ՀԱՄԱՍ.«Իսրայելը պատասխանատու է Մահմուդ Աբբասի անվտանգության համար»
Պաղեստինի Իսլամական դիմադրության շարժումը՝ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելը պատասխանատու է Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախագահին թիրախ դարձնելու ուղղությամբ քաղաքացիներին հրահրելու հետևանքների համար:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ ՀԱՄԱՍ շարժման խոսնակ Ֆոզի Բարհումը Twitter-ի իր էջում գրել է.«Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասի սպանության կապակցությամբ հայտարարությունների ու պաստառների տարածումն արտացոլում է բռնության ու ահաբեկչության մշակույթը, ընդ որում օկուպանտ, ծայրահեղական ու ռասիստական ռեժիմն այն ամրապնդում է բռնագրավյալ տարածքներում»:
Անհայտ անձինք երեքշաբթի օրը Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստական ռեժիմի հսկողության տակ գտնվող անցակետերում հայտարարություններ տարածելով կոչ են արել սպանել Մահմուդ Աբբասին:
Մահմուդ Աբբասը երկուշաբթի օրը դատապարտելով Պաղեստինի Իսլամական դիմադրության շարժմանը ահաբեկիչ անվանելու հայտարարությունը, հավելել է.«Պաղեստինի ժողովուրդը պաշտոնապես չի ճանաչում «Դարի գործարք»-ը և կշարունակի բոյկոտել ԱՄՆ-ին»: