավալ է տվել այս ճգնաժամին: Թեև հավակնություն է կատարվել, որ այս այցը նպատակ ունի վերջ տալ ծագած  խնդրին, սակայն նման մակարդակով իրականացվող այցը վկայում է դրա աղետալի խորքի մասին, որի կարգավորումը պահանջել է ԱՄՆ-ի դիվանագիտության ղեկավարի ուղղակի միջամտությունը:

Գլխավոր խնդիրն այն է, որ միջազգային օրենքների համաձայն, որևէ երկիր չի կարող իր դեսպանատունը կամ հյուպատոսարանը, որպես հարցաքննության վայր օգտվել և հենց այսքանով էլ իրավական մեծ հարցեր են առաջ քաշվում: Բացի այդ Արաբիան նույնիսկ պատրաստ չէ Ջամալ Խաշողջիի դիակը հանձնել նրա հարազատներին և պատասխանատու լինել Արաբիայի հյուպատոսարանում սպանվելուց հետո նրա դիակի ճակատագրի մասին:

Սրանք Թրամփի տգետ ընկերներն են, որոնք փոշիացնում են ԱՄՆ-ի մնացյալ պատիվը և Թրամփը մի կողմից նրանց արարքը քողարկելու և մյուս կողմից Արաբիայի հետ շահավետ առևտուրը պահպանելու համար մեծ գլխացավանքի դիմաց է կանգնել:

Ալե Սաուդը մտածված կերպով ժամանակ է վատնում և մինչև Թուրքիայի քննիչ խմբին հյուպատոսարան մտնելու արտոնություն տալը փորձել է մաքրել կատարվածի հետքերն ու հյուպատոսարանում ամեն ինչ սովորական ձևացնել: Սա վկայում է այն մասին, որ նպատակը մեկն է և դա այն է, որ Թուրքիայի քննիչ  խումբը կարևոր ապացույցներ գտնի: Սա վկայում է վկայում է Խաշողջիի սպանության գործը  փակելու համար համադրված քայլի մասին և Թուրքիան ու ԱՄՆ-ն կաշառք ստանալու դիմաց մասնակից են դառնում ամոթալի մի գործարքի որի նպատակն է անտեսել Ջամալ Խաշողջիի արյունը և նրա դիակի  նման նաև ոչնչացնել հարուցված գործը:

 

 

Ալիք

Միլսն իր ժամկետն ավարտում է անշրջահայաց հայտարարություններով. Արամ Համբարյան

 

ԱՄՆ դեսպանը Հայաստանում իր ժամկետն ավարտում է անշրջահայաց հայտարարություններով: Այս մասին ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի` EVN Report-ի հետ հարցազրույցում արված հայտարարությանը:

«Դեսպան Ռիչարդ Միլսը Հայաստանում իր պաշտոնավարումն ավարտում է Արցախի մասին անշրջահայաց հայտարարություններով: Ցավոք, դրանք պաշտոնավարումը նշանավորվեց փոփոխական նպատակներով եւ կորսված հնարավորություններով: Չափից շատ խրատներ եւ չափազանց քիչ գործողություններ: Ինչպես նաեւ` ոչ մի կրկնակի հարկման մասին համաձայնագիր ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ», - ասել է Արամ Համբարյանը:

Հիշեցնենք, որ դեսպանն ասել էր՝ ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորում կպահանջի «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ, չնայած այնպիսի իրադարձությունները, ինչպիսին 2016 թվականի ապրիլյան պատերազմն էր, հայ ժողովրդի համար դա առավել դժվար է դարձնում:

 

 

Հրապարակ

Նախարարի մոտեցումներն ու մտքերը Փաշինյանի հայտարարություններից տարբերվում են

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունների համար ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում Մադրիդյան սկզբունքներն ընդունելի՞ են, թե՞ ոչ՝ հարցրինք ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին։ «Կարծում եմ՝ մեր ուշադրությունը պետք է կենտրոնացվի այն սկզբունքների վրա, որոնք այսօր մենք կարեւորում ենք․ ա) հարցի լուծումը բացարձակապես խաղաղ բանակցությունների միջոցով, բ) բացարձակապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, գ) խաղաղությանը նպաստող մթնոլորտ, ինչն անչափ էական է, դ) ստատուս եւ անվտանգություն, ինչն անչափ կարեւոր է Հայաստանի համար։ Այս ամենն ուզում եք ներառել Մադրիդյան սկզբունքների մեջ, ուզում եք՝ ոչ, սակայն խնդրում եմ այս երկու կետը՝ ստատուս եւ անվտանգություն, խստագույնս շեշտել։ Մեզ համար դրանք ամենակարեւորն են»։

Կարո՞ղ ենք հասկանալ, որ «մադրիդյանում» ամրագրված Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը ձեզ համար անընդունելի է։ «Ես ասում եմ՝ մենք չենք կարող բանակցել այնպիսի ստատուսի շուրջ, որը չի բավարարում մեր ամենամեծ խնդիրը՝ Արցախի եւ արցախցիների ֆիզիկական անվտանգությունը»։

Պարոն Մնացականյան, բոլոր դեպքերում տպավորություն է, որ Ձեր մոտեցումներն ու մտքերը Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից տարբերվում են։ «Չե՛ն տարբերվում»։ Տարբերվում են, որովհետեւ նա ասում է՝ առանց Ղարաբաղի ոչ մի բանակցություն, իսկ Դուք ահա արդեն երկու անգամ բանակցել եք Մամեդյարովի հետ՝ առանց ղարաբաղյան կողմի։ «Դա բավականին ծավալուն թեմա է, կանդրադառնանք դրան մեկ այլ ֆորմատով»։