Նոյեմբեր 04, 2018 11:59 Asia/Tehran

Եմենի բանակի խոսնակը հայտարարել է, որ Սաուդյան ահաբեկչական կոալիցիան ձախողել է Եմենի արևմտյան ափ ներխուժելու հարցումն, չնայած զավթիչներին տրամադվող օդային եւ ծովային աջակցությանը:

Եմենի բանակի խոսնակ  գեներալ Յահյա Սարին ասել է,  որ Սաուդյան ագրեսոր ուժերի դեմ Եմենի բանակի կողմից իրականացրած գործողության հետևանքով սպանվել է  առնվազն 113 զինյալն, իսկ 156-ը `վիրավորվել:
Գեներալ Յահյա Սարին հավելել է.-«Եմենի բանակի ուժերը վերջին 48 ժամվա ընթացքում Սաուդյան կոալիցիայի ուժերին ստիպել են նահանջել մի շարք դիրքերից»:
Եմենի բանակի մամուլի քարտուղարի խոսքերով, Պաշտպանության նախարարությունը, բանակի աշխատակազմի ղեկավարը եւ ռազմական հրամանատարները մարտական գործողությունների ժամանակ դիտորդական գործողություններ են իրականացնում եւ բանակի ուժերը լիարժեք պատրասվածության մեջ են գտնվում:
Հովանավորվելով ԱՄՆ-ի, Էմիրությունների ու մի քանի այլ երկրների կողմից Սաուդյան Արաբիան վերջին 3 տարիների ընթացքում հարձակվել է Եմենի վրա և օդային, ցամաքայի ու ծովային շրջափակման է ենթարկել այս երկրին: Եմենում Սաուդյան Արաբիայի ագրեսիայի հետևանքով սպանվել է ավել քան 14 հազար խաղաղ քաղաքացի, վիրավորվել են տասնյակ հազարավոր և տարագրվել միլիոնավոր մարդիկ:

Պիտակ