Եմենը հրթիռակոծել է Ասիում գտնվող սաուդցի վարձկանների հենակետը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i100075-Եմենը_հրթիռակոծել_է_Ասիում_գտնվող_սաուդցի_վարձկանների_հենակետը
Երեքշաբթի օրը, Եմենի բանակն ու ժողովրական ուժերը, «Բադր-1» հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի «Ասիրում» տեղակայաված սաուդական կուալիցիայի վաձկանների հենակետին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 30, 2018 18:19 Asia/Tehran
  • Եմենը հրթիռակոծել է Ասիում գտնվող սաուդցի վարձկանների հենակետը

Երեքշաբթի օրը, Եմենի բանակն ու ժողովրական ուժերը, «Բադր-1» հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի «Ասիրում» տեղակայաված սաուդական կուալիցիայի վաձկանների հենակետին:

Անսարալլահի կայքի հաղորդմամբ, երեքշաբթի օրը Եմենի կողմից արձակված հրթիռը, հարվածելով թիրախին, վնասներ է պատճառել սաուդցի ագրեսորներին:

Կիրակի երեկոյան, Եմենի բանակը և Անսարալլահը «Զելզալ-1» տեսակի հրթիռ են արձակել Սաուդյան Արաբիայի հարավային Ջիզանում գտնվող սաուդցի ագրեսորների դիրքերի ուղղությամբ:

Սաուդցի ագրեսորնների ոտնձգության սկզբից առ այսօր, Եմենի հրթիռային միավորները, վստահելով տեղական մասնագետների կարողություններին,  կարողացել են արդիականացնել օգտագործվող հրթիռային համակարգերը:

Հովանավորվելով ԱՄՆ-ի, Էմիրությունների ու մի քանի այլ երկրների կողմից, Սաուդյան Արաբիան 2015թ. մարտ ամսին հարձակվել է Եմենի վրա և ապա օդային, ցամաքայի ու ծովային պաշարման է ենթարկել այս երկիրը: Եմենում Սաուդյան Արաբիայի ագրեսիայի հետևանքով սպանվել է ավելի քան 14 հազար խաղաղ քաղաքացի, վիրավորվել են տասնյակ հազարավոր և  տարագրվել  միլիոնավոր մարդիկ: