Դեկտեմբեր 26, 2018 18:25 Asia/Tehran
  • Սիրիայից դուրս գալուց հետո, ամերիկյան ուժերը մտել են Իրաքի որոշ նահանգներ

Իրաքի խորհրդարանի անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովը հայտարարել է.«Ամերիկյան ուժերը Սիրիայից նահանջելուց հետո առանց նախապես հայտնելու մտել են Իրաքի Էրբիլ, Ալ-Անբար և Նայնավա նահանգեր»: Այս մասին հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:

Իրաքի խորհրդարանի անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովի անդամ Քյարիմ Ալ-Մոհամմադավին ասել է.«Իրաքում ռազմական ուժերի տեղակայման վերաբերյալ ռազմավարական համաձայնություն չի եղել»:

Նա հավելել է.«Վաշինգտոնը փորձում է նախքան Սիրիայից դուրս գալը, իր զինծառայողներին տեղակայել Իրաքում»:

Ավելի վաղ Իրաքի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովը հայտարարել էր, որ առանց Բաղդադի կենտրոնական կառավարության հետ համաձայնեցնելու, ամերիկյան ուժերի Սիրիայից այդ երկրի Քրդստանի տարածք տեղափոխելը, համարվում է Իրաքի ինքնիշխանության խախտում:

Իրաքի Ալ-Հաշդ Ալ-Շաաբին հայտարարել է.«Այս ուժը պատրաստ է դիմակայել Սիրիայից ամերիկյան ուժերի դուրս գալու հետևանքով ցանկացած հավանական վտանգին»:

Պիտակ