«Վերադարձի իրավունք» երթը` «Համաս»-ի դիմաց Իսրայելի կրած պարտությունը
Սիոնիստական «Յեդիոթ Ահարոնոթ» օրաթերթը գրել է. «Սիոնիստական ռեժիմի պատերազմի պաշտոնաթող նախարարը հաստատեց, որ Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը՝ «Համաս»-ը, «Վերադարձի իրավունք» երթը կազմակերպելով, մեծ ճնշում է գործադրում Իսրայելի վրա:
Սիոնիստական ռեժիմի պատերազմի պաշտոնաթող նախարար Ավիգդոր Լիբերմանը, երեքշաբթի օրն ասել է. «Գազայում պաղեստինցիների «Վերադարձի իրավունք» երթը պատճառ դարձավ, որ Իսրայելը անխոհեմության գագաթնակետում «Համաս»-ի դիմաց զիջումների գնա և վառելիք տեղափոխի Գազա»:
Սիոնիստական ռեժիմի պատերազմի պաշտոնաթող նախարարը նշել է. «Այն իրավիճակը, որի մեջ «Համաս»-ի հետ կապված հայտնվել է Իսրայելը, վատ ու անտրամաբանական է: «Համաս»-ը «Վերադարձի իրավունք» երթը կազմակերպելով, տնտեսական նվաճում է արձանագրել և սա Իսրայելի համար աղետալի է»:
Լիբերմանը նոյեմբեր ամսին իր պաշտոնից հրաժարվեց նրանից հետո, երբ Պաղեստինի դիմադրությունը ջախջախիչ հարված հասցրեց Գազայի հատվածի հարավում Սիոնիստական ռեժիմի բանակի գործողությանը: