-
Ամերիկացի պաշտոնյենրն Իսրայելին են մեղադրում Սպահանի ձախողված գործողության մեջ
Հունվար 30, 2023 06:37The Wall Street Journal-ը գրել է, որ հերքելով ԱՄՆ-ի մասնակցությունը շաբաթ երեկոյան Սպահանում ԻԻՀ ՊՆ արհեստանոցներից մեկի վրա անօդաչու թռչող սարքով իրականացված ձախողված հարձակմանն ամերիկացի պաշտոնյաներն Իսրայելին են ներկայացրել որպես գործողության պատասխանատու:
-
Թեհրանում Ադրբեջանի դեսպանը և մի շարք աշխատակիցներ շտապ մեկնել են Բաքու
Հունվար 30, 2023 05:55Թեհրանում Ադրբեջանի դեսպանը և մի շարք աշխատակիցներ շտապ մեկնել են Բաքու: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանում այդ երկրի դեսպանատան աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է:
-
Սպահանում գտնվող Իրանի ՊՆ կենտրոններից մեկի վրա իրականացվել է անհաջող հարձակում
Հունվար 29, 2023 05:06ԻԻՀ ՊՆ-ն հայտարարել է. «Շաբաթ երեկոյան, 23:30-ի սահմաններում, Սպահանի ՊՆ արհեստանոցային համալիրներից մեկը հարձակման է ենթարկվել փոքր ԱԹՍ-ներով, որոնցից մեկը խոցվել է համալիրի հակաօդային պաշտպանության կողմից, մյուս երկուսը հայտնվել են ՀՕՊ թակարդներում ու պայթել։
-
Երկրաշարժ Իրանի հյուսիս-արևմուտքում
Հունվար 29, 2023 04:57Իրանի Արևմտյան Ատրպատականի նահանգապետը հայտնել է, որ երկրաշարժից տուժածների թիվը հասել է 580-ի:
-
Մեկնաբանություն- Մեկ այլ սևամորթի սպանությունը. ԱՄՆ-ի ոստիկանության անդադար դաժանությունը
Հունվար 28, 2023 15:09Ուրբաթ օրը, Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում ոստիկանի կողմից 29-ամյա սևամորթ ամերիկացի Թայեր Նիքոլսին ծեծի ենթարկելու սրտաճմլիկ տեսարանի հրապարակումից հետո, բողոքի նոր ալիք է բարձրացել ընդդեմ ոստիկանության և ամերիկացի պաշտոնատարների բռնի պահվածքի։
-
Իրանը լուսանկարներում- Ոսկու ցուցահանդես Շիրազում, Սուրբ Ղուրանի փորագրումը եմենական գոհարի վրա
Հունվար 28, 2023 13:34Ոսկու, արծաթի, զարդերի և ադամանդների մասնագիտացված ցուցահանդեսը տեղի է ունեցել Իրանի Ֆարս նահանգի կենտրոն Շիրազի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում, և արժանացել է այցելուների ուշադրությանը:
-
ԱՄՆ-ում ոստիկանի կողմից ևս մեկ սևամորթի դաժան սպանությունից հետո, բողոքի նոր ալիք է բարձրացել
Հունվար 28, 2023 13:15Ուրբաթ օրը, Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում ոստիկանի կողմից 29-ամյա սևամորթ ամերիկացի Թայեր Նիքոլսին ծեծի ենթարկելու սրտաճմլիկ տեսարանի հրապարակումից հետո, բողոքի նոր ալիք է բարձրացել ընդդեմ ոստիկանության բռնի պահվածքի։
-
Հեղափոխության Գերագույն առաջնորդի երեքժամյա այցը ներքին արտադրության հնարավորությունների ցուցահանդեսը
Հունվար 28, 2023 08:49Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին շաբաթ օրը առավոտյան այցելել է տարբեր ոլորտներում կազմակերպված ներքին կարողությունների ցուցահանդեսը:
-
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետը մանրամասներ է հայտնել հայկական ռեստորանի վրա հարձակման դեպքի վերաբերյալ
Հունվար 28, 2023 08:45Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը մանրամասներ է հայտնել Երուսաղեմում ծայրահեղականների կողմից հայկական ռեստորանի վրա հարձակման դեպքի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աղան աբեղա Գոգչյանը պատմեց, որ հրեա ծայրահեղականները փորձել են գնալ «Լացի պատ»-ի մոտ, երբ հիմնական ճանապարհով չի ստացվել, անցել են այն ճանապարհով, որտեղ գտնվում է հայկական ռեստորանը:
-
Ամիր Աբդոլլահյան. Թեհրանում Բաքվի դեսպանատան վրա իրականացված հարձակումն ահաբեկչական չի եղել
Հունվար 28, 2023 05:04Թեհրանում Բաքվի դեսպանատան վրա իրականացված հարձակման վիրավորներին Թաջրիշի հիվանդանոցում այցելելուց հետո, Ադրբեջանի դեսպանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ հարձակումն ահաբեկչական չի եղել և իրականացվել է անձնական դրդապատճառներով: