Իսրայելի նախկին պաշտոնատարներ մտահոգ են այդ ռեժիմում տիրող վերջին իրավիճակի կապակցությամբ
Իսրայելի հետախուզական կազմակերպություն «ՄՈՍՍԱԴ»-ի նախկին տեղակալ Ռամ Բեն Բարքը հայտարարեց. «Իսրայելը Գազայում նոր բախումներն ավարտվելուց հետո գտնվում է վատ վիճակում»:
Համաձայն «Ալ-Ալամ» հեռուստակայանի չորեքշաբթի օրը կատարած հաղորդման, Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախկին վարչապետ Ցիպի Լիվնին ասել է. «Գազայում հրադադարը անվտանգության հետ կապված մեծ ձախողում էր և խիստ հարվածեց Իսրայելի կանխարգելման կարողությանը»:
Ավելի վաղ զավթված տարածքների հարավում գտնվող քաղաքավանների հազարավոր բնակիչներ դիմադրության ուժերի և Սիոնիստական ռեժիմի միջև հրադադար հաստատվելու դեմ ցույց են իրականացրել:
«ՀԱՄԱՍ»-ը հայտարարեց, որ Սիոնիստական ռեժիմի հատուկ ջոկատայիններ կիրակի գիշեր ներխուժելով Գազայի հարավում գտնվող Խան Յունեսի արևելք, ահաբեկեցին Ղասամի գումարտակնների երկու հրամանատարների:
Ի հետևումն այս ոճրագործության, Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռներ պաշտպանեցին այդ ռեժիմի զորայիններին և ռմբակոծեցին Խան Յունեսի արևելքը, որի հետևանքով նահատակվեցին որոշ թվով պաղեստինցի պայքարողներ:
Պաղեստինյան աղբյուրներ հայտարարեցին, որ վերջին բախումների հետևանքով մինչ այժմ նահատակվել են 11 և վիրավորվել են 9 պաղեստինցիներ: Միևնույն ժամանակ սպանվեցին երկու և վիրավորվեցին ավելի քան 50 սիոնիստներ: