Իսրայելի նախկին պաշտոնատարներ մտահոգ են այդ ռեժիմում տիրող վերջին իրավիճակի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i100693-Իսրայելի_նախկին_պաշտոնատարներ_մտահոգ_են_այդ_ռեժիմում_տիրող_վերջին_իրավիճակի_կապակցությամբ
Իսրայելի հետախուզական կազմակերպություն «ՄՈՍՍԱԴ»-ի նախկին տեղակալ Ռամ Բեն Բարքը հայտարարեց. «Իսրայելը Գազայում նոր բախումներն ավարտվելուց հետո գտնվում է վատ վիճակում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2018 08:25 Asia/Tehran
  • Իսրայելի նախկին պաշտոնատարներ մտահոգ են այդ ռեժիմում տիրող վերջին իրավիճակի կապակցությամբ

Իսրայելի հետախուզական կազմակերպություն «ՄՈՍՍԱԴ»-ի նախկին տեղակալ Ռամ Բեն Բարքը հայտարարեց. «Իսրայելը Գազայում նոր բախումներն ավարտվելուց հետո գտնվում է վատ վիճակում»:

Համաձայն «Ալ-Ալամ» հեռուստակայանի չորեքշաբթի  օրը կատարած հաղորդման, Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախկին վարչապետ Ցիպի Լիվնին ասել է. «Գազայում հրադադարը անվտանգության հետ կապված մեծ  ձախողում էր և խիստ հարվածեց Իսրայելի կանխարգելման կարողությանը»:

Ավելի վաղ զավթված տարածքների հարավում գտնվող քաղաքավանների հազարավոր բնակիչներ դիմադրության ուժերի և Սիոնիստական ռեժիմի միջև հրադադար հաստատվելու դեմ ցույց են իրականացրել:

«ՀԱՄԱՍ»-ը հայտարարեց, որ Սիոնիստական ռեժիմի հատուկ ջոկատայիններ կիրակի գիշեր ներխուժելով Գազայի հարավում գտնվող Խան Յունեսի արևելք, ահաբեկեցին Ղասամի գումարտակնների երկու հրամանատարների:

Ի հետևումն այս ոճրագործության, Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռներ պաշտպանեցին այդ ռեժիմի  զորայիններին և ռմբակոծեցին Խան Յունեսի արևելքը, որի հետևանքով նահատակվեցին որոշ թվով պաղեստինցի պայքարողներ:

Պաղեստինյան աղբյուրներ հայտարարեցին, որ վերջին բախումների հետևանքով մինչ այժմ նահատակվել են 11 և վիրավորվել են 9 պաղեստինցիներ: Միևնույն ժամանակ սպանվեցին երկու և վիրավորվեցին ավելի քան 50 սիոնիստներ: